«Թեքեյան մշակութային միություն (Բեյրութ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Թէքէեան Մշակութային Միութիւն}}
Տող 7.
Կազմակերպությունը, որին անդամագրվել են հայ գրողներ, երգահաններ, մշակութային գործիչներ և բազմաթիվ արվեստասերներ, սկսել է նյութապես և բարոյապես օժանդակել հայկական դպրոցներին, [[ուսուցիչ]]ներին, ուսանողներին և մշակույթի գործիչներին, ստեղծել պատանեկան, երիտասարդական, արիական-սկաուաական խմբեր, հրապարակել գրական֊գեղարվեստական և գիտական գործեր։ ԹՄՄ-ն պահում է երկու հայկական դպրոց (Բեյրութի Վահան Թեքեյան և [[Լոս Անջելես]]ի Արշակ Տիգրանյան), իսկ Հայաստանում գործում է Վահան Թեքեյանի անունը կրող չորս դպրոց (Երևան, Գյումրի, Սաե- փանավան, Արագածոտնի մարգի [[Կարբի|Կարբի գյուղ]])։ Միության կազմակերպած գրական-գեղարվեստական լայնածիր միջոցառումների շարքում հիշատակելի են [[Վարդանանց պատերազմ]]ի 1500-ամյակի տոնակատարությունները, [[Երևան]]ի հիմնադրման 2750-ամյակի հանդիսությունները, [[Գրիգոր Նարեկացի|Գրիգոր Նարեկացու]] 1000-ամյակին նվիրված փառատոնը, Մեսրոպյան և [[Կոմիտաս]]յան փառատոները, [[Մեծ եղեռն]]ի 70-ամյա տարելիցին նվիրված գեղարվեստական մրցույթները։ ԹՄՄ-ն մասնաճյուղեր ունի Բեյրութում ([[Լիբանան]]), [[Հալեպ]]ում և [[Դամասկոս]]ում ([[Սիրիա]], գորոնդծում է «Թեքեյան-Մաարրի» մշակութային միություն անունով), [[Ամման]]ում ([[Հորդանան]]), [[Սիդնեյ]]ում ([[Ավստրալիա]]), [[Լոնդոն]]ում ([[Անգլիա]]), [[Բուենոս Այրես]]ում ([[Արգենտինա]]), [[Մոնրեալ]]ում և [[Տորոնսա]]յում ([[Կանադա]]), [[ԱՄՆ]]-ի մի շարք [[քաղաք]]ներում։ Մասնաճյուղերն ունեն իրենց տեղական վարչությունները (12 քաղաքներում՝ սեփական շենքեր ու կենտրոններ)։ ԱՄՆ-ում և Կանադայում գործող մասնաճյուղերն ունեն իրենց ընդհանուր ղեկավար մարմինը, որը կոչվում է Կենտրոնական վարչություն (նստավայրը՝ Բոստոն)։ Բեյրութում, Լիբանանի վարչությունից բացի, գործում է ԹՄՄ վերին ղեկավարությունը (կոչվում է Հիմնադիրների մարմին)։ Կենտրոնական մասնաճյուղերի վարչություններին կից գործում են կրթական, գրական, արվեստի, թատերական, հրատարակչական, մարզական, կանանց հանձնախմբեր, նաև ակումբներ։ ԹՄՄ-ին են միացել (պահպանելով իրենց անունները) նաև [[Կահիրե]]ի «Հայ գեղարվեստասիրաց», «Կոկանյան սրահ», [[Ալեքսանդրիա]]յի «Տիգրան Երկաթ», [[Աթենք]]ի «Արարատ» միությունները, [[Երուսաղեմ]]ի Հայ երիտասարդաց միությունը։ [[1956]]-ից ԹՄՄ-ն հրատարակում է «Շիրակ» (Լիբանան) գրական-գեղարվեստական ամսագիրը, 1975-ից՝ «Սարդարապատ» (Արգենտինա) և «Ապագա» (Կանադա) շաբաթաթերթերը։ Ունի «Թեքեյանի ձայն» ռադիոժամեր և հեռուսաաժամեր (Մոնրեալ, Տորոնաո, Գեարոյա, [[Մոնտեվիդեո]] են)։ ԹՄՄ-ն պարբերաբար կազմակերպել է հայրենի արվեստագետների և ստեղծագործական խմբերի բազմաթիվ ցուցահանդեսներ, ելույթներ ու մշակութային փառատոներ սփյուռքահայ համայնքներում։ [[1996]]-ին հիմնվել են միության «Հայկաշեն Ուզունյան» գրական, «Վարդգես և Ռիաա Պալյան» մամուլի մրցանակները։ [[1990]]-ի [[նոյեմբերի 3]]-ին Երևանում տեղի է ունեցել [[Հայաստան]]ի ԹՄՄ հիմնադիր համագումարը։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=182}}
{{ՀՍ}}
 
[[Կատեգորիա:Լիբանանահայ մշակութային կազմակերպություններ]]