«Հյուր կատվի մոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: → (4), →
Տող 3.
 
== Սյուժե ==
Նիփ կատուն վերցնում է զենքը և գնում որսի, իսկ [[Միկի Մաուս]]ը այդ ժամանակ մկների խմբով որոշում է այցելել կատվի բնակարան։ Նրանք բացում են տան կողպեքը և մտնում ներս։ Այնտեղ նրանք սկսում են ի սրտե զվարճանալ․ դաշնամուր նվագել, ճոճվել աթոռների վրա, խաղալ ջահի լամպերի հետ։ Ստացվում է իսկական մկների համերգ։ Միկին օգտվում է մկան թակարդից, որպեսզի հասնի պանրի մեծ կտորին, իսկ հետո օգտագործում է այն իր երաժշտական նպատակներով։ Մկներից ամեն մեկը գտնում է իրեն համար զբաղմունք․ կեսը ձայնապնակ է լսում, մյուսները փող են նվագում, իսկ երրորդները՝ զվարճանում կուկուով։ Ավելի ուշ նրանք գտնում են [[ձայնապնակներ]] և կառուցում իրենց ինքնաշեն գրամաֆոնը։ Նրանք սկսում են նվագել գեղեցիկ երաժշտություն, և Միկին ու [[Մինի Մաուս|Մինի]]ն միասին պարում են։ Եզրափակիչ տեսարանում երկուսով համբուրվում են<ref>Grob, Gijs (2018). "When the Cat's Away". Mickey's Movies: The Theatrical Films of Mickey Mouse. Theme Park Press. ISBN 1683901231.</ref>։
 
== Առանձնահատկություն ==
Սա Ուոլտ Դիսնեյի առաջին և միակ մուլտֆիլմն է Միկի Մաուսի մասին, որտեղ նա և Մինին մկներ են։ Հետագա [[մուլտֆիլմ]]երում նրանք մարդու հասակի են։
 
== Մրցանակներ ==
Միկի Մաուսն արժանացել է Հոլիվուդի փառքի արահետի աստղ մրցանակին։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 19.
 
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Մուլտֆիլմեր կենդանիների մասին]]
[[Կատեգորիա:Մուլտֆիլմերի կերպարներ]]