«Հասմիկ Մանասերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Հասմիկ Ոստանիկի Մանասերյան''' (ծնվ. փետրվարի 15, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ,...»:
(Տարբերություն չկա)

17:59, 27 հունվարի 2020-ի տարբերակ

Հասմիկ Ոստանիկի Մանասերյան (ծնվ. փետրվարի 15, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, երգահան, նկարիչ: ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարելիցի առթիվ, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, Հասմիկ Մանասերյանը 2009 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալին[2]:

Հասմիկ Մանասերյան
Ծնվել է1941[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն

Հասմիկ Մանասերյանը ծնվել է Երևանում, տոհմիկ վանեցիների ընտանիքում, հայրը ինժեներ էր, իսկ մայրը բժշկուհի: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և շուրջ 30 տարի աշխատել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Ստեղծագործել է 20 տարեկանից: Սկզբնական շրջանում գրել է միայն բանաստեղծություններ, իսկ հետագայում նաև հորինել է երաժշտություն, արդյունքում ստեղծելով երգեր, չնայած այն հանգամանքին, որ երաժշտական կրթություն չի ունեցել: Նրա երգերը անմիջապես տարածում են գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում և սիրված են ժողովրդի կողմից:

Ի սկզբանե Հասմիկ Մանասերյանի երգերը գործիքավորում էր Արամ Մերանգուլյանը, իսկ երգերի առաջին կատարողներն էին Ռուբեն Մաթևոսյանը, Լիանա Սահակյանը, Ադիս Հարմանդյանը, Լևոն Գաթրճյանը և այլոք: Հասմիկ Մանասերյանի երգերը բարձր է գնահատել Առնո Բաբաջանյանը: Առավել հայտնի երգերից են «Ծփում է Սևանը» («Ծաղիկներ, ծաղիկներ»), «Օրս քեզ հետ անցավ», «Մթնշաղ», «Ծաղիկներս ում նվիրեմ», «Պետք չէ, սիրելիս, պետք չէ», «Էլ քեզ չեմ սիրում», «Այն գիշեր», «Կյանքի խաչվող ուղիներում», «Քո նվիրած վարդերը» և այլն:

Հասմիկ Մանասերյանի ստեղծագործությունները հրատարակվել են երկու գրքերով: Ունի երկու զավակ՝ տղա և աղջիկ:

Ծանոթագրություններ