«Մասնակից:Տաթև Գաբրիելյան/Ավազարկղ Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
[[Պատկեր:Oeffentlicher Buecherschrank Karlsruhe Lidellplatz.jpg|thumb|Հանրային գրապահարան [[Կարլսրուե|Կարլսրուեի]] փողոցներից մեկում]]
'''Հանրային գրապահարան,'''  հասարակական վայրերում օգտագործված գրքերը պահելու հարմարանք, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան այս գրքերից մեկ կամ մի քանիսը վերցնել անվճար օգտագործման համար կամ «փոխանակել» այլ գրքերի հետ իրենց հայեցողությամբ: Հասարակական գրապահարանների մասին գաղափարը առաջացել է 1990-ականների սկզբին և վերջին տարիներին լայն տարածում է ստանում [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Ավստրիա|Ավստրիայում]], [[Շվեյցարիա|Շվեյցարիայում]]
 
== Պատմություն, նկարագրություն ==
[[Պատկեր:Moscow Museon Bookcase Aug12.jpg|thumb|[[Մոսկվա|Մոսկվայի]] «Մուշեոն» այգում]]
Սկզբնապես հանրային գրապահարանները հանրային վայրերում ստեղծվել են որպես [[Ինստալյացիա (արվեստ)|ինստալյացիա]] և տեղադրվել են որպես այդ արվեստի մաս, մասնավորապես լուսանկարիչներ Քլեգը և Գուտմանը 1990-ականների սկզբներին, սկզբում ավստրիական [[Գրաց|Գրացում]], այնուհետև Գերմանիայի [[Համբուրգ|Համբուրգում]] և [[Մայնց|Մայնցում]] քաղաքներում: 1996 թվականին՝ համացանցի և [[Գրքաշրջանառություն|գրքաշրջանառության]] արագ զարգացման և հայտնիության ժամանակ, Քլեգի և Գուտմանի գաղափարը ընդօրինակել է [[Դարմշտադտ|դարմշտադտցի]] ուսանող Նիկոլաս Մյուլլերը՝ փորձնական տեղադրելով մշտական «բաց [[Գրադարան|գրադարան»]] սկզբում հայրենի քաղաքում, իսկ հետո նաև [[Հաննովեր|Հաննովերում]]: 2003 թվականին առաջին հանրային գրապահարանը (գերմաներեն՝ «öffentlicher Bücherschrank») հայտնվել է [[Բոն|Բոնում]], որտեղ այսօրվա դրությամբ գրապահարանների քանակը արդեն մոտ տասն է: 2000-ականների վերջերին նման հարմարանքներ մեծ քանակով սկսեցին հայտնվել Գերմանիայի քաղաքներում, այդ թվում նաև փոքր քաղաքներում: 2010 և 2011 թվականներին գերմանական օրինակով հանրային գրապահարաններ սկսեցին հայտնվել նաև Ավստրիայում և Շվեյցարիայում: Այս բոլոր պահարանների նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր ցանկացող կարող է այնտեղ դնել ցանկացած գիրք (օրինակ, եթե այն կարդացել է և իրենց այլևս պետք չէ), նույն է, թե անվճար այնտեղից վերցնել մեկ կամ մի քանի իրեն հետաքրքրած գրքեր: Միևնույն ժամանակ գոյություն չունի ինչ-որ քանակական, ժամանակային կամ այլ սահմանափակումներ. մասնավորապես, պահարանից օգտվողտ կարող է վերցնել գիրքը ժամանակավոր կամ ընդմիշտ, միևնույն ժամանակ նա կարող է իր հերթին այտեղ դնել ինչ- որ այլ գիրք, չնայած վերջինս միշտ մնում է նրա սեփական հայեցողությանը:
 
Որպես օրենք, հանրային գրապահարանը իրենից ներկայացնում է ապակյա կամ բաց պահարան մի քանի դարակներով, մեկ կամ մի քանի իրար միացված դարակներից: Եթե պահարանը տեղադրված է փակ տարածքում (օրինակ, սրճարանում կամ համալսարանի շենքում), ապա հաճախ օգտագործվում են փայտե գրապահարաններ, ինչ-որ չափով կամ ընդհանրապես չտարբերվող տան կահույքից: Միայն թե վերջին տարիներին Գերմանիայում հայտնված հանրային գրապահարանների մեծ մասը տեղադրված են հենց քաղաքների փողոցներում: Այդպիսի պահարաններով, մի կողմից կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող օրվա յուրաքանչյուր ժամին, որը ավելի շատ նման է «բաց գրադարանի» գաղափարին կամ, ինչպես գրքաշրջանառության դեպքում, գրքերի «ազատագրմանը»: Մյուս կողմից, հասարակական վայրերում հենց բաց երկնքի տակ պահարանի պաշտպանության և նրա պահպանման համար ցրտից և վատ եղանակից, ինչպես նաև [[Վանդալիզմ|վանդալիզմից]] պաշտպանելու համար ստեղծվել են հատուկ շինվածքներ գրքերի երկարաժամկետ պահպանման համար: Այդպես դրսում տեղադրված գրապահարանների մեծամասնությունը ունեն խոնավությանը և սառնամանիքին դիմանալու մետաղյա ծածկույթ, ինչպես նաև հատուկ փականներով փակվող ապակիներ կամ դռներ: Նման պահարանների տեղադրման ֆինանսավորումը, իր մեջ ներառում է նաև նրանց պահպանումը և խնամքը, որպես օրենք կատարում են կամավորները, որպես կամավոր կարող են ներկայանալ ինչպես ոչ առևտրային հասարակական կազմակերպությունները, այնպես էլ անհատական դեմքեր՝ ինքնակամ իրենց հովանավորության և պահպանության տակ վերցնելով որոշ գրապահարաններ:
 
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Hannover, public bookcase.jpg|Հանրային գրապահարան [[Հաննովեր|Հաննովերում]]
Պատկեր:Öffentlicher Bücherschrank Itzehoe DSC02949.jpg|[[Տաքսաֆոն]] վերակառուցված որպես հանրային գրապահարան Իտցեխոյում
Պատկեր:Öffentlicher Bücherschrank Ikea Braunschweig.JPG|Հանրային գրապահարան [[IKEA]] խանությում, [[Բրաունշվայգ]]
Պատկեր:Buecherschrank in Hoehenhaus.jpg|Շարժական հանրային գրապահարան [[Քյոլն|Քյոլնում]]. վանդալիմզը կանխելու նպատակով գրապահարանը գիշերները տեղափոխում են փակ տարածք
Պատկեր:Offener-buecherschrank-wien.jpg|Հանրային գրապահարան [[Վիեննա|Վիեննայում]]
Պատկեր:Offener Buecherschrank Basel-St. Johann 1.jpg|Առաջին հանրային գրապահարանը [[Բազել|Բազելում]]: Ապակու վրա երևում են «Գրքեր» բառը գրված մի քանի լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն
</gallery>
 
== Տես նաև ==
 
*[[Գրքաշրջանառություն]]
*[[Անվճար խանութ]]<br />
 
== Գրականություն ==
* Prof. Dr. Michael-Burkhard Piorkowsky, Sandra Bichler, Kerstin Hilt, Olga Reger [https://web.archive.org/web/20140903111736/http://www.huk.uni-bonn.de/pdf-dateien/bonner-buecherschrank-artikel ''Der Bonner Bücherschrank auf der PoppelsdorferAllee – Ein merkwürdiges Versorgungssystem . Kurzfassung der Ergebnisse des Projekts „Das Nutzungsverhalten am Poppelsdorfer Bücherschrank“'']
* Ulrike Klopp. [http://www3.uni-bonn.de/die-universitaet/publikationen/forsch/forsch-2-april-2009/lernen_und_lehren.pdf ''Bonner "Gemeinschaftsmöbel" Studienobjekt: Offener Bücherschrank als soziales System''] // forsch / Bonner Universitäts-Nachrichten 2/2009. (S.27)
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://streetlibrary.ru/ Փողոցային գրադարանների կայք էջ]
* [http://openbookcase.org/ Հանրային գրապահարանների քարտեզ]
* [https://web.archive.org/web/20120206214030/http://duesseldorf-info.ru/biblioteka.html Дюссельдорф Инфо: Общественный книжный шкаф на набережной Рейна], 31 июля 2011
* [http://www.wilabonn.de/Biku_2006_08_Buecherschrank.pdf Статья о публичных книжных шкафах в Германии]{{Недоступная ссылка|date=Октябрь 2018 |bot=InternetArchiveBot }} (нем.)
* [https://web.archive.org/web/20110819054002/http://www.hannover.de/de/kultur_freizeit/stadtteilkultur/stadtteilkultur/buechersch/geschichte/ Hannover.de: История открытых библиотек] (нем.)
* [https://web.archive.org/web/20091103044019/http://www.reticon.de/reporte/book-crossing-offene-buecherschraenke-in-bonn_121--1.html Открытые книжные шкафы в Бонне] (нем.)
* [http://lomanoo.ru/blogs/all/item/627-01.html Красноярск: Общественный книжный шкаф установили в центре города]{{Недоступная ссылка|date=Май 2019 |bot=InternetArchiveBot }}, 7 апреля 2012
* [http://www.primmarketing.ru/news/2013/09/17/book/68077 Буккроссинг пришёл во Владивосток]