«Օքսֆորդի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Oxford_University_Coat_Of_Arms.svg with File:Coat_of_arms_of_the_University_of_Oxford.svg (by CommonsDelinker because: File renamed: Criterion 2 (meaningless or ambiguous name)).
No edit summary
Տող 41.
 
[[1167]] թվականին Բրիտանիայի արքա [[Հենրի III (Անգլիա)|Հենրի II]]-ն իր հպատակներին արգելեց սովորել Ֆրանսիայում և նրանց ուղարկեց Օքսֆորդ` այնտեղ կրթվելու, համալսարանը զարգացնելու և անգլերենին ավելի լավ տիրապետելու համար<ref>Christopher Nugent Lawrence Brooke. (1988.) ''Oxford and Cambridge'', Cambridge University Press, Cambridge, p. 56.</ref>։ Որպես կրթօջախի առաջին դասախոս հիշատակվում է բրիտանացի հանրահայտ պատմիչ [[Ջերարդ Ուելսց]]ին, ով ուսանողների համար դասախոսություններ էր կարդում [[1188]] թվականից։ Առաջին գիրքը, որ համալսարանում պատրաստվել է [[1190]] թվականին, «''Emo of Friesland''» խորագրով պատմական տվյալների ժողովածուն է, որտեղ մանրամասն նշվում են Օքսֆորդի պատմությունը, քաղաք եկած շուրջ 50 ուսանողների առաջին տպավորությունները<ref>{{cite web|last=Morgan|first=John|title=Top Six Universities Dominate THE World Reputation Rankings|url=http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2011/reputation-ranking/analysis|quote="The rankings suggest that the top six-...Stanford University and the University of Oxford – form a group of globally recognised "super brands".}}</ref>։ Սկզբում համալսարանում կրթվելու իրավունք ունեին միայն տղամարդիկ, սակայն 1879 ([[Սոմերվիլ քոլեջ, Օքսֆորդ|Սոմերվիլ քոլեջ]]) թվականից այդտեղ կարող էին կրթություն ստանալ նաև կանայք, բայց՝ տղամարդկանցից առանձին։
[[Պատկեր:Somerville_College.jpg|մինի|ձախից|[[Սոմերվիլ քոլեջ, Օքսֆորդ|Սոմերվիլ քոլեջ]]|alt=|220x220փքս]]
Ավելին՝ [[1974]] թվականին ստեղծվեց «Սուրբ Հիլդայի» կրոնական քոլեջը, որտեղ կարող էին կրթվել միմիայն կանայք. տղամարդիկ իրավունք չունեին այդ քոլեջում կրթվելու։ Այդ արգելքը «Սուրբ Հիլդայի» քոլեջում վերացավ միայն մի քանի տարի առաջ՝ [[2008]] թվականին<ref name=CollegesandHalls>{{cite web|url=http://www.ox.ac.uk/colleges/colleges_and_halls_az/index.html|title=Colleges and Halls A-Z|publisher=University of Oxford|accessdate=2008-10-04|archiveurl=http://www.webcitation.org/61CYHOoiD|archivedate=2011-08-25}}</ref>։
 
Տող 49.
== Կրթություն ==
Համալսարանում կրթություն կարելի է ստանալ բազմաթիվ ուղղություններով՝ [[երգ]]-[[երաժշտություն]], [[մաթեմատիկա]] ու [[Բնագիտություն|բնագիտական գիտություններ]], [[սոցիոլոգիա]], [[բժշկություն]], [[տնտեսագիտություն]], [[իրավագիտություն]], [[քաղաքագիտություն]], [[լրագրություն]], [[պատմություն]], [[Միջմշակութային հաղորդակցություն|միջմշակութային]] հարաբերություններ, [[լեզվաբանություն]], [[գրականություն]], [[բանասիրություն]], [[աստվածաբանություն]] և այլն։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև [[սպորտ]]ին<ref>{{cite web |url=http://www.music.ox.ac.uk/assets/files/Chor_Org_Downloads/OrgAwards2009.pdf | archiveurl=https://web.archive.org/web/20120822114305/http://www.music.ox.ac.uk/assets/files/Chor_Org_Downloads/OrgAwards2009.pdf | archivedate=օգոստոսի 22, 2012 |quote=It is possible for a candidate to enter the comparable competition at Cambridge which is scheduled at the same time of year. |title=Organ Awards Information for Prospective Candidates|publisher=Faculty of Music, University of Oxford |accessdate=մարտի 22, 2009}}</ref>։ Ակադեմիական կրթությունը բաժանվում է երեք մասի՝ [[հոկտեմբեր]]ից [[դեկտեմբեր]], [[հունվար]]ից [[մարտ]], [[ապրիլ]]ից [[հունիս]] ժամանակահատվածներով։ Ուսումնական տարին համալսարանում ավելի կարճ է, քան Բրիտանիայի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այստեղ ուսանողները տարվա մեջ երեք անգամ արձակուրդի հնարավորություն են ստանում՝ ձմռանը՝ [[Սուրբ Ծնունդ|Սուրբ Ծն]]նդին, գարնանը՝ [[Սուրբ Զատիկ]]ին և ամառային երկար արձակուրդ։ Օքսֆորդի համալսարանում կրթությունը վճարովի է՝ տարեկան շուրջ 8 հազար ֆունտ ստեռլինգ։ Կախված ընտրված մասնագիտացումից՝ այն կարող է աճել կամ նվազել. արվեստ սովորելու համար անհրաժեշտ է տարեկան 6300 ֆունտ ստեռլինգ վճարել, գիտության համար՝ 8400, բժշկության համար՝ 15400։
[[Պատկեր:Magdalen-may-morning-2007-panorama.jpg|մինի|ձախիցalt=]]
=== Դասախոսներ ===
Ներկայումս համալսարանի ռեկտորն է Բարն դքսության լորդ [[սըր Քրիս Պատտեն]]ը, իսկ նրա տեղակալը՝ Էնդրյու Համիլթոնը։ Համալսարանում դասավանդում են 4 հազարից ավելի դասախոսներ ու գիտնականներ։ Նրանցից 70-ը [[Լոնդոն]]ի Գիտնականների թագավորական միությունից են, իսկ 100-ից ավելին՝ Բրիտանական ակադեմիայից։
Տող 61.
== Կրթություն ստանալու համար ==
[[Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր|Բակալավրի]]ական կրթությունը հիմնականում իրականացվում է փոքր խմբերով ու անհատական աշխատանքների միջոցով։ 1-ից մինչև 4 ուսանող ունեցող խումբը պետք է հատկացված ժամանակի ընթացքում որոշակի ուսումնասիրություն կատարի՝ օգտվելով համալսարանի ահռելի քանակությամբ գրապահոց ունեցող 100-ից ավելի գրադարաններից ու դասախոսների խորհրդից։ Ամեն շաբաթվա սկզբում ուսանողները հավաքվում են, իրենց ղեկավարների ու դասախոսների հետ մոտ մեկ ժամ քննարկում հաջորդ շաբաթվա անելիքները, ապա անցնում գիտահետազոտական գործին։ Հետազոտության համար ուսանողներին տրվում է առավելագույնը մեկ կամ երկու շաբաթ՝ կախված թեմայի բարդությունից ու ծավալից։ Աշխատանքները քննարկվում են դասախոսությունների ու սեմինարների ժամանակ։ Ուսանողները կոչումներ ստանալու համար պետք է հանձնեն մի շարք քննություններ, որոնց անցկացման ձևը, ժամկետներն ու քանակն ամեն տարվա համար սահմանում է համալսարանի ղեկավարությունը։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է դիմել համալսարան, ապա պետք է անգլերեն իմանա անգլիացուց ոչ պակաս, այլապես անհնար է Օքսֆորդ ընդունվելը։ Ասպիրանտուրա և մագիստրատուրա դիմելու համար ուսանողները նախապես պետք է հայտ լրացնեն ու մի շարք քննություններ հանձնեն։ Չեն ընդունվում այն դիմորդները, ովքեր մեկ տարվա մեջ դիմել են թե՛ Քեմբրիջի, թե՛ Օքսֆորդի համալսարաններ. այդ քայլն արվում է հավերժական մրցակից [[Քեմբրիջի համալսարան|Քեմբրիջ]]ից ուսանողներ «փախցնելու» համար։ Թեև ուսում ստանալու հիմնական բեռն ընկած է ուսանողի ուսերին, սակայն այն թեթևացնելու համար կազմակերպվում են սեմինարներ ու դասախոսություններ, որոնց ժամանակ ուսանողը կարող է ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, հարցերի ու քննարկման միջոցով ըմբռնել իրական խնդիրը։
[[Պատկեր:Sheldonian Theatre Oxford.jpg|մինի|ձախիցalt=]]
 
== Համալսարանը որպես ուսումնական կենտրոն ==