«Ֆրեդրիկ Մարչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
կենսագրություն, ֆիլմագրություն
Տող 15.
| Վեբկայք = [http://www.imdb.com/name/nm0545298/ IMDb-ում էջ]

'''Ֆրեդրիկ Մարչ''' ({{lang-en|Fredric March}}, [[օգոստոսի 31]], [[1897]] [[Վիսկոնսին]], [[ԱՄՆ]]- [[ապրիլի 14]], [[1975]], [[Լոս Անջելես]]), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան, խաղացել է 85-ից ավելի ֆիլմերում, Օսկարի կրկնակի դափնեկիր:

== Կենսագրություն և կարիերա ==
Ֆրեդրիկ Մարչը (լրիվ անուն ազգանուն` Էռնեստ Ֆրեդերիկ Մակինտայր Բիկել) ծնվել է 1897 թվականին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում, Քորի Բրաուն Մարչերի և Ջոն Ֆ. Բիկելի ընտանիքում: Սովորել է Ուիսլոուի նախնական կրթության դպրոցում, ապա Ռեյսինսկի ավագ դպրոցում և Վիսկոնսին-Մեդիսոնյան համալասարանում: Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել բանկում, սակայն թողնում է այդ աշխատանքը և սկսում է զբաղվել դերասանական կարիերայով:
== Ֆիլմագրություն ==

Սկսած 1920-ական թթ.-ից Ֆրեդրիկ Մարչ կեղծանունով նկարահանվում է ֆիլմերում` խաղալով երկրորդական դերեր: 1926 թվականից սկսած դերեր է ստանում նաև Բրոդվեյում բեմադրվող թատերական ներկայացումներին և շուտով պայմանագիր է կնքում Paramount Pictures կինոընկերության հետ:

Առաջին նշանավոր դերը, որի համար նա ներկայացվեց Օսկարի «Բրոդվեյի թագավորական ընտանիքը» (The Royal Family of Broadway) ֆիլմն էր: Իսկ արդեն 1932 թվականին ստացավ Օսկար հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» ֆիլմում դերի համար: Դրանից հետոս Մարչը նկարահանվում է հայտնի պիեսների հիման վրա նկարահանված ֆիլմերում «Կյանքի պլաններ» (Design for Living, 1933), «Մահը արձակուրդ է վերցնում» (Death Takes a Holiday, 1934), «Մերժվածները» (Les Misérables, 1935), «Դժբախտ Էնթոնի» (Anthony Adverse, 1936), «Աստղ է ծնվել» (A Star is Born, 1937) և այլն:

Մարչը մեկն էր իր ժամանակի այն դերասաններից, ովքեր հրաժարվեցին կինոստուդիաների հետ կնքել երկարատև պայմանագիր, ցանկանալով իրենք ընտրել իրենց դերերը: 1937 թվականին նա վերադառնում է Բրոդվեյ, խաղալով ներկայացումների մեջ: Այնտեղ Մարչին մեծ հաջողություն բերեց Տորնտոն Ուայլդերի պիեսի հիման վրա բեմադրված «Մահից մազ կախված» (The Skin of Our Teeth) ներկայացումը: Նա երկու անգամ արժանացել է թատրոնի Տոնի մրցանակի` 1947 թվականին Ռուտ Գորդոնի «Շատ տարիներ առաջ» (Years Ago) և 1957 թվականին Յուջին Օ'Նիլի «Երկար օրը գնում է դեպի գիշեր» (Long Day’s Journey Into Night) ներկայացումների համար: Այդ տարիներին նա միաժամանակ նկարահանվում է նաև ֆիլմերում որոնցից են «Ես ամուսնացել եմ կախարդի հետ» (I Married a Witch, 1942) և «Անտառի մյուս մաս» (Another Part of the Forest, 1948), իսկ «Մեր կյանքի լավագույն տարիները» (1946) ֆիլմի համար նա ստանում է երկրորդ Օսկարը: Ֆրեդրիկ Մարչի ուշ շրջանի հայտնի ֆիլմերից են` «Վաճառողի մահը» (Death of a Salesman, 1951), «Կժառանգես փոթորիկը» (Inherit the Wind, 1960) և «Սառույցի վաճառողը գալիս է» (The Iceman Cometh, 1973):

Ֆրեդրիկ Մարչը արժանացել է աստղի Հոլիվուդյան Փառքի Ծառուղում (1616 Vine Street): Մահացել է 1975 թվականին Լոս Անջելեսում:
== Ֆիլմագրություն ==
Ֆրեդրիկ Մարչը խաղացել է 86 ֆիլմում, որոնցից առավել նշանավոր են`
{| class="wikitable"

! տարի !! ֆիլմ !! ռեժիսոր !! խաղըկներներ

| 1921 || «Մեծ արկածներ» || Քենեթ Վեբ || [[Լայոնել Բերրիմոր]]

| 1930 || «Քրքիջ» || Մոնտա Բելլ ||

| 1930 || «Բրոդվեյի թագավորական ընտանիքը» || [[Ջորջ Կյուկոր]]
Կիրիլ Գարդներ ||

| 1931 || «[[Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը (ֆիլմ, 1931)|Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը]]» || [[Ռուբեն Մամուլյան]] ||

| 1931 || «Հարգում սիրահարների մեջ» || Դորոտի Էրզներ || [[Ջինջեր Ռոջերս]]
[[Կլոդետ Կոլբեր]]

| 1932 || «Սմիլինի միջով» || Սիդնի Ֆրանկլին || [[Նորմա Շիրեր]]
[[Լեսլի Հովարդ]]

| 1932 || «Խաչի նշանը» || [[Սեսիլ Բլաունտ դե Միլլ]] || [[Չառլզ Լոուտոն]]
Կլոդետ Կոլբեր

| 1933 || «Այս գիշերը մերն է» || [[Ստյուարտ Ուոքեր]] || Կլոդետ Կոլբեր

| 1933 || «Արծիվներ և Բազեներ» || Ստյուարտ Ուոքեր || [[Քերի Գրանտ]]

| 1933 || «Կյանքի պլաններ» || [[Էռնստ Լյուբիչ]] || [[Գերի Կուպեր]]

| 1934 || «Մահը արձակուրդ է վերցնում» || Միտչել Լեսսեն ||

| 1934 || «Մենք ապրում ենք նորից» || [[Ռուբեն Մամուլյան]] ||

| 1935 || «Մերժվածները» || Ռիչարդ Բոլեսլավսկի || Չառլզ Լոուտոն

| 1935 || «[[Աննա Կարենինա (ֆիլմ, 1935)|Աննա Կարենինա]]» || Կլարենս Բրաուն || [[Գրետա Գարբո]]

| 1935 || «Խավար հրեշտակը» || Սիդնեյ Ֆրանկլին ||

| 1936 || «Մերի Շոտլանդացին» || [[Ջոն Ֆորդ]] || [[Քեթրին Հեփբորն]]

| 1936 || «[[Դժբախտ Էնթոնի]]» || [[Մերվին Լեռոյ]] || [[Օլիվյա դե Հեվիլլենդ]]
[[Ակիմ Թամիրով]]

| 1937 || «[[Աստղ է ծնվել (ֆիլմ, 1937)|Աստղ է ծնվել]]» || [[Ուիլյամ Ուելլման]] || [[Ջանեթ Գեյնոր]]

| 1937 || «Ոչ մի սուրբ բան» || Ուիլյամ Ուելլման ||

| 1938 || «Քամիների առևտրականները» || [[Թեյ Հարնետ]] || [[Թոմաս Միտչել]]

| 1940 || «Սյուզան և Աստված» || Ջորջ Կյուկոր || [[Ջոան Քրոուֆորդ]]

| 1942 || «Ես ամուսնացել եմ կախարդի հետ» || [[Ռենե Կլեր]] ||

| 1946 || «[[Մեր կյանքի լավագույն տարիները]]» || [[Ուիլյամ Ուայելր]] ||

| 1948 || «Անտառի մյուս մաս» || Մայքլ Գորդոն || [[]]

| 1951 || «Վաճառողի մահը» || Լասլո Բենեդեկ ||

| 1953 || «Մարդը պարանի վրա» || [[Էլիա Կազան]] || [[Գլորիա Գրեհեմ]]

| 1954 || «Սենյակ պետերի համար» || [[Ռոբերտ Ուայզ]] || [[Ուիլյամ Հոլդեն]]
[[Բարբարա Սթենվիկ]]

| 1954 || «Կամուրջ Տոկո Ռիի մոտ» || Մարկ Ռոբսոն || Ուիլյամ Հոլդեն
[[Միկկի Ռունի]]
[[Գրեյս Քելլի]]

| 1955 || [[Հուսալքության ժամեր (ֆիլմ, 1955)|Հուսալքության ժամեր]] || [[Ուիլյամ Ուայլեր]] || [[Համֆրի Բոգարտ]]
[[Արթուր Քենեդի]]

| 1956 || «Ալեքսանդր Մեծ» || Ռոբերտ Ռոսսեն || [[Ռիչարդ Բարթոն]]

| 1959 || «Գիշերվա կեսին» || [[Դելբերտ Մանն]] || [[Քիմ Նովակ]]

| 1960 || «[[Կժառանգես փոթորիկը]]» || [[Սթենլի Կրամեր]] || [[Սփենսեր Թրեյսի]]
[[Ջին Քելլի]]

| 1960 || «Ալտոնայի մենակյացները» || [[Վիտորիո Դե Սիկա]] || [[Սոֆի Լորեն]]
[[Մաքսիմիլլիան Շելլ]]

| 1964 || «Յոթ օր մայիսին» || [[Ջոն Ֆրանկենհայմեր]] || [[Քիրք Դուգլաս]]
[[Բերտ Լանքասթեր]]
[[Ավա Գարդներ]]

| 1967 || «Հոմբրե» || Մարտին Ռիտ || [[Փոլ Նյուման]]

| 1973 || «Սառույցի վաճառողը գալիս է» || Ջոն Ֆրանկենհայմեր || [[]]

== Մրցանակներ ==
Ընդհանուր թվով ստացել է 8 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 12-ի, որոնց թվում
* 5 անգամ ներկայացվել է [[Օսկար]]ի, ստացել 2-ը [[Օսկար լավագույն դերասանի համար]] - «[[Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը (ֆիլմ, 1931)|Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը]]» (1931, ռեժ. [[Ռուբեն Մամուլյան]]) և «[[Մեր կյանքի լավագույն տարիները]]» (1946, ռեժ. [[Ուիլյամ Ուայլեր]])
* 3 անգամ ներկայացվել է [[Ոսկե Գլոբուս]]ի, ստացել 1-ը
* Վենետիկի կինոփառատոնի 3 մրցանակ
* 2 Տոնի մրցանակ
* 2 անգամ ներկայացվել է Էմմի մրցանակի
* 3 անգամ ներկայացվել է BAFTA-ի