«Մայիսյան բզեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (GR) File renamed: File:Beatle bug.jpgFile:Beetle bug.jpg Criterion 3 (obvious error) · A Beatle is a species of british musician not a coleoptera !
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
[[Պատկեր:Beetle bug.jpg|մինի]]
'''Մայիսյան բզեզ''', թերթաբեղիկավորների [[ընտանիք]]ի Melolontha սեռի բզեզների 2 տեսակի ընդունված անվանումը։ Երկարությունը 22-29 մմ է։ Մարմինը՝ սև, վերնաթևերը՝ կարմրագորշ, պատված խիտ, գորշ մազիկներով։ [[Բզեզ]]ի 2 տեսակի [[թրթուրներ]]ը դեղնասպիտակավուն են (երկարությունը՝ մինչեմինչև 60 մմ) և համարյա չեն տարբերվում։ [[Արևելյան]] Մայիսյան բզեզը (Melolontha hippocastani) տարածված է [[Եվրոպա]]յում և [[Ասիա]]յում, նախկին ԽՍՀՄ տարածքի եվրոպական մասում (բացի Ծայր Հյուսիսից) և [[Սիբիր]]ում՝ մինչև [[Անդրբայկալ]]։ Արևմտյան Մայիսյան բզեզը (Melolontha melolontha) հանդիպում է միայն Եվրոպայում, հետևաբար նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասի արևմուտքում և հարավում։ Մայիսյան բզեզը մեծ վնաս է հասցընում պտղատու, հատապտղային և անտառային ծառերի ու թփերի մատղաշ տնկիներին, ինչպես նաև բանջարանոցային ու դաշտային կուլտուրաներին (զանգվածային թռիչքի տարիներին լրիվ ուտում են տերևները)։ Բզեզների թռիչքն սկսվում է մայիսին, հարավում՝ ապրիլի վերջին։ [[Թռիչք]]ի սկզբից 10-20 օր հետո զուգավորվում են, ապա [[էգ]]ը հողում մի քանի անգամ ձվադրելուց (50-70 ձու ընդհանուր քանակով) հետո սատկում է։ Առավել վնասակար են թրթուրները, որոնք սկզբից սնվում են [[հումուս]]ով և [[խոտաբույս]]երի, ապա՝ ծառերի արմատներով։ Հողում թրթուրի զարգացումը շարունակվում է 4-5 տարի։ Հատկապես տուժում են սոճու մատղաշ տնկիները։ Թրթուրներով վարակված տնկիները և սերմնաբույսերն արագ ոչնչանում են կամ դանդաղում է դրանց բնականոն զարգացումը։ Պայքարի միջոցներն են՝ առողջ և դիմացկուն [[տնկարկներ]]ի աճեցումն ապահովող միջոցառումներ (մեկ կամ երկու տարվա ցել, ծառա և թփատեսակների ճիշտ ընտրություն ցանքա և տնկանյութի բարձրարժեք սորտերի օգտագործում), միջատասպաններով [[տնկարկ]]ների (բզեզի թռիչքի շրջանում), տնկումից առաջ տնկանյութի արմատների մշակում [[միջատասպան]] նյութերով և հողում թրթուրների ոչնչացում։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=203}}