«Շերամ (գուսան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
[[1902]] թվականին «Քնար» խորագրի տակ hրատարակվում է Գրիգոր Տալյանի երգերի առաջին ժողովածուն։ Մինչ այդ, նրա ծավալած մոտ 25-ամյա ստեղծագործական գործունեության մեջ տիրապետող սիրո թեման իր արտահայտությունը գտավ այդ ժողովածուի թե՛ խորագրի, և թե՛ բովանդակության մեջ։ [[1905]] թվականին «Գանգատի շանթեր» խորագրով հրատարակվեց նրա երկրորդ գրքույկը, որի մեջ հեղափոխական և հայրենասիրական երգերը առաջնակարգ տեղ են գրավում։ Այդ գիրքը հրատարակված է «Պետրոգրադ» կեղծանվան տակ։ Երկու տարի անց, [[1907]] թվականին «Սեր և կռիվ» խորագրով լույս է տեսնում Գրիգոր Տալյանի երրորդ գրքույկը։
[[1913]] թվականին լույս է տեսնում աշուղի չորրորդ գրքույկը՝ «Անջուր պարտեզ» խորագրով։ Այս ժողովածուն նույնպես սիրո, հայրենասիրական ու հեղափոխական երգերի ժողովածու է։
[[1915]] թվականին լույս է տեսնում նյէանրա Հինգերորդհինգերորդ գրքույկըգրքույկը՝ «Անզուսպ արշավ» խորագրով, ուր մեծամասնություն են կազմում Հայրենասիրական երգերը։
Այս ժողովածուների հրապարակ գալը մեծացրին Գրիգոր Տալյանի համբավն ու ժողովրդականությունը։ Նրա ստեղծագործությունները, որոնք մինչ այդ հիմնականում տարածվում էին իր իսկ կատարողական գործունեության միջոցով, մատչելի դարձան ավելի լայն շրջանակների Համար, ընդգրկելով նաև այն հեռավոր հայաբնակ քաղաքները, որտեղ Գրիգորը դեռ չէր եղել։
Հետագայում Շերամի ավագ որդին՝ կոմպոզիտոր Վարդգես Տալյանը, որը տարիներ առաջ ձայնագրել էր նրա բազմաթիվ երգերը, հավաքում է դրանք ու ժողովածու է կազմում, որը Հայպետհրատը հրատարակում է [[1948]] թվականին։ Ժողովածուի առաջին էջերում տպված են [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Գարեգին Լևոնյան]]ի և ժողովածուի խմբագիր երաժշտագետ Մուշեղ Աղայանի հոդվածները։ Այս ժողովածուի լրացված տարբերակը վերահրատարակվում է [[1959]] թվականին: