«Սոցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
png->svg
Տող 12.
{{քաղվածք|Սոցիալիզմը մի հասարակություն է, որտեղ վերացված է մասնավոր սեփականությունը և հաստատված է արտադրության միջոցների հասարակական (պետական և օպերատիվ) սեփականություն, վերացված են շահագործող դասակարգերը և մարդու շահագործումը, հաղթահարված է գյուղի և քաղաքի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրությունը, միաձուլման ուղիով են զարգանում բանվորների, կոպերացված գյուղացիների աշխատավորական դասակարգերը և ժողովրդական մտավորականությունը, նրանց միջև հաստատված են բարեկամության համագործակցության, ընկերական փոխօգնության հարաբերություններ, որոնք որոշում են հասարակության սոցիալ-քաղաքական և գաղափարական միասնությունը։}}
 
[[Պատկեր:CoatState of armsEmblem of the USSRSoviet Union.pngsvg|մինի|ԽՍՀՄ զինանշան]]
Սոցիալիզմը վերջ է տալիս հասարակական բարիքի յուրացման մասնավոր եղանակին և հաստատում հանրային եղանակը՝ կենսական բարիքները բաշխելով «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների , յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքով։ Սոցիալիզմը ոչնչացնում է սոցիալիստական կեղեքման և ազգային անհավասարության բոլոր ձևերը, հաստատում բոլոր ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարություն, նրանց անխախտ բարեկամություն, եղբայրություն և միասնություն՝ պրոլետարական ինտերնացիոնալւզմի սկզբունքների հիման վրա, ապահովում է բոլոր պայմանները նրանց ազատ և բազմակողմանի զարգացման, ծաղկման և համակողմանի մերձեցման, մշակույթների փոխհարստացման համար։ Սոցիալիզմի քաղաքական համակարգը ներառում է սոցիաչիստական պետությունը, մարքս-լենինյան կուսակցությունը, արհեստակցական ու երիտասարդական միությունները, կոպերատիվ և աշխատավորների այլ հասարակական կազմակերպությունները։ Սոցիալիստական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղաքական համակարգի միջուկը մարքս-լենինյան կուսակցությունն է, որը որոշում է հասարակության զարգացման գլխավոր հեռանկարը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս Սոցիալիզմի և կոմունիզմի շինարարությանը և բազմակողմանի կատարելագործմանը նպատակամղված աշխատավորների գործունեությանը։ Սոցիալիզմի քաղաքական համակարգի զարգացման օրինաչափ ուղղությունը սոցիալիստական դեմոկրատիայի մշտական և բազմակողմանի ծավալումն է։