«Սեքստոս Ավրելիոս Վիկտոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
'''Սեքստոս Ավրելիոս Վիկտոր''' ({{lang-la|Sextus Aurelius Victor}}, [[4-րդ դար]]{{ԱԾ}}), IV դարի հռոմեական պատմիչ, ծնունդով [[Աֆրիկա]]յից։ Նրա մասին հայտնի է, որ Հուլիանոս կայսեր օրոք՝ 361 թ. եղել է Ստորին Պանոնիայի կառավարիչը, իսկ 392-393 թթ.` Հռոմի պրեֆեկտը։ Նրա անունով են մեզ հասել «Հռոմեական ժողովրդի ծագումը» («De origine gentis Romanae»), «Կեսարների մասին» («De caesaribus»), «Հայտնի մարդկանց մասին» («De viris illustribus»), «Համառոտագրություններ կեսարների մասին» երկերը։ Վերոնշյալ աշխատություններից ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով հաստատապես նրան է պատկանում միայն «Կեսարների մասին» («De caesaribus») երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է [[Օկտավիանոս Օգոստոս]]ից մինչև [[Կոնստանդիոս I Քլոր|Կոստանցիոս]] բոլոր [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] կայսրերի համառոտ կենսագրությունները։
 
== Ծանոթագրություններ ==