«Պտղոմեոս XII Աուլետես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 57.
 
== Նախապատմություն և վաղ տարիների կյանք ==
Պտղոմեոս XII Աուլետեսը Պտղոմեոս IX Սոտերի ավագ որդին էր։ Նրա մոր ինքնությունն անորոշ է։ Հայտնի է, որ Պտղոմեոս IX-ն ամուսնացել է երկու անգամ, առաջին դեպքում մ․թ․ա․ 119 թվականին՝ քրոջ՝ Կլեոպատրա IV-ի, ապա՝ մ․թ․ա․ 115 թվականին ամուսնալուծվելուց հետո, Կլեոպատրա Սելենեի հետ։ Այնուամենայնիվ, հռոմեացի հռետոր [[Ցիցերոն|Ցիցերոնը]] և անտիկ շրջանի մի շարք այլ պատմագիտական աղբյուրներ հավաստում են, որ Պտղոմեոս XII-ը եղել է ապօրինածին որդի։ [[Պոմպեոս Տրոգոս|Պոմպեոս Տրոգոսը]] վերջինիս անվանել է «նոթոս» (բաստարդ), մինչդեռ հույն աշխարհագրագետ [[Պավսանիաս|Պավսանիասը]] ընդգծել է, որ Պտղոմեոս IX-ը ընդհանրապես չի ունեցել օրինական որդիներ։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ վերջինիս մայրը եղել է հեթանոս, ալեքսանդրիացի հույն, ամենայն հավանականությամբ նաև եգիպտական վերնախավի անդամ։
[[Պատկեր:Ptolemy IX. Soter II - tetradrachma.jpg|ձախից|մինի|319x319փքս|Պտղոմեոս IX-ի հատած մետաղադրամները։ Դարձերեսին պատկերված է արծիվ։]]
Պտղոմեոս XII-ի ծննդյան ամսաթիվը արդի գիտության համար անհայտ է։ Վերջինիս՝ Կլեոպատրա IV-ի որդին լինելու պարագայում, այն կարող է տատանվել մ․թ․ա․ 117 թվականի շրջակայքում։ Մ․թ․ա․ 117 թվականին Պտղոմեոս IX-ը հանդես էր գալիս [[Կիպրոս (կղզի)|Կիպրոս կղզու]] կառավարչի պաշտոնում, սակայն իրադարձությունների հետագա զարգացումը, մասնավորապես՝ մ․թ․ա․ 116 թվականին Պտղոմեոս VIII-ի մահը, ստիպում է ապագա փարավոնին վերադառնալ Ալեքսանդրիա՝[[Ալեքսանդրիա]]՝ դառնալով իր տատ Կլեոպատրա II-ի և մոր՝ Կլեոպատրա III-ի խնամակալը։ Կլեոպատրա II-ը մահանում է մ․թ․ա․ 115 թվականին և կարճ ժամանակ անց Կլեոպատրա III-ը Պտղոմեոս IX-ին ստիպում է, որպեսզի վերջինս իր քույր Կլեոպատրա IV-ին կնության տա [[Սելևկյան տերություն|Սելևկյանների տիրակալության]] կառավարիչ Անտիոքոս IX Կիզիկենոսին։ Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 114 թվականին Անտիոքոսը սպանվում է։ Քրոջից ամուսնալուծվելուց հետո՝ Պտղոմեոս IX-ը ամուսնանում է Կլեոպատրա Սելենեի հետ։ Վերջիններիս ամուսնական կապերի արդյունքում ծնվում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 109 թվականին Պտղոմեոս IX-ը սկսում է Պտղոմեոս XII-ին հանրային կյանքին ներկայացնելու գործընթացը։ Այդ տարում Պտղոմեոս XII-ը ծառայում էր որպես քրմապետ և հայտնիություն ձեռք բերելու նպատակով վերջինիս պատիվ Կիրենեում ([[Հյուսիսային Աֆրիկայում՝Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայում]]՝ ներկայիս [[Լիբիա|Լիբիայի]] տարածքում) կազմակերպվում է փառատոն։ Այսօրինակ զարգացումների ֆոնին վատթարանում են Պտղոմեոս IX-ի և վերջինիս մոր հարաբերությունները։ Մ․թ․ա․ 107 թվականին Պտղոմեոսը սպառնալիքներից զերծ մնալու համար փախչում է Կիպրոս, իսկ նրա իշխանական լիազորություններն անցնում են իր իսկ կրտսեր եղբորը՝ Պտղոմեոս X Ալեքսանդրոսին։ [[Մարկոս Յուստինոս|Մարկոս Յուստինոսի]] հավաստմամբ՝ այնուամենայնիվ, Պտղոմեոս IX-ի որդիները չեն լքում [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիան]] և մնում են հայրենիքում։
 
Պտղոմեոս IX-ը մ․թ․ա․ 103 թվականին փորձում է վերականգնել եգիպտական գահը՝ ներխուժելով [[Հուդայի թագավորություն|Հրեաստան (Հուդայի թագավորություն)]]։ Պատերազմի սկզբնամասում Կլեոպատրա III-ն անվտանգության նկատառումներից ելնելով իր թոռներին ուղարկում է Հունաստանի Կոս կղզի։ Միհրդատյան առաջին պատերազմի շրջանակներում Պտղոմեոս XII-ի և Պտղոմեոս Կիպրացու տերությունները նվաճվում են [[Պոնտոսի թագավորություն|Պոնտոսի թագավորության]] կողմից։ Զարմանալիորեն, միևնույն ժամանակ նրանց հայրը վերականգնում է իր իշխանությունը Եգիպտոսում։ Վերջիններս Միհրդատի արքունիքում պատանդի կարգավիճակով պահվում են մինչև մ․թ․ա․ 80 թվականը։ Այդ ընթացքում Պտղոմեոսյան արքայազնները ամուսնանում են Միհրդատի երկու դստրերի՝ Միթրիդատիսի և Նիսսայի հետ։ Պտղոմեոս IX-ը մահանում է մ․թ․ա․ 81 թվականին, սակայն նրան հաջորդում է Բերենիկե III-ը։ Մ․թ․ա․ 80 թվականին Բերենիկեն իր գահակից է նշանակում Պտղոմեոս X-ի որդուն՝ [[Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II|Պտղոմեոս XI Ալեքսանդրոս II-ին]]։ Ամուսնությունից շատ չանցած Պտղոմեոս X-ը սպանում է իր կնոջը, ապա՝ գահընկեց արվում Ալեքսանդրիայի զայրացած ամբոխի կողմից։ Այսպիսով, իրադարձությունների նման զարգացումից հետո եգիպտական ավագանին Պտղոմեոս XII-ին խնդրում է վերադառնալ Եգիպտոս և ստանձնել թագավորության ղեկը։
 
<br />
 
== Ծանոթագրություններ ==