«Հադրութի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: {{Գույն|ԼՂՀ}} → {{հիմնական գույն}} oգտվելով ԱՎԲ
Տող 71.
Այս շրջանի տարածքը համընկնում է պատմական Արցախի Դիզակի մելիքության տարածքին և աչքի է ընկնում հայկական պատմաճարտարապետական մեծ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հուշարձաններով։ Տարածքի գերակշռող մասի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700-900 մ, իսկ ամենաբարձր կետը Դիզափայտ լեռան գագաթն է (2480 մ)։ Դիզափայտի «Սպիտակ տաճարը» հնագույն ուխտատեղի է։
 
Շրջանի տարածքի զգալի մասը զբաղեցնում են թավ անտառները, որոնք հարուստ են բազմազան պտուղներով։ Իսկ Քիրսի լեռնաշղթայի Դիզափայտ լեռան լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են։ Լեռնային կտրտված մակերևույթի պատճառով դաշտավարության համար նպաստավոր հողատարածքներն ավելի քիչ են։ Այդ տեսակետից համեմատաբար նպաստավոր են Իշխանագետի ու նրա վտակների հովիտները։հովիտները։Վարազաթումբը(Լելե թեփե) գտնվում է Հադրութի շրջանի հարավում Իրանի սահմանի մոտ,Հորադիզ ավանի դիմաց:Ունի ստրատեգիական մեծ նշանակություն:
 
Կլիման ընդհանուր առմամբ չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում +11,7 °C է, բարձրադիր վայրերում -1 °C։ Հունվարյան միջին ջերմաստիճանը համապատասխանաբար -0,7 °C, հուլիսինը +23,6 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 500-700 մմ է։ Շրջանում կա քաղաքային 1 համայնք, գյուղական 28 համայնքներ, գյուղական 41 բնակավայր։ Գյուղական բնակավայրերից առավել նշանավոր են՝ Մեծ Թաղերը, Հին Թաղերը, Տողը, Տումին, [[Ազոխ]]ը, Դրախտիկը, Ուխտաձորը, Թաղոտը, Խծաբերդը, Առաքյալը։