«Հանրային գրապահարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

12:40, 28 հունվարի 2020-ի տարբերակ

Հանրային գրապահարան,  հասարակական վայրերում օգտագործված գրքերը պահելու հարմարանք, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան այս գրքերից մեկ կամ մի քանիսը վերցնել անվճար օգտագործման համար կամ «փոխանակել» այլ գրքերի հետ իրենց հայեցողությամբ: Հասարակական գրապահարանների մասին գաղափարը առաջացել է 1990-ականների սկզբին և վերջին տարիներին լայն տարածում է ստանում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում

Հանրային գրապահարան Կարլսրուեի փողոցներից մեկում

Պատմություն, նկարագրություն

 
Մոսկվայի «Մուշեոն» այգում

Սկզբնապես հանրային գրապահարանները հանրային վայրերում ստեղծվել են որպես ինստալյացիա և տեղադրվել են որպես այդ արվեստի մաս, մասնավորապես լուսանկարիչներ Քլեգը և Գուտմանը 1990-ականների սկզբներին, սկզբում ավստրիական Գրացում, այնուհետև Գերմանիայի Համբուրգում և Մայնցում քաղաքներում: 1996 թվականին՝ համացանցի և գրքաշրջանառության արագ զարգացման և հայտնիության ժամանակ, Քլեգի և Գուտմանի գաղափարը ընդօրինակել է դարմշտադտցի ուսանող Նիկոլաս Մյուլլերը՝ փորձնական տեղադրելով մշտական «բաց գրադարան» սկզբում հայրենի քաղաքում, իսկ հետո նաև Հաննովերում: 2003 թվականին առաջին հանրային գրապահարանը (գերմաներեն՝ «öffentlicher Bücherschrank») հայտնվել է Բոնում, որտեղ այսօրվա դրությամբ գրապահարանների քանակը արդեն մոտ տասն է: 2000-ականների վերջերին նման հարմարանքներ մեծ քանակով սկսեցին հայտնվել Գերմանիայի քաղաքներում, այդ թվում նաև փոքր քաղաքներում: 2010 և 2011 թվականներին գերմանական օրինակով հանրային գրապահարաններ սկսեցին հայտնվել նաև Ավստրիայում և Շվեյցարիայում: Այս բոլոր պահարանների նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր ցանկացող կարող է այնտեղ դնել ցանկացած գիրք (օրինակ, եթե այն կարդացել է և իրենց այլևս պետք չէ), նույն է, թե անվճար այնտեղից վերցնել մեկ կամ մի քանի իրեն հետաքրքրած գրքեր: Միևնույն ժամանակ գոյություն չունի ինչ-որ քանակական, ժամանակային կամ այլ սահմանափակումներ. մասնավորապես, պահարանից օգտվողտ կարող է վերցնել գիրքը ժամանակավոր կամ ընդմիշտ, միևնույն ժամանակ նա կարող է իր հերթին այտեղ դնել ինչ- որ այլ գիրք, չնայած վերջինս միշտ մնում է նրա սեփական հայեցողությանը:

Որպես օրենք, հանրային գրապահարանը իրենից ներկայացնում է ապակյա կամ բաց պահարան մի քանի դարակներով, մեկ կամ մի քանի իրար միացված դարակներից: Եթե պահարանը տեղադրված է փակ տարածքում (օրինակ, սրճարանում կամ համալսարանի շենքում), ապա հաճախ օգտագործվում են փայտե գրապահարաններ, ինչ-որ չափով կամ ընդհանրապես չտարբերվող տան կահույքից: Միայն թե վերջին տարիներին Գերմանիայում հայտնված հանրային գրապահարանների մեծ մասը տեղադրված են հենց քաղաքների փողոցներում: Այդպիսի պահարաններով, մի կողմից կարող է օգտվել յուրաքանչյուր ցանկացող օրվա յուրաքանչյուր ժամին, որը ավելի շատ նման է «բաց գրադարանի» գաղափարին կամ, ինչպես գրքաշրջանառության դեպքում, գրքերի «ազատագրմանը»: Մյուս կողմից, հասարակական վայրերում հենց բաց երկնքի տակ պահարանի պաշտպանության և նրա պահպանման համար ցրտից և վատ եղանակից, ինչպես նաև վանդալիզմից պաշտպանելու համար ստեղծվել են հատուկ շինվածքներ գրքերի երկարաժամկետ պահպանման համար: Այդպես դրսում տեղադրված գրապահարանների մեծամասնությունը ունեն խոնավությանը և սառնամանիքին դիմանալու մետաղյա ծածկույթ, ինչպես նաև հատուկ փականներով փակվող ապակիներ կամ դռներ: Նման պահարանների տեղադրման ֆինանսավորումը, իր մեջ ներառում է նաև նրանց պահպանումը և խնամքը, որպես օրենք կատարում են կամավորները, որպես կամավոր կարող են ներկայանալ ինչպես ոչ առևտրային հասարակական կազմակերպությունները, այնպես էլ անհատական դեմքեր՝ ինքնակամ իրենց հովանավորության և պահպանության տակ վերցնելով որոշ գրապահարաններ:

Պատկերասրահ

Տես նաև

Գրականություն

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրային գրապահարան» հոդվածին։