«Պտղոմեոս XII Աուլետես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 62.
 
Պտղոմեոս IX-ը մ․թ․ա․ 103 թվականին փորձում է վերականգնել եգիպտական գահը՝ ներխուժելով [[Հուդայի թագավորություն|Հրեաստան (Հուդայի թագավորություն)]]։ Պատերազմի սկզբնամասում Կլեոպատրա III-ն անվտանգության նկատառումներից ելնելով իր թոռներին ուղարկում է Հունաստանի Կոս կղզի։ Միհրդատյան առաջին պատերազմի շրջանակներում Պտղոմեոս XII-ի և Պտղոմեոս Կիպրացու տերությունները նվաճվում են [[Պոնտոսի թագավորություն|Պոնտոսի թագավորության]] կողմից։ Զարմանալիորեն, միևնույն ժամանակ նրանց հայրը վերականգնում է իր իշխանությունը Եգիպտոսում։ Վերջիններս Միհրդատի արքունիքում պատանդի կարգավիճակով պահվում են մինչև մ․թ․ա․ 80 թվականը։ Այդ ընթացքում Պտղոմեոսյան արքայազնները ամուսնանում են Միհրդատի երկու դստրերի՝ Միթրիդատիսի և Նիսսայի հետ։ Պտղոմեոս IX-ը մահանում է մ․թ․ա․ 81 թվականին, սակայն նրան հաջորդում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 80 թվականին Բերենիկեն իր գահակից է նշանակում Պտղոմեոս X-ի որդուն՝ [[Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II|Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II-ին]]։ Ամուսնությունից շատ չանցած Պտղոմեոս X-ը սպանում է իր կնոջը, ապա՝ գահընկեց արվում Ալեքսանդրիայի զայրացած ամբոխի կողմից։ Այսպիսով, իրադարձությունների նման զարգացումից հետո եգիպտական ավագանին Պտղոմեոս XII-ին խնդրում է վերադառնալ Եգիպտոս և ստանձնել թագավորության ղեկը։
 
== Նշումներ ==
{{Ծանցանկ|group=Ն}}
 
== Աղբյուրներ ==