«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 285.
::{{նշել|Beko}}, իսկ Տիգրանակերտի օրինակը բավականին անտրամաբանական էր, ըստ իս, քանի որ խոսքը գնում է ոչ թե ներկայումս գոյություն չունեցող, այլ խեղաթյուրված անվանումներով բնակավայրերի մասին։ Եթե Տիգրանակերտը գոյություն ունենար և անվանափոխված լիներ օրինակ Դիգրենեքերդ, ապա ողջամիտ կլիներ Տիգրանակերտի քիմիական գործարան բառաշարքի բովանդակային կիրառելիությունը։ Հարգանքներով՝--[[Մասնակից:Omicroñ'R|<font color="#0f0f43" face="Arial Unicode">Օmıcrօ</font><font color="#0f0f43" face="Arial Unicode">n</font>]] 19:27, 23 Հունվարի 2020 (UTC)
:::[[Մասնակից:O'micron|O'micron]], որքանով ես հասկացա վերոնշյալից, բոլորը կողմ են, որ հայկական անունները պահպանվեն առաջին խմբի քաղաքներում, այսինքն՝ Արճեշը՝ Էրջիշ, Խնուսը՝ Հընըս և նման այլ անվանումներ ոչ ոք չի ցանկանում դնել: Երկրորդ խմբի բնակավայրերի հետ կապված, օրինակ՝ Ցոլակերտ՝ Իգդիր, Վաղարշակուպոլիս՝ Ջերմուկ, մեկ հոգի դեմ արտահայտվեց, այն էլ՝ մասնակի: Ինչ վերաբերում է Զմյուռնիային և Ալեքսանդրետին, որքան էլ որ այստեղ կարծիքներ են հնչել դրա հետ կապված, այս քննարկումը դրա մասին չէ, և այդ հունական անուններով քաղաքների համար կբացվեն առանձին քննարկումներ՝ արդեն անվանափոխման էջում: Թերևս այսքանը: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 07:01, 24 Հունվարի 2020 (UTC)
::: Որպես ուսումնասիրող` '''կտրականապես''' դեմ եմ «սակավ հայտնի անուններ» ցանկի տեղանունների անվանափոխությանը։ Նախ, ինքնին սուբյեկտիվ է «սակավ հայտնի անուններ» անվանակարգը` անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով են խմբավորված դրանում անունները։ Երկրորդը, թեմային, հայալեզու մասնագիտական գրականությանը քիչ թե շատ ծանոթ ուսումնասիրողին շատ ավելի քաջածանոթ է Բերդակը, Բլուրը, Բոլոմերը, Թիլը, Խասգյուղը, Կերճանիսը, Կարկառը, Հազզոն, Մեծկերտը և այսպես շարունակ, քան թե դրանց թուրքերեն համարժեքները։ Այսինքն, հայերենով նրանք այդ անուններն են փնտրելու և փորձելու գտնել այդ թվում նաև Վիքիպեդիայում։ Երրորդը, հայերեն մասնագիտական բառարաններում/հանրագիտարաններում ևս ընդունված են դրանց հայերեն անվանումները և Վիքիպեդիան պարտավոր է առաջնորդվել ընդունված անվանումներով։ Չորրորդը` հայտնի փաստ է, որ թուրքական կառավարությունը հատուկ քաղաքականություն է տանում հայերեն բնիկ անուններով բնակավայրերի վերանվանման ուղղությամբ և ինձ իրոք անհասկանալի է, թե ինչու մենք պետք է կուլ գնանք այդ քաղաքականությանը։ Եվ վերջում, հարգելի [[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]], խնդրում եմ միշտ գիտակցել, որ Վիքիպեդիան օրիգինալ տեսությունների. հետազոտությունների և կարծիքների փորձարկման ու կյանքի կոչման հարթակ չէ, արդ` խնդրում և հորդորում եմ մնալ ակադեմիական հարթության վրա։ Հարգանքով` --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 16:24, 29 Հունվարի 2020 (UTC)
 
== Նոր գնահատում՝ «[[Մեծ Հայքի գավառների ցանկ]]» ==