«Աֆյոնքարահիսարի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 68.
 
== Պատմություն ==
Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ [[Խեթական պետություն|խեթերի]], ապա նրանց հաջորդ [[լիդիա]]ցիների և [[փռյուգիա]]ցիների կողմից: Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել [[Մարաստան|մարերը]], ապա և [[Աքեմենյան պետություն|պարսիկները]]: Վերջիններին հաղթելով՝ [[Ալեքսանդր ՄակեդոնացինՄակեդոնացի]]ն այստեղ կառուցել է Նիկոպոլիս (հաղթանակի քաղաք) բնակավայրը: Դրանով սկսել է տեղի հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար):
 
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից: Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր: Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից: Տարածքը մտել է [[Անատոլիայի կուսակալություն|Անատոլիայի կուսակալության]] (1393-1864) մեջ: 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին սանջաք-գավառ՝ [[Հյուդավենդիգյարի վիլայեթ]]ի կազմում: Սանջաքը առաջին աշխարհամարտի նախօրեին դուրս է գալիս վիլայեթի կազմից: