«Խորասան (պատմական երկրամաս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:IranKhorasan.png|right|200px|Остан Хоросан в Иране]]
'''Խորասան''' ({{lang-fa|خراسان}} — ''Խորասան'' — որտեղից ծագում է արևը), Արևելյան Իրանում տեղակայված պատմական երկրամաս: «Խորասան» անվանումը հայտնի է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյաններ]]<nowiki/>ի ժամանակներից: Խորասանը ամբողջ աշխարհում հայտնի է [[քրքում]]<nowiki/>ի և [[Ծորենի սովորական|ծորենու]] արտադրությամբ<ref>[http://iran.ru/rus/news_iran.php?act=news_by_id&_n=1&news_id=73070 Производство барбариса в Хорасане]</ref>, որոնք աճում են տարածաշրջանի հարավային շրջաններում (արտադրությունը` տարեկան ավելի քան 170 տոննա): Խորասանը հայտնի է նաև իր նշանավոր գորգերով և [[Ֆիրդուսի|Ֆիրդուսու]], [[Օմար Խայամ]]<nowiki/>ի և [[Իմամ Ռեզայի դամբարանը|Իմամ Ռեզա]]<nowiki/>յի դամբարաններով:
 
== Վարչական բաժանումըբաժանում ==
Խորասանը եղել է Իրանի ամենամեծ շրջանը՝ նախքան 2004 թվականի սեպտեմբերի 29-ին երեք գավառների բաժանվելը: Խորհրդարանի (2004 թվականի մայիսի 18) և Հոգաբարձուների Խորհրդի (2004 թվականի մայիսի 29) կողմից հաստատված շրջաններն են՝
* Հյուսիսային Խորասան, կենտրոնը՝ [[Բոջնուրդ]], այլ գավառներ՝ [[Շիրվան]], Ջաջարմ, Մեյնխ և Սամլագան, Էսֆարեյեն:
Տող 8.
* Ռեզավի Խորասան, կենտրոնը՝ [[Մաշհադ]], այլ գավառներ՝ Գոուչան, Դարգազ, Չենարան,Սարախս, Ֆարիման,Թորբաթե-Ջամ,Թեյբադ, Ֆիրդուս,Գեյեն, Հաֆ և Ռաշտխար,Քաշմաչ, Բարդասկան, Նիշապուր, Սեբզևար, Հոնաբադ,Կալատ, Բոշրուեխ և Խալիլ Աբադ:
 
== Խորասանի պատմությունըպատմություն ==
[[Մեծ Խորասան]] ներառել է տարածքներ, որոնք այսօր գտնվում են [[Իրան]]ում, [[Տաջիկստան|Տաջիկստանում]], [[Աֆղանստան]]ում, [[Ուզբեկստան]]ում և [[Թուրքմենստան|Թուրքմենիա]]յում: Պարսկաստանի՝ պատմական գլխավոր քաղաքներից մի քանիսը՝ Նիշապուրը (այժմ՝ Իրանում), [[Մերվ]]ը և Սանջանը (այժմ՝ Թուրքմենիայում), [[Հերաթ]]ը, գտնվել են Մեծ Խորասանում: Խորասանը իր երկարընթաց պատմության մեջ շատ նվաճողներ և կայսրություններ է ճանաչել՝ հույներ, թուրքեր, արաբներ, ուզբեկներ, սելջուկներ, մոնղոլներ, սեֆյաններ և այլք:
 
XIV-XV դարերում Խորասանը եղել է գիտությունների և արվեստի կարևորագույն կենտրոն: Այստեղ (մասնավորապես Հերաթ քաղաքում) ապրել և ստեղծագործել են բանաստեղծներ [[Լութֆի]]ն, [[Ջամի]]ն, [[Ալիշեր Նավոի]]ն, Բաբա Ֆեգանին, սուլթան Հուսեյն Բայկարան (ստեղծագործել է Հուսայնի մականվամբ), նկարիչ [[Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր|Բեհզադ]]ը:
 
== Էթնիկ խմբերըխմբեր ==
Այս շրջանի էթնիկ գլխավոր խմբերը պարսիկներն են, բայց Խորասանը իր դժվարին պատմության արդյունքում բնակեցված է զանազան էթնիկ խմբերով՝ թուրքմեններով, հյուսիս-արևմուտքում՝ խորասանյան թուրքերով, քրդերով՝ Բոջնուրդի և Կաչանի մոտակայքում, թեյմուրներով և ջեմշիդներով (սրանք մտնում են չեհեր-այմակների միավորման մեջ)՝ արևելքում, դրանցից որոշները մինչ օրս համարվում են քոչվոր-վաչկատուններ, ավելի հեռու՝ դեպի հարավ-արևմուտք բնակվում են հեիդարիսները, իսկ հարավ-արևելքում՝ բելուջները: Տարածաշրջանում կա նաև աֆղանական մեծ հանրություն, որը ձևավորվել է վերջին տարիներին Աֆղանստանից եկած փախստականներից: Քաղաքներում հանդիպում են խորասանյան արաբներ, գնչուներ, հրեաներ: Խորասանի լեզուներն են՝ խորասանա-թուրքերենը, պարսկերենը և քրդերենը:
 
== Պատկերասարահ ==
<gallery>
Պատկեր:Kamal-al-molk-ghabr.jpg|Կամել ալ Մուլկի գերեզմանը Նիշապուրում: