«Մայիսյան բզեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
[[Պատկեր:Beetle bug.jpg|մինի]]
'''Մայիսյան բզեզ''', թերթաբեղիկավորների [[ընտանիք]]ի Melolontha սեռի բզեզների 2 տեսակի ընդունված անվանումը։ Երկարությունը 22-29 մմ է։ Մարմինը՝ սև, վերնաթևերը՝ կարմրագորշ, պատված խիտ, գորշ մազիկներով։ [[Բզեզ]]ի 2 տեսակի [[թրթուրներ]]ը դեղնասպիտակավուն են (երկարությունը՝ մինչև 60 մմ) և համարյա չեն տարբերվում։ Արևելյան Մայիսյան բզեզը (Melolontha hippocastani) տարածված է [[Եվրոպա]]յում և [[Ասիա]]յում, նախկին ԽՍՀՄ տարածքի եվրոպական մասում (բացի Ծայր Հյուսիսից) և [[Սիբիր]]ում՝ մինչև [[Անդրբայկալ]]։ Արևմտյան Մայիսյան բզեզը (Melolontha melolontha) հանդիպում է միայն Եվրոպայում, հետևաբար նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասի արևմուտքում և հարավում։ Մայիսյան բզեզը մեծ վնաս է հասցընում պտղատու, հատապտղային և անտառային ծառերի ու թփերի մատղաշ տնկիներին, ինչպես նաև բանջարանոցային ու դաշտային կուլտուրաներին (զանգվածային թռիչքի տարիներին լրիվ ուտում են տերևները)։ ԲզեզներիԱյս բզեզների թռիչքն սկսվում է մայիսին, հարավում՝ ապրիլի վերջին։ [[Թռիչք]]ի սկզբից 10-20 օր հետո զուգավորվում են, ապա [[էգ]]ը հողում մի քանի անգամ ձվադրելուց (50-70 ձու ընդհանուր քանակով) հետո սատկում է։ Առավել վնասակար են թրթուրները, որոնք սկզբից սնվում են [[հումուս]]ով և [[խոտաբույս]]երի, ապա՝ ծառերի արմատներով։ Հողում թրթուրի զարգացումը շարունակվում է 4-5 տարի։ Հատկապես տուժում են սոճու մատղաշ տնկիները։ Թրթուրներով վարակված տնկիները և սերմնաբույսերն արագ ոչնչանում են կամ դանդաղում է դրանց բնականոն զարգացումը։ Պայքարի միջոցներն են՝ առողջ և դիմացկուն [[տնկարկներ]]ի աճեցումն ապահովող միջոցառումներ (մեկ կամ երկու տարվա ցել, ծառա և թփատեսակների ճիշտ ընտրություն ցանքա և տնկանյութի բարձրարժեք սորտերի օգտագործում), միջատասպաններով [[տնկարկ]]ների (բզեզի թռիչքի շրջանում), տնկումից առաջ տնկանյութի արմատների մշակում [[միջատասպան]] նյութերով և հողում թրթուրների ոչնչացում։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=203}}