«Մասնակից:Մարի Ավետիսյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
[[Dosya:Misak-ı Millî Beyannamesi.pdf|200px|küçükresim|Beyannamenin orijinal metni.]]
'''Ազգային ուխտ''' ([[Օսմաներեն|օսմ.]]՝ '''ميثاق ملى''', [[Թուրքերեն|թուրք]].՝ Millî Yemin կամ Ulusal Ant), 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որը հանդիսանում է [[Թուրքիայի անկախության պատերազմ|քեմալական շարժման]] (Անկախության պատերազմ) քաղաքական մանիֆեստը<ref>{{web kaynağı|başlık=Ulusal Ant (Misak-ı Millî)|url=http://www.ttk.gov.tr/index.php?Page=Sayfa&No=244|yayıncı=ttk.gov.tr|erişimtarihi=11 Nisan 2014|arşivurl=http://www.webcitation.org/6Ol8KkhHX|arşivtarihi=11 Nisan 2014|tarih=28 Ocak 1920}}</ref>: Փաստաթուղթն ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին [[Ստամբուլ|Ստամբուլում]] հավաքված խորհրդարանի (Meclis-i Mebûsan) կողմից և հանրությանն է ներկայացվել փետրվարի 17-ին: Փաստաթղթում ներառված են այն նվազագույն պայմանները, որոնց Թուրքիան համաձայնվել է [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ավարտին կնքված հաշտության պայմանագրով: [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] սահմանները հիմնականում ձևավորվել են համաձայն Ազգային ուխտի սկզբունքների:
== Բանակցություններ շրջաբերականի համար ==
Ազգային ուխտը ուրվագծվել է Էրզրումի (հուլիսի 22 - օգոստոսի 7 1919) և Սվասի (Սեբաստիա) (սեպտեմբերի 4-11 1919) կոնգրեսներում:
Սվասի կոնգրեսի պահանջների համաձայն օսմանյան կառավարությունը որոշում է կայացրել 1919 թվականի սեպտեմբերի 11-ին անցկացնել ընդհանուր ընտրություններ: Նոյեմբեր ամսին տեղի ունեցած ընտրություններում Անատոլիայի գրեթե բոլոր նահանգներում ընտրվել են Իրավունքների պաշտպանության ընկերության (Müdâfaa-i Hukuk Cemiyeti) թեկնածուները: Ընտրված թեկնածուները դեկտեմբերին և 1920 թվականի հունվարի առաջին կեսին երկուական-երեքական խմբերով գնացել են Անկարա և հանդիպել [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ փաշայի]] և Ներկայացուցչական հանձնաժողովի (Heyet-i Temsiliye) անդամների հետ: Ազգային ուխտի տեքստը այս հանդիպումների ընթացքում ավարտին է հասցվել: Ներկայացուցչական հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված փաստաթուղթը Տրապիզոնի պատգամավոր Հյուսրև Սամի բեյի միջոցով ուղարկվել է Ստամբուլ<ref>Nejat Kaymaz, “Misak-ı Millî Üzerinde Yapılan Tartışmalar Hakkında”, ''VIII. Türk Tarih Kongresi,'' Ankara, 1977, s. 2.</ref>:
1920 թվականի հունվարի 12-ին Ստամբուլում իր աշխատանքները սկսած խորհրդարանը կառավարման մարմինների ընտրությունից անմիջապես հետո անդրադարձել է փաստաթղթին: Հունվարի 28-ին տեղի ունեցած փակ նստաշրջանում Ազգային ուխտը ընդունվել է: Փետրվարի 12-ին Էդիրնեի պատգամավոր Շերեֆ բեյի առաջարկով որոշվել է փաստաթուղթը ուղարկել աշխարհի բոլոր պետությունների խորհրդարաններին և մամուլին:
Հռչակագրի ընդունման և հրապարակման հետ կապվաշ որոշ կետեր կան, որոնք դեռևս հստակեցված չեն: Առաջին հերթին հռչակագրի քննարկումները և բնագիր տեքստը խորհրդարանի արձանագրություններում չկան: Ուստի տեսակետ կա, որ հռչակագիրը ընդունվել է ոչ թե պաշտոնական նստաշրջանի քննարկումների արդյունքում, այլ Հայրենիքի փրկության (Felah-ı Vatan) խմբի կողմից: Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Հորաս Ռումբոլդը պնդել է, որ «ստորագրությունների որևէ ցուցակ չի հրապարակվել», ուստի հաջորդող գործընթացը «կասկածի տակ է դնում է հռչակագրի վավերությունը»<ref>Nejat Kaymaz, a.g.e. s. 8.</ref>:
Բացի այդ, Անկարայում պատրաստված տեքստը բաղկացած է եղել 8 կետից, իսկ Ստամբուլում ընդունված տեքստը՝ 6 կետից, ընդ որում դրանց միջև բավականին շատ տարբերություններ կան: Անկարայի տեքստում դրույթ է եղել ռազմական հանցագործներին պատժելու վերաբերյալ, մինչդեռ այն բացակայում է վերջնական տարբերակում: Անկարայի տեքստի երկու առանձին «զինադադարի սահման» և «մուսուլման ժողովրդի անքակտելիությունը» կետերը Ստամբուլի տեքստում միաձուլվել են: Վերջին կետում Ազգերի լիգային աջակցող արտահայտությունը Ստամբուլի տարբերակում հանվել է:
Ամենամեծ տարակուսանքն առաջացնում է առաջին հոդվածը: Անկարայում պատրաստված տեքստում շեշտվում է, որ Մուդրոսի զինադադարով որոշված սահմանների «ներսում» բնակող օսմանցի-մուսուլման մեծամասնությունը «անբաժանելի ամբողջություն» է, մինչդեռ որոշ աղբյուրների համաձայն, Ստամբուլում ընդունված հռչակագրում այդ արտահայտությունը փոխարինվել է «զինադադարով որոշված սահմանների ներսում և դրսում» ապրող օսմանցի-մուսուլմանների մեծամասնություն արտահայտությունով: Հրատարակված Ազգային ուխտի տեքստերի մի մասում «և դրսում» արտահայտությունը կա, իսկ որոշներում այն բացակայում է<ref>Şerafettin Turan, Türk Devrim Tarihi, 2. Kitap, Ankara, 1992, s. 89-90.</ref>:
== Sınırlar ==
|