«Ֆիլիպին Լըռուա-Բոլյո»–ի խմբագրումների տարբերություն

Ֆիլիպինը կատակերգակ կինոդերասան [[Ֆիլիպ Լըռուա]]յի դուստրն է : Ծնվել է [[1963 թվական]]ի [[ապրիլի 25]]-ին, [[ֆրանսիա]]կան [[Բուլոն-Բիյանկուր]] քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել [[Իտալիա]]յում: [[1979 թվական]]ից, երբ ընդամենը տասնվեց տարեկան էր, նպատակադրվել է գնալ հոր ճանապարհով, նրա պես դառնալ կինոյի ու հեռուստատեսության դերասան, և սկսել է դերասանական արվեստ սովորել [[Փարիզ]]ում: Կինոարվեստում առաջին մեծ հաջողությանը հասել է [[1985 թվական]]ին՝ «''Երեք տղամարդ և մեկ օրորոց''» ֆիլմում տպավորիչ կերպով խաղալով Սիլվիայի դերը, որի շնորհիվ լայն ճանաչման է արժանացել, առաջադրվել [[Կաննի կինոփառատոն|Կաննի միջազգային կինոփառատոն]]ի հեղինակավոր «[[Սեզար]]» մրցանակի «''Ամենախոստումնալից դերասանուհի''» անվանակարգում: Երիտասարդ դերասանուհու լավագույն դերակատարումներից են համարվում նաև Մարիայի և Մաթիլդա Նորմանդացու կերպարների ինքնատիպ ու տպավորիչ մարմնավորումները համապատասխանաբար «''Տառապանքի ութ ոտքերը''» և «''Երկու եղբայր''» [[կինոնկար]]ներում:
== Ֆիլմագրություն ==
* 1983 : ''Surprise Party'', ռեժիսոր՝ [[Ռոժե Վադիմ]] : Դերը՝ Աննա լամբերԼամբեր
* 1985 : ''Trois hommes et un couffin'', ռեժիսոր՝ [[Կոլին Սեռո]] : Դերը՝ Սիլվիա
* 1987 : ''Flag '', ռեժիսոր՝ [[Ժակ Սանտի]] : Դերը՝ Ֆաննի
* 2003 : ''18 ans après'', ռեժիսոր՝ [[Կոլին Սեռո]] : Դերը՝ Սիլվիա
* 2004 : ''Deux frères'', ռեժիսոր՝ [[Ժան-Ժակ Աննո]] : Դերը՝ Մաթիլդա Նորմանդացի
* '''2005 : ''Love (et ses petits désastres)'' (''Love and Other Disasters''), ռեժիսոր՝ [[Ալեք Քեշիշյան]] : Դերը՝ Դաֆնե Սփրինգ (''Vogue''-ի գլխավոր խմբագիր)'''
* 2005 : ''Trois couples en quête d'orages'', ռեժիսոր՝ [[Ժակ Օտմազգին]] : Դերը՝ Պասկալե
* 2006 : ''La sombra de nadie|La Sombra de nadie'', ռեժիսոր՝ [[Պաբլո Մալո]] : Դերը՝ Ջուլիա
* 2020 : ''De Gaulle'' ռեժիսոր՝ [[Գաբրիել Լը Բոմեն]]
* 2020 : ''Papi Sitter'' ռեժիսոր՝ [[Ֆիլիպ Գիլյար]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
66 470

edits