«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Այս բնագավառում, ինչպես և թեմային առնչվող շատ (եթե ոչ բոլոր) բնագավառներում, առկա է և երբեմն մեծ դեր է կատարում սուբյեկտիվ մոտեցումը։ Կողմնակիցները երբեմն փորձում են ծայրահեղացնել հօգուտ իրենց, իսկ հակառակ կարծիք ունեցողները՝ հակառակը։ Այսպես, սեփական նույնասեռականությունը կյանքի ընթացքում ցուցադրած անհատն իր հարազատների կողմից (հատկապես մահվանից հետո՝ վերջինիս «բարի համբավը» փրկելու համար) կարող է ներկայացվել որպես բացարձակապես տարասեռական, և հակառակը՝ երկսեռական անհատի հիմնականում նույնասեռական հակումները նկարագրելով՝ նրան կարող են ներկայացնել որպես բացարձակապես նույնասեռական (կամ էլ տարասեռական՝ ըստ ներկայացնողի սուբյեկտիվ կարծիքի)։ Նման օրինակ կարելի է համարել աստվածաշնչյան «[[Դավիթ և Հովնաթան]]» թագավորների պատմությունը. պատմականորեն նրանք ներկայացվել են որպես միմյանց նկատմամբ զուտ պլատոնական սեր տածած, «մաքուր» տղամարդկային ընկերության վառ օրինակներ։ Այսօր առկա է մեկ այլ կարծիք, ըստ որի՝ դա խիստ ընդգծված նույնասեռական սիրո պատմություն է, ընդ որում՝ առկա է ոչ միայն էմոցիոնալ կապը երկու հերոսների միջև, այլև՝ ֆիզիկականը (Երբ Հովնաթանն առաջին անգամ է տեսնում Դավթին, նա մերկանում է, հանում իր գոտին, և «հաջորդ պահին նրա հոգին հայտնվում է Դավթի հոգում», ինչպես նաև մեկ այլ դեպքում իրարից բաժանվելիս նրանք լալիս էին և համբուրվում)։
 
Մարդկությանը հայտնի ամենանշանավոր ու ամենահին նույնասեռական անհատները եգիպտական [[Քնումհոթեփ և Նիանքքնում|Նիանքքնումն ու Քնումհոթեփն]] են։ Այսօր առկա է և վերականգնված է վերջիններիս դամբարանը։
 
Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որ ունեին նույնասեռական (ընդգծված, սակայն ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ, [[Աքիլլեսն ու Պատրոկլուսն]] են. ըստ առասպելների՝ Պատրոկլուսը սպանվեց [[Տրոյա]]յի գրավման համար մղվող պատերազմներից մեկի ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը խիստ կերպով ազդեց Աքիլլեսի վրա. իր ողբի մեջ նա ասում էր, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է սպեցիֆիկ հին հունարեն բառ, որ օգտագործվում էր նույնասեռական սիրեկանների նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն էր, որ արագացրեց ու անխուսափելի դարձրեց Տրոյայի անկումը, և որ «Աստվածներն իրենք էին միջամտում՝ մեղմացնելու համար Աքիլլեսի զայրույթը, որպեսզի նա հանկարծ Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ էր, ըստ առասպելներից մեկի, որ Աքիլլեսին խիստ դուր էր եկել մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով նա վիճեց արքաներից մեկի հետ։ Այսպիսով, վերջին դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված [[պեդերաստիայի]] մասին, և ոչ սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։
201

edits