«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 340.
:::::::Իմ կարծիքը, եթե հոդվածի նյութը պատմական քաղաքի մասին է, ապա պետք է վերնագրել այդ ժամանակաշրջանի անունը։ Եթե հոդվածը ներկայիս քաղաքի մասին է, ապա՝ ներկայիս անունը։ Ինչքան էլ մեզ հարազատ լինի օրինակի համար Բաղեշ անունը, այն երկար ժամանակ քաղաքի պաշտոնական անունը չի եղել (կարող է որոշ ժամանակ հայերս օգտագործել ենք)։ Երևանի դեպքում Էրեբունի չենք օգտագործում չէ՞ կամ Գյումրիի դեպքում Ալեքսանդրապոլ, ապա ինչո՞ւ արևմտյան Հայաստանի տեղանունները ուզում ենք հները օգտագործել։ Մանավանդ, որ ծիծաղելի կլինի գրել, Էրեբունիում կա Տիգրանակերտում քիմիական երկու գործարան կա։ Ես նոր՝ գործող անունների կողմնակիցն եմ, եթե խոսքը պատմական քաղաքի նկարագրի կամ պատմության մասին չէ։--[[Մասնակից:Beko|<font face="Comic Sans MS" color="black">'''Beko'''</font>]][[Մասնակցի քննարկում:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 11:21, 19 Հունվարի 2020 (UTC)
::::::::[[Մասնակից:Beko|Beko]], շնորհակալություն կարծիքի համար: Խնդրում եմ օգնիր ինձ լավ հասկանալ, թե ինչ նկատի ունես: Այսինքն՝ գտնում ես, որ պետք է թուրքական անուններո՞վ անվանափոխել և՛ առաջին, և՛ երկրորդ ցանկերը, թե՞ երկրորդն ամբողջությամբ, իսկ առաջինը՝ մասամբ: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 12:26, 19 Հունվարի 2020 (UTC)
:::::::::[[Մասնակից:Beko|Beko]], ճի՞շտ եմ հասկացել քեզ: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 11:39, 23 Հունվարի 2020 (UTC)
:Իմ կարծիքով քաղաքների անվանումները չպետք է նայել ընդհանուրի մեջ, այլ քննարկել առանձին, քանի որ յուրաքանչյուրի մասին աղբյուրները կարող են լինել տարբեր: Չենք մոռանում, որ հայերեն Վիքիպեդիայում հոդվածների անվանումները պետք է հիմնված լինեն վստահելի աղբյուրների վրա, ընդ որում եթե անձի, ընկերության, առարկայի կամ այլ հոդվածի անվանումը փոխվում է, ապա նախապատվությունը պետք է տալ այն աղբյուրներին, որոնք գրվել են փոխվելուց հետո, ոչ թե մինչև փոխվելը:--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 07:42, 20 Հունվարի 2020 (UTC)
::[[Մասնակից:Samo04|Սամվել]] ջան, շնորհակալություն կարծիքի համար: Ես հաշվի եմ առել, որ անվանափոխման էջում շատ սակավաթիվ մասնակիցների կարծիքներ ենք տեսնում, իսկ սա կարևոր հարց է մեզ համար, և միգուցե ավելի շատ կարծիքներ պետք է լսենք: Այդ պատճառով հարցը տվել եմ ընդհանուր և հենց այստեղ՝ խորհրդարանում: Ընդհանուր առմամբ ես դա հաշվի եմ առել խմբերն առանձնացնելիս: Ի՞նչ կարծիքի ես այժմ: --[[Մասնակից:Hayk.arabaget|Հայկ]] ([[Մասնակցի քննարկում:Hayk.arabaget|արաբագետ]]) 11:39, 23 Հունվարի 2020 (UTC)
 
== Նոր գնահատում՝ «[[Մեծ Հայքի գավառների ցանկ]]» ==