«Թիուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թիուլ''', ֆեոդալական պարգևական հողատիրության ձև [[16-րդ դար|16]]–[[17-րդ դար]]երոում [[Իրան]]ում, [[Արևելյան Հայաստան]]ում։ Թիուլի ինստիտուտը լայն տարածում ստացավ Սեֆյանների օրոք։ Պետական և արքունի ծառայության դիմաց, իբրև պարգև, բարձրաստիճան ամիրաներին ու զինվորականությանը, երբեմն նաև հոգևորականությանը, իբրև թիուլ տրվում էին մեկ կամ մի քանի գյուղերից ստացվող եկամուտները։ Թիուլ ստացող ֆեոդալ-զինվորականները կոչվում էին թիուլդարներ, որոնք իրենց տրված թիուլի սահմաններում բնակվող ռայաթների (հպատակների) նկատմամբ ունեին նաև դատական իրավասություն։ Թիուլը ընդհատվում կամ մեկ ուրիշին էր փոխանցվում տվյալ թիուլդարի պաշտոնից ազատվելու դեպքում։ Թիուլ տրվում էր ոչ միայն պետական (դիվանի), այլ նաև մասնատիրական (մուլքային) գյուղերից գանձվող հարկերի հաշվին։ Երբ գյուղի մուլքադարը (սեփականատեր) ստանում էր նաև նույն գյուղի պետական հարկը գանձելու իրավունքը իբրև թիուլ, ապա գյուղն ամբողջապես կախյալ վիճակի մեջ էր ընկնում նրանից։ [[18-րդ դար]]ի վերջին և [[19-րդ դար]]ի սկզբին նման գյուղերի թիվը բավական մեծ էր Արևելյան Հայաստանում։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=190}}
 
[[Կատեգորիա:Ավատատիրություն]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թիուլ» էջից