«Ներսես Դ Կլայեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6638106 խմբագրումը, որի հեղինակն է՝ 141.136.76.198 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 27.
Նա վախճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։
 
ռաջնահերթ խնդիրը։
== Գրական ժառանգություն ==
[[Պատկեր:Nerses IV the Gracious.JPG|մինի|ձախից|250px|Շնորհալիի պատկերը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարի պատին]]
Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ՝ հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա)։
[[1166]] թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ։
 
Հայ միջնադարյան մտածողության վրա մեծ ազդեցություն թողեց 1166 թ. Շնորհալու գրած [[Թուղթ ընդհանրական (3906, Ներսես Շնորհալի)|«Թուղթ ընդհանրական»]]<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=251&captn=6307&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Թուղթ ընդհանրական։]</ref> արձակ գործը։
 
Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է [[Շարակնոց]]ը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։
 
Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» ([[1152]]) վիթխարի պոեմը, «Վիպասանութիւն»<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=252&captn=6317&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Վիպասանութիւն։]</ref>, «Ողբ Եդեսիոյ»<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=253&captn=6319&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Ողբ Եդեսիոյ։]</ref> [[1145]]-1146)՝ հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=249&captn=6204&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Հանելուկներ։]</ref>՝ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ «Յաղագս երկնի և զարդուց նորա»<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=247&captn=6189&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Յաղագս երկնի եւ զարդուց նորա]</ref> տիեզերագիտական պոեմը ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով։
 
Նրա շարականների, տաղերի<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=250&captn=6205&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Տաղեր]</ref> գանձերի ու փոխերի<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=248&captn=6190&wrpg=0&aupg=0 Ներսէս Շնորհալի, Գանձեր, տաղեր, փոխեր։]</ref> թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Այս տեսակետից կարևոր են նաև նրա հանելուկները, որոնց թիվը հասնում է 300-ի։
 
Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։
 
{{Կաթողիկոս