«Էնդեմիկ կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
 
Տող 2.
 
== Հայաստանի էնդեմիկ կենդանիներ ==
Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպող բնաշխարհիկ կենդանիները պատկանում են [[Կովկաս]]ի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մայրեհավ և այլն), [[Փոքր Կովկաս]]ի ([[Դարևսկու վահանագլուխ իժ]], ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Հիրկանի (Caspiophaedusa perlucens, Parmacella ibera և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), [[Ատրպատական]]ա-արևելահայկական (պարսկական կլորագլուխ մողես, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, հայկական էյրենիս, [[Հայկական իժ|Ռադդեի լեռնային իժ]], [[Դալի ավազամուկ]] և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք [[մողես]], սևավիզ քարաթռչնակ, կասպիական ուլար, հայկական որոր և այլն) բնաշխարհիկ խմբերին։
[[Պատկեր:Darevsky's Viper.jpg|մինի|250px|Դարևսկու վահանագլուխ իժ]]
[[Պատկեր:Armenian viper.jpg|մինի|250px|Հայկական իժ]]
Տող 12.
 
=== Ողնաշարավորներ ===
Հայաստանի Հանրապետության կաթնասունների 83 տեսակից բնաշխարհիկ կենդանիներ են 7-ը՝ հայկական [[մուֆլոն]]ը, [[Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկ|անդրկովկասյան կուրամկնիկը,]] Վինոգրադովի ավազամուկը, փոքրասիական ճագարամուկը, հայկական մկնիկը, հայկական գիշերաչղջիկը, Դալի ավազամուկը։
 
==== Սողուններ ====
Սողուններից սպիտակափոր մողեսը հանդիպում է [[Սևանի ավազան]]ում, [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Շիրակի մարզ|Շիրակի]] մարզերում, հայկական ժայռային մողեսը՝ Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում։
 
Հայաստանում արձանագրված են նաև ժայռային մողեսների մի շարք տեսակներ (օրինակ՝ Դալի, Ռոստոմբեկովի, Վալենտինի մողեսները և այլն), որոնք բազմանում են կուսածնությամբ և Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկներ են։