«Ֆիլիպին Լըռուա-Բոլյո»–ի խմբագրումների տարբերություն

{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Ֆիլիպին Լըռուա-Բոլյո''' ({{lang-fr|'''Philippine Leroy-Beaulieu'''}}, {{ԱԾ}})<ref>Selon [https://www.imdb.com/name/nm0503800/ Imdb]</ref> <ref>Selon [http://www.allocine.fr/personne/fichepersonne_gen_cpersonne=13612.html Allociné]</ref>, [[կինո]]յի, [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] և [[թատրոն]]ի [[ֆրանսիացի]] [[դերասան]]ուհի:
 
== Կենսագրություն ==
Ֆիլիպինը կատակերգակ կինոդերասան [[Ֆիլիպ Լըռուա]]յի դուստրն է : Ծնվել է [[1963 թվական]]ի [[ապրիլի 25]]-ին, [[ֆրանսիա]]կան [[Բուլոն-Բիյանկուր]] քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել [[Իտալիա]]յում: [[1979 թվական]]ից, երբ ընդամենը տասնվեց տարեկան էր, նպատակադրվել է գնալ հոր ճանապարհով, նրա պես դառնալ կինոյի ու հեռուստատեսության դերասան, և սկսել է դերասանական արվեստ սովորել [[Փարիզ]]ում: Կինոարվեստում առաջին մեծ հաջողությանը հասել է [[1985 թվական]]ին՝ «''Երեք տղամարդ և մեկ օրորոց''» ֆիլմում տպավորիչ կերպով խաղալով Սիլվիայի դերը, որի շնորհիվ լայն ճանաչման է արժանացել, առաջադրվել [[Կաննի կինոփառատոն|Կաննի միջազգային կինոփառատոն]]ի հեղինակավոր «[[Սեզար]]» մրցանակի «''Ամենախոստումնալից դերասանուհի''» անվանակարգում: Երիտասարդ դերասանուհու լավագույն դերակատարումներից են համարվում նաև Մարիայի և Մաթիլդա Նորմանդացու կերպարների ինքնատիպ ու տպավորիչ մարմնավորումները համապատասխանաբար «''Տառապանքի ութ ոտքերը''» և «''Երկու եղբայր''» [[կինոնկար]]ներում:
13 286

edits