«Ժորժ Ժակ Դանտոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
 
== Դանտոնի արտաքին քաղաքականությունը ==
Հաղթանակից հետո Ժեմապեի կառավարության ժամանակ Դանտոնը Կոնվենտի կողմից ուղարկվում է Բելգիա՝ այնտեղ գրաված տարածքը համակարգելու համար։ Հետագայում, միջամտության քաղաքականության արդյունքում առաջացած ընդվզումները հաշվի առնելով, Դանտոնը Կոնվենտում պնդում էր, որ Ֆրանսիան չպետք է խառնվի այլ ազգերի գործերին (ապրիլի 13, 1793թ․), ծավալի հարձակվողական կամ զավթիչ պատերազմներ (հունիսի 15, 1793թ․)։ Ապագա դիվանագիտական հարաբերությունների նպատակը համարում էր խաղաղությունն ու այլ տերությունների կողմից հանրապետության ընդունումը։ Դանտոնի մասնակցությամբ իրականացել է ժիրոնդների հանրապետական կառավարման փոփոխումը Հասարակական օգնության կոմիտեի ժամանակավոր հեղափողական դիկտատուրայով։ Այդ ընթացքում [[Հեղափոխական տրիբունալ (Ֆրանսիա)|հեղափոխական տրիբունալների]] միջոցով պայքարել է երկրի ներսում և դրսում գտնվող հակահեղափոխականների հետ։ 1793թ․-ի ապրիլից մինչև 1793թ․-ի սեպտեմբերը Դանտոնի ազդեցության ամենամեծ շրջանն էր։ Արտաքին հարաբերություններում իր սերունդներին նա թողել է մեծ քաղաքական համակարգ․ Անգլիայում աջակցել Փիթթի դեմ տրամադրված բոլոր ընդդիմադիր ուժերին, ձեռքբերել փոքր տերությունների (Դանիայի, Շվեցիայի և այլն) վստահությունը, փորձել անջատել Պրուսիան և [[Բավարիա|Բավարիան]] [[Կոալիցիա|կոալիցիայից]], ուժով հնազանդացնել Սարդինիան և Իսպանիան, անվերապահորեն պայքարել Ավստրիայի դեմ՝ Լեհաստանում և Թուրքիայում ագիտացիաներ ստեղծելով և նրան դժվար իրավիճակի մեջ դնելով։
 
== Քննադատություն և մահապատիժ ==