«Աֆյոնքարահիսարի մարզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 70.
Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ [[Խեթական պետություն|խեթերի]], ապա նրանց հաջորդ [[լիդիա]]ցիների և [[փռյուգիա]]ցիների կողմից: Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել [[Մարաստան|մարերը]], ապա և [[Աքեմենյան պետություն|պարսիկները]]: Վերջիններին հաղթելով՝ Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ կառուցել է Նիկոպոլիս (հաղթանակի քաղաք) բնակավայրը: Դրանով սկսել է տեղի հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար):
 
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից: Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր: Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից: Տարածքը մտել է [[Անատոլիայի կուսակալություն|Անատոլիայի կուսակալության]] (1393–1864) մեջ: 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին սանջաք-գավառ՝ [[Հյուդավենդիգյարի վիլայեթ]]ի կազմում: Սանջաքը առաջին աշխարհամարտի նախօրեին դուրս է գալիս վիլայեթի կազմից:
 
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից: Բացառություն է կազմել [[Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)|հույն-թուրքական պատերազմում]] (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել: [[Թուրքիայի անկախության պատերազմ]]ում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Աֆյոնքարահիսարում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում: 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Աֆյոնքարահիսարը: