«Համասեռականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Անտիկ մշակույթի ամենահայտնի կերպարները, որ ունեին նույնասեռական (ընդգծված, սակայն ոչ միայն նույնասեռական) փոխհարաբերություններ, [[Աքիլլեսն ու Պատրոկլուսն]] են. ըստ առասպելների՝ Պատրոկլուսը սպանվեց [[Տրոյա]]յի գրավման համար մղվող պատերազմներից մեկի ճակատամարտերից մեկի ժամանակ, ինչը խիստ կերպով ազդեց Աքիլլեսի վրա. իր ողբի մեջ նա ասում էր, որ Պատրոկլուսի սերն առավել էր իր համար ցանկացած կնոջ սիրուց, ինչպես նաև օգտագործում է սպեցիֆիկ հին հունարեն բառ, որ օգտագործվում էր նույնասեռական սիրեկանների նկատմամբ։ Ասվում է նաև, որ հենց նրա մահն էր, որ արագացրեց ու անխուսափելի դարձրեց Տրոյայի անկումը, և որ «Աստվածներն իրենք էին միջամտում՝ մեղմացնելու համար Աքիլլեսի զայրույթը, որպեսզի նա հանկարծ Տրոյան որոշված ժամանակից շուտ չավիրի»։ Սակայն, հենց Տրոյայի պաշարման ժամանակ էր, ըստ առասպելներից մեկի, որ Աքիլլեսին խիստ դուր էր եկել մի հարճ, որի նկատմամբ իր պահանջները ներկայացնելով նա վիճեց արքաներից մեկի հետ։ Այսպիսով, վերջին դեպքում, հավանաբար, խոսք է գնում հունական հասարակության մեջ այդ ժամանակ ընդունված [[պեդերաստիայի]] մասին, և ոչ սոսկ նույնասեռական սիրո պատմության մասին։
 
Հայտնի կերպարներից են [[Սոկրատես]]ը, [[Պլատոն]]ը, [[Ալեքսանդր Մակեդոնացի]]ն, Հռոմեական կայսր [[ՀադրիանուսՀադրիանոս]]ը, [[Հուլիոս Կեսար]]ը (որին անվանում էին «բոլոր կանանց տղամարդը և բոլոր տղամարդկանց կինը»)։ Սակայն երբ խոսք է գնում անտիկ մշակույթի մասին, պետք է հաշվի առնել այն փաստը, որ տվյալ մշակույթում ոչ միայն ընդունված էր, այլև ողջունելի էր պեդերաստիան. կինը հաճախ դիտվում էր որպես սերունդը շարունակելու միջոց, նա ոչ կատարյալ էակ էր՝ ոչ լիարժեք իր բնությամբ, հետևաբար՝ ոչ լիարժեք քաղաքացի՝ զրկված, օրինակ, քվեարկելու իրավունցից (Հանրապետության դարաշրջանում)։ Հաշվի է պետք առնել նաև, որ նույնասեռականությանը վերաբերող կարծիքները կարող էին լինել տարբեր ու բազմաման՝ կախված կոնկրետ [[պոլիսից]]։ Իսկ Սոկրատեսն, օրինակ, նկարագրում է՝ ինչպես նրան ստիպողաբար մի ազնվական ներառել է մի նույնասեռական ակտի մեջ, ինչը խիստ տհաճ և խորը ազգեցություն է թողել իր վրա։ Սակայն, այնուամենայնիվ, նույնասեռականությունը նույնպես, պեդերաստիայի հետ մեկտեղ, օգտագործվել է պետական ինստիտուտներում։ Դասական օրինակ է [[«Թեբեի Սրբագործված Խումբը»]]՝ մարտիկների մի խումբ, ըստ տվյալների՝ 300-500 մարտիկ (տարբեր թվեր են նշվում, հնագիտական պեղումներից հայտնաբերվել է 297 մնացորդ), որոնք բոլորն էլ զույգեր էին։ Կարծեցվում էր՝ եթե մարտիկը ռազմի դաշտում կռվում է իր սիրելիի կողքին՝ նա պիտի կռվեր առավել մեծ անձնուրացությամբ՝ սիրելիին պաշտպանելու համար։ Պատմականորեն գրանցվել է դեպք, երբ վերոնշյալ զորախումբը հաղթանակ է տարել իրենցից թվով գերակշռող և իրենց առասպելական ուժով հայտնի Սպարտացիների նկատմամբ։
 
Հայտնի պատմական կերպարներից են նաև [[Միքելանջելո|Միքելանջելո Բուոնարոտի]]ն (որ հարյուրավոր սոնետներ է նվիրել իր սիրելի տղամարդկանց), [[Լեոնարդո դա Վինչի]]ն (որի համար տարասեռական կապը կնոջ և տղամարդու համար նողկալի էր, ինչպես ինքն է գրում իր օրագրում) [[Պյոտր Չայկովսկի]]ն, և այլք։ Այսօրվա ամենանշանավոր կերպարներից են [[Էլթոն Ջոն]]ը, [[Ռիկի Մարտին]]ը, [[Բորիս Մոիսեև]]ը։
201

edits