«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
 
=== Ազգանվան պատմություն ===
Քաջազնունին ծնունդով ստացել է Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Նրա պապի հայրը՝ Տեր Հովհաննես քահանան, գալով Էջմիածին ուխտի՝ ստացել էր թույլատվություն Ամենայն Հայոց Կաթողիկոսից փոխելու իր Իգիթխանյան ազգանունը, եւև իր երեխաներին տվել էր Տեր-Հովհաննիսյան ազգանունը։ Հովհաննեսը իր հերթին թարգմանել է իր պապի «Իգիթխանյան» ազգանունը հայերեն ու ստացել «Քաջազնունի»։
 
=== Կրթություն ===
Տող 101.
[[1918]] թվականի [[հուլիսի 19]]-ին [[Հայաստանի Հանրապետության Կառավարություն (1918-1920)|Հայաստանի կառավարության]] կազմը տեղափոխվել է [[Երևան]]` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը [[Վրաստան]]ում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր [[Վրաստան]]ի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է [[Ղազախ]]ի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի [[Երևան]]։ Հետպատերազմական [[Երևան]]ում կառավարության կազմին ընդունում է [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյան]]ը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով «Երևանի դիկտատոր» կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։
 
Հոկտեմբերին, [[ՀՀ Ազգային ժողով|Ազգային Ժողովի]] ճնշման հետեւանքովհետևանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ [[ՀՀ Ազգային ժողով (1918-1920)|Ազգային Ժողովը]] ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են [[Սոցիալ-հեղափոխական կուսակցություն]]ը և [[Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն]]ը, որի հետեւանքովհետևանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է [[ՀՅԴ]] ու [[Հայ ժողովրդական կուսակցություն|Ժողովրդական կուսակցության]] անդամներից։ [[Նոյեմբերի 4]]-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.
 
{|class="wikitable"
Տող 215.
Վերադառնալով Հայաստան [[1920]] թվականի սեպտեմբերին՝ նա ստանձնում է [[ՀՀ Ազգային ժողով]]ի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ [[նոյեմբերի 25]]-ին՝ ԱԺ նախագահի պաշտոնը<ref name="orientica">[http://orientica.net/index.php?title=Hovhannes_Kajaznouni Hovhannes Kajaznouni]</ref>։ Սովետական զորքերի ներխուժումից հետո Քաջազնունին ձերբակալվում է ու անցկացնում շուրջ մեկ ու կես ամիս բանտում։
 
[[Փետրվարյան ապստամբություն]]ից հետո, Քաջազնունին ստանձնում է բոլշևիզմի զոհերի ընտանիքներին աջակցության խորհրդի նախագահությունը։ Խորհուրդը տրամադրում է 10, իսկ այնուհետև 50 միլիոն ռուբլի։ Ապստամբության ձախողումից հետո, Քաջազնունին լքում է Հայաստանը, ապրում Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, [[Ռումինիա]]յում։ Բուխարեստում նա [[1923]] թվականին գրում է «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւսայլևս» աշխատությունը եւև լքում [[ՀՅԴ]] շարքերը։
 
== Ճարտարապետական գործունեություն ==
Տող 263.
1931 թ. աշնանը Հ. Քաջազնունին, չդիմանալով այդ աննախադեպ քննադատությանը ու ճնշմանը, դուրս է գալիս Շինարարական ինստիտուտից և այլևս գիտա-կրթական գործունեությամբ չի զբաղվում: Հետաքրքրական է, որ, ականատեսների վկայությամբ, Հ. Քաջազնունին հանդիպում է խնդրում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ՝ Սահակ Տեր-Գաբրիելյանի հետ և բողոքում, որ իրեն մեղադրում են որպես հակահեղափոխական, «ծպտված դաշնակցական, սաբոտաժնիկ», և անգամ Չեկան ստիպում է մամուլի մեջ Դաշնակցությանը վարկաբեկող հոդվածներ գրել, սակայն նա մերժում է` պատճառաբանելով, որ Դաշնակցության մասին իր ասելիքն արդեն ասել է արտասահմանում և անգամ խնդրում, որ եթե իր ներկայությունը անբաղձալի է և վնասակար է Հայրենիքում, կա'մ թույլ տալ վերադառնալ արտասահման, կամ աքսորել Սիբիր:
 
Իհարկե, Սահակ Տեր-Գաբրիելյանը չէր կարող թույլ տալ Քաջազնունուն` արտասահման վերադառնալ, բայց խոստանում է, որ նման ելույթներ Քաջազնունու հանդեպ այլևս չեն լինի: Այս խոսակցությունից հետո Սահակ Տեր-Գաբրիելյանը ափսոսանքով ասում է. « Մեր այս յիմար լրբերը փոխանակ գնահատելու եւև օգտըւելու այս մեծ մարդուց եւև հայրենասէրից, իրենց ելոյթներով ցոյց են տալիս միայն իրենց տգիտութիւնն ու հոգու փոքրութիւնը»:
 
Բնականաբար, Քաջազնունին, ներքուստ վերաիմաստավորելով իր վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ընդունում է, որ սխալվել է, և այդ մասին խոստովանում է իր դստերը՝ Մարգարիտային: 1950թ. Մարգո Քաջազնունին պատմաբան Դ.Մուրադյանի հետ ունեցած իր անկեղծ զրույցում վկայել է. «Երբ 1936թվին՝ Աղասի Խանջյանի սպանությունից հետո, սկսվեցին զանգվածային բանտարկությունները, հայրս խիստ շփոթվել էր և տխուր էր: Նա հավատացած էր, որ իրեն ևս կբանտարկեն: Մտերիմ ընկերներն ասում էին, որ ճպետք էր գար Հայաստան, բայց հայրս պատասխանում էր՝ պետք է գայի, բայց այդ գիրքը չպետք է գրեի: Նա ասում էր՝ ես խիստ զղջում եմ: Խոսակցության վերջում Մարգո Քաջազնունին ավելացրեց. «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»:
Տող 275.
Իհարկե, դժվար է ասել` որքանով են իրականությանը համապատասխանում ժամանակակիցների պատմածները, սակայն դրանք հեռու չեն իրականությունից, և բոլշևիկները ընդունակ էին կտտանքների միջոցով ստանալ իրենց ուզած ցուցմունքը: Իրականությունն այն է, որ Հ. Քաջազնունու մեղադրական գործում միակ հարցաքննությունը կատարվել է 1937 թ. նոյեմբերի 16-ին: Հարցաքննության ժամանակ Հ.Քաջազնունին չի հերքել, որ ինքը մինչև խորհրդային կարգերի հաստատումը վարել է ակտիվ դաշնակցական գործունեություն, բայց միաժամանակ նշել է, որ Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակապետական գործունեությամբ չի զբաղվել: Ընդ որում` առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել։
 
Ա Հ. Քաջազնունու մեղադրական գործը 2016 թ. հայտնաբերել է հայտնի պատմաբան Արարատ Հակոբյանը և տպագրել «Վեմ» ամսագրի 2016 և 2017 թթ. համարներում: Իր հոդվածներում ուսումնասիրելով ողջ արխիվային գործը` պատմաբան Ա. Հակոբյանը գրում է. «Եռյակը 1937 թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Սակայն նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակումեհասակում։ ։ հազարավորՀազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955 թ. հունիսի 22-ին ընդարձակ, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ. ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ. Բադամյանցին, սակայն այն մերժվեց: Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո։ Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր. ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992 թ. դեկտեմբերի 12-ի. «Որոշեց Հովհ. Քաջազնունու նկատմամբ քր. գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»։
 
Մինչև 1990-ական թվերը թե´Մարգարիտային և թե´ հանրությանը անհայտ էր, թե որտեղ է ամփոփված Հ. Քաջազնունու աճյունը: Քաջազնունու մարմինը ամփոփված է եղել ներկայիս ժամացույցի գործարանի տարածքում գտնվող «Կոզեր» կոչվող գերեզմանատանը, սակայն այդ տարածքում ժամացույցի գործարան և դպրոցի շենք կառուցելու նպատակով հողին է հավասարեցվում ողջ գերեզմանատունը, իսկ Հ. Քաջազնունու և մյուս երևելի մարդկանց աճյունները անհետ կորչում են: Հոր հիշատակը վառ պահելու նպատակով Մարգարիտա Քաջազնունին «Թոխմախյան լճի» գերեզմանատանը Հովհաննես Քաջազնունու անունով հիշատակաքար է կանգնեցնում:
Տող 297.
 
== Երկեր ==
* Քաջազնունի Յովհաննէս, Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան, Պուքրէշ, 1924, 54 էջ, Պէյրութ, 1965, 64 էջ, ԵրեւանԵրևան, 1990, 47 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլեւսայլևս, Պուքրէշ, 1923, 91 էջ, Վիեննա, 1923, 108 էջ, Թիֆլիս, 1923, 111 էջ, Գահիրէ, 1954, 112 էջ, ԵրեւանԵրևան, 1993, 87 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Յետ մահու, Պէյրութ, 1965, 252 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Ազգ եւև հայրենիք, Պէյրութ, 1979, 269 էջ։
* Քաջազնունի Յովհաննէս, Հայաստանի հանրապետութիւն, 1993, 32 էջ։