«Կապանի վնասում»–ի խմբագրումների տարբերություն

չ
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
 
'''Կապանի վնասում''' է կոչվում [[Կապաններ|կապանի]] [[Գերձգվածություն|գերձգվածությունը]], մասնակի պատռվածքը կամ լրիվ պատռվածքը, որը հաճախ առաջանում է [[Տրավմա|տրավմայի]] հետևանքով, կամ երբ գերազանցվում է հոդիհոդում շարժումների նորմալ ծավալը: Կապանների վնասման ծանրությունը տարբեր է՝ մի քանի օրվա ընթացքում ինքնուրույն լավացող թեթև վնասվածքից մինչև կապանների պատռվածք, որի դեպքում պահանջվում է կապանի վիրահատական վերականգնում և որոշ ժամանակով [[անշարժացում]]: Կապանի վնասումները կարող են տեղի ունենալ ցանկացած հոդում, սակայն ամենից հաճախ դիտվում են [[Կոճ (անատոմիա)|կոճի]] և [[Դաստակ (կազմախոսական)|դաստակի]] շրջանում:<ref>{{cite web | title = Sprained Joints | url = http://chestofbooks.com/health/reference/Home-Cyclopedia-Of-Health-And-Medicine/Sprained-Joints.html | access-date = 16 February 2010 | work = Free Books }}</ref> Նմանատիպ վնասվածքներ կարող են առաջանալ ոչ միայն կապաններում, այլև [[Մկաններ|մկաններում]] և [[Ջիլ (անատոմիա)|ջլերում]]:
 
== Նշաններ և ախտանիշներ ==
 
== Պատճառներ ==
Որպես օրենք՝ կապանների վնասումները տեղի են ունենում, երբ գերազանցվում է տվյալ հոդիհոդում շարժումների նորմալ, ֆունկցիոնալ ծավալը:
[[File:Sprained wrist 8 days later (2).jpg|thumb|Կապանային վնասում դաստակի շրջանում: Վնասվածքն առաջացել է սահադաշտում չմուշկներով սահելիս վայր ընկնելու հետևանքով|150 px|right]]
Կա մի քանի գործոն, որոնց դեպքում բարձրանում է կապանների վնասման ռիսկը: Որպես օրենք, կապանների վնասումներն առաջանում են որպես մկանների [[Գերհոգնածություն|գերհոգնածության]] հետևանք: Կապանների վնասումներ բավականին հաճախ հանդիպում են, երբ հիպոդինամիկ՝ քիչ շարժուն ապրեկալերպ վարող անձինք կտրուկ անցնում են ֆիզիկական ծանրաբեռնման: Չնայած որ գիտական տվյալների պակասին՝ սովորաբար համարվում է, որ մարզիկների մոտ կապանների վնասումներ սովորաբար առաջանում են, երբ նրանք բավարար չափով չեն նախապատրաստվում ֆիզիկական ծանրաբեռնմանը: {{Citation needed|reason=Often thought by whom?|date=August 2017}} Համարվում է, որ այդ նախապատրաստումը հոդերում բարելավում է [[Արյան շրջանառություն|արյան շրջանառությունը]] և հոդը դարձնում ավելի ճկուն:{{Citation needed|date=August 2017}}
536

edits