«Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 102.
 
# '''Լրագրողական չեն:''' Վիքիպեդիայում տեղ չունեն առաջին ձեռքից նորությունները: Առաջնային աղբյուրները Վիքիպեդիայում չեն ընդունվում: Սակայն քույր նախագծերում ինչպիսիք են [[Վիքիդարան]]ը և [[Վիքիլուրեր]]ը ընդունում են դրանք և հիմնված են առաջնային աղբյուրների վրա: Վիքիպեդիայում շատ հոդվածներ կարող են նորությունների հիման վրա փոփոխության ենթարկվել, սակայն հոդվածները չպետք է գրված լինեն նորությունների ոճով:
# '''Նորություններ չեն:'''{{anchor|NEWSREPORTS}} Վիքիպեդիայի հոդվածները պետք է լինեն [[Վիքիպեդիա:Նշանակալիություն|նշանակալի]], իսկ անձի կամ իրադարձության մասին լրատվամիջոցներով տարածված նորությունները անձին կամ իրադարձությանը չեն դարձնում նշանակալի: Նորությունները կարող են լինել մեկանգամյա և չգրավեն հասարակության ուշադրությունը: Մյուս կողմից նորությունները կարող են լինել նշանակալի, և կարելի է անձի կամ իրադարձության մասին նորությունը ներառել Վիքիպեդիայի հոդվածներում, սակայն տվյալ տեղեկատվությունը պետք է լինի ստուգելի և չեզոք:
# '''Ով ով է ձեռնարկ չէ:''' Եթե անգամ իրադարձությունը նշանակալի է, հնարավոր է որ դա տվյալ իրադարձությանը ներքաշված անձանց չդարձնի նշանակալի:
# '''Օրագիր չէ:''' Եթե անձը նշանակալի է, դա չի նշանակում, որ բոլոր այն իրադարձությունները, որում մասնակցել է անձը նույնպես նշանակալի են: Օրինակ՝ անձի մասնակցությունը բազմաթիվ սպորտային իրադարձություններում չի նշանակում, որ այդ անձի մասին հոդվածում պետք է ներառել բոլոր չնչին ձեռքբերումները: Օրինակ՝ ֆուտբոլիստի մասին հոդվածում, երբ տվյալ ֆուտբոլիստը դարձել է 200 գոլի հեղինակ, չպետք է նկարագրվեն բոլոր գոլերը և թե ում դարպասն է գրավել: