«Սենդիթոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Սենդիթոն |բնօրինակ անուն = |պատկեր = |նկարագրում = |ենթավերնագիր = |հեղին...»:
 
No edit summary
Տող 57.
Սենդիթոն ժամանելուց հետո Շարլոտը հանդիպում է քաղաքի բնակիչների հետ: Այդ բնակիչների մեջ մեծ հռչակ ունի Լեդի Դենհամը՝ երկու անգամ այրիացած կին, ով իր առաջին ամուսնուց ստացել է ժառանգություն, իսկ երկրորդից՝ անուն: Լեդի Դենհամը ապրում է իր եղբոր խեղճ դստեր՝ Քլարա Բրերեթոնի հետ, ով չնայած նրբիկ ու գեղեցիկ լինելուն, հյուծված երիտասարդ օրիորդ էր: Սենդիթոնում էին ապրում նաև պարոն Էդվարդ Դենհամը և իր քույրը՝ Էսթերը, ինչպես նաև Լեդի Դենհամի զարմիկները երկորդ ամուսնու կողմից: Հարազատ քույրն ու եղբայրը բավականին աղքատ են և թվում է, թե աչք են դրել Լեդի Դենհամի հարստության վրա: Պարոն Էդվարդին նկարագրում են որպես հիմար և ցուցամոլ, չնայած գեղեցիկ արտաքինին:
 
Փարքերների հետ բնակություն հաստատելուց և որոշ հարևանների հետ ծանոթանալուցծանոթանալւց հետո Շարլոտն ու պարոն ու տիկին Փարքերներին անսպասելիորեն այցելում են պարոն Փարքերի երկու քույրերն ու փոքր եղբայրը, որոնք իրենց հայտարարել են հաշմանդամներ: Ինչևէ Շարլոտը միանգամից կռահում է, որ նրանք եկել են դժգոհելու ու բողոքելու նպատակով: Դիանա Փարքերը ժամանել է [[Վեստ Ինդիա]]յի մի հարուստ ընտանիքի տան անվտանգությունն ապահովելու համար, չնայած նրանից որևէ մեկը օգնություն չէր խնդրել: Նա նաև խոսակցություն է բացում երկրորդ մեծ խնջույքի մասին, որը պետք կայանա աղջիկների համար նախատեսված դպրոցում: Այս նորությունները խառնաշփոթ են առաջացնում փոքրիկ քաղաքում, հատկապես պարոն Փարքերն էր շփոթվել այս ամենից, ում ամենամեծ ցանկությունը քաղաքում տուրիզմը զարգացնելն էր:
 
Տիկին Գրիֆիթսի Սենդիթոն ժամանումով պարզ է դառնում, որ Վեստ Ինդիայի ընտանիքն ու աղջիկների դպրոցի խմբի անդամները նույն մարդիկ են: Նրանց մեջ են մտնում Միսս Լամբը՝ մի տասնյոթամյա [[Մուլատներ|կիսամուլատ]] հարուստ, երիտասարդ կին Վեստ Ինդիայից և երկու տիկին Բյոֆորթսները՝ սովորական [[Անգլիացիներ|անգլիացի]] աղջիկներ: Լեդի Դենհամը անմիջապես գնում է միսս Գրիֆիթսի մոտ՝ նրա միջոցով ներկայանալու Միսս Լամբին՝ մի հիվանդոս ու շատ հարուստ ժառանգորդուհի, ում նա մտադրվում է ամուսնացնել իր եղբորորդու պարոն Էդվարդի հետ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սենդիթոն» էջից