«Թոքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Կառուցվածք ==
Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային 2 [[երակն]]երը, ավշային անոթները և նյարդերը։ Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի։ Գլխավոր բրոնխը թոքի դրունքում բաժանվում է բլթային [[բրոնխներ]]ի, որոնք, թոքանյութի մեջ ծառանման ճյուղավորվելով, հաջորդաբար բաժանվում են հատվածային, բլթակային, ապա՝ ավելի փոքր տրամաչափերի սահմանային և շնչառական բրոնխիոլների։ Վերջիններս առաջացնում են 2 կամ 3 թոքաբշտիկային պարկիկներ, որոնց նուրբ պատերի արտափքումները կոչվում են թոքաբշտիկներ։ Թոքային [[զարկերակ]]ի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին։ Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող [[օդ]]ի և թոքային զարկերակով հոսող արյան միջև։ Թոքերը նյարդավորվում են թափառող նյարդի և սիմպաթիկ ցողունի ճյուղերից կազմված թոքային հյուսակով։
<!-- Թոքաբշտի տրամագիծը նորածնի մոտ 150 մկմ-ից հասուն տարիքում հասնում է 208 միկրոմետրի։ Իսկ տարեցների մոտ՝ 300-350 միկրոմետր։ Մեծահասակների մոտ թոքաբշտերի քանակը 600-700 միլիոն է, նորածին երեխայի մոտ՝ 30-ից մինչև 100 միլիոն։ Թոքաբշտերի ներքին մակերևույթի ընդհանուր մակերեսը տատանվում է ՝ 40 մ քառակուսուց մինչև 120 մ քառակուսու սահմաններում (համեմատության համար, մարդու մաշկի մակերեսը 1,5-2,3 մ քառակուսի է)։ -->
Օրգանոգենը և զարգացումը
 
Մարդու թոքերը ձևավորվում են ներարգանդային զարգացման երրորդ շաբաթվա ընթացքում։ Չորրորդ շաբաթում հայտնվում են երկու բրոնխաթոքային բողբոջները, որոնք համապատասխանաբար վերածվում են բրոնխների և թոքերի։ Բրոնխյալ ծառը ձևավորվում է հինգերորդ շաբաթից մինջև չորրորդ ամիսը։
 
Չորսից-հինգերորդ ամիսներում ձևավորվում են շնչառական բրոնխիոները հայտնվում են առաջին թոքաբշտերը և ձևավորվում են ողկույզներ։ Ծննդյան պահին բլթերի, բաժինների քանակը համապատասխանում է հասուն մարդու բնորոշ քանակին։
-->
Այսպիսով, ավեոլներին է հասնում շնչաբրոնխեալ ծառի ծառանման փողից և ճյուղավորվում է գլխավոր բրոնխների; բրոնխային ճյուղավուրումների, միջբաժինային, ներբաժինային, բրոնխիոլների։ Բրոնխներով անցնելով օդը մտնում է թոքերի շնչառական բաժին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոքեր» էջից