«Փոկեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Image:Seehund.jpg|thumb|Սովորական փոկ (Phoca vitulina)]]
'''Փոկեր'''<br />
 
'''Փոկերը''' մաշկոտանիների կարգի ծովային կաթնասուններ են: Հայտնի է փոկերի 13 ցեղի 34 տեսակ՝ ծովային նապաստակներ, փուփուլավոր, գրենլանդական, սովորական, ճգնավոր փոկեր, ծովափղեր, ծովառյուծներ և այլն: Փոկերը տարածված են գրեթե բոլոր օվկիանոսներում (բացառությամբ Հնդկականի), առափնյա և բաց ջրամբարներում (առավելապես՝ բևեռային), նաև որոշ ներքին ջրամբարներում, այդ թվում՝ քաղցրահամ (օրինակ՝ Բայկալ, Լադոգա լճերում) և այլն:<br />
 
Այս ընտանիքի ներկայացուցիչների մարմնի երկարությունը 1,2 մ-ից (օղակավոր փոկ) մինչև 6,5 մ է (ծովափիղ), կենդանի զանգվածը՝ 90 կգ-ից մինչև 3,5 (երբեմն՝ 5) տ: Գլուխը դեպի առաջ նեղանում է, արտաքին ականջախեցի չունեն: Առջևի զույգ վերջույթները վերածվել են մագիլներով զինված մաշկաթաթերի: Հետին վերջույթները մշտապես հետ են ձգված և չեն կարող ծալվել մարմնի տակ, ուստի չեն կարող օգտագործվել ցամաքի կամ սառույցի վրա տեղաշարժվելիս: Փոկերի մարմինը մազածածկ է: Նորածին փոկերի մազածածկը երկար է, խիտ, փափուկ, մեծամասնությանը՝ սպիտակ (այստեղից՝ սպիտակ փոկ անվանումը): Հասուն փոկերի մազածածկը կարճ է, կոշտ, նոսր (ծովափղերը մազածածկ գրեթե չունեն):<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փոկեր» էջից