«Մրջյուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 197.39.212.218 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 37.157.218.157 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 28.
| eol = 699
}}
'''Մրջյուններ''' ({{lang-la|''Formicidae''}}), [[թաղանթավորներ]]ի [[կարգ]]ի [[միջատներ]]ի ընտանիք։
Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։ Հայտնի է մոտ 7000 տեսակ։
 
== Արտաքին հատկանիշ ==
Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։
 
== Վարք ==
 
Շատ փոքր, խաղաղասեր եւ ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում։ Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են։ Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»)։
 
Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։
Մրջյունները երբեք չեն քնում։
 
== Բազմացում ==
 
Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։ Կան և մշտապես բույն չունեցող թափառական տեսակներ։
 
== Սննդառություն ==
 
Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։ Աշխատավոր մրջյունների թագուհուն և [[թրթուր]]ներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով՝ տրոֆոլաքսիսով։
 
== Նշանակություն ==
 
Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները։
Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին։ Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ։
 
[[Կատեգորիա:Թաղանթաթևավորներ]]