«Ամասիա (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
| երկրամաս = Սևծովյան տարածաշրջան
| երկրամասը աղյուսակում = Սևծովյան տարածաշրջան
| շրջանի տեսակ = Թուրքիայի վարչական բաժանում{{!}}Նահանգ (իլ)մարզ
| շրջան = ԱմասիաԱմասիայի (նահանգ)մարզ{{!}}Ամասիա
| շրջանը աղյուսակում =
| համայնքի տեսակ =
Տող 67.
| պարամետր2 =
}}
'''Ամասիա''' ({{lang-tr|''Amasya''}}, {{lang-el|''Ἀμάσεια''}}), քաղաք և շրջան ներկայիս [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] հյուսիսային մասում, Սև ծովը թափվող Իրիս (այժմ՝ Եշիլ-իրմակ) գետի վրա, որը քաղաքը բաժանում է երկու մասի։ [[ԱմասիաԱմասիայի նահանգմարզ]]ի վարչական կենտրոնն է։ Պատմական առումով գտնվում է [[Արևմտյան Հայաստան]]ում՝ [[Փոքր Հայք]]ում։ Հիմնադրման օրից ցայժմ Ամասիան համարվել է քաղաք։ Քաղաքը ավելի քան 2500 տարի է, ինչ պահպանել է Ամասիա անունը։
 
== Պատմություն ==
Տող 73.
Ամասիան ոմանք ենթադրաբար նույնացնում են խեթական Կարախանա բնակավայրի հետ։
 
Հնում մտնում էր [[Փոքր Հայք]]ի Առաջին Հայք պրովինցիայի, իսկ Հուստինիանոս կայսեր (527 - 565) վարչական վերափոխությունից հետո՝ [[Երկրորդ Հայք]]ի մեջ։ Այժմ Ամասիա գավառի (սանջակ) և գավառակի (կազա) կենտրոնն է, որոնք պատկանում են ՍեբաստիայիՍիվասի (Սվազի) նահանգին։մարզին։
 
Երկարաձիգ ու հարուստ պատմություն ունի Ամասիան։ Պատմագիրները նրա հիմնադրումը վերագրում են [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ժամանակներին (մ.թ.ա. IV դ.)։ Նրանք հաղորդում են, որ քաղաքը կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով ՝ նրա հորեղբայր Ամասիայի կողմից, իսկ հետագայում ընդարձակել ու վերակառուցել էր [[Միհրդատ VI Եվպատոր|Միհրդատ Պոնտացին]] (մ.թ.ա. I դ.), դարձնելով իր մայրաքաղաքը։ Այդ ժամանակներում Ամասիան Փոքր Հայքի ամենանշանավոր քաղաքներից էր և բանուկ ճանապարհներով կապված էր [[Եվդոկիա]]յի, [[Սեբաստիա]]յի ու [[Խարբերդ]]ի հետ։ [[Ստրաբոն]]ը գրում է, որ իր հայրենի քաղաք Ամասիան ամուր քաղաք էր, շրջափակված ամրակուռ պարիսպների մեջ, իսկ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն վկայում է, որ քաղաքը գրավում էր հսկայական տարածություն, «տիեզերասահման քաղաք» էր։ Այստեղ կառուցել էին արքունի պալատներ, կերտել Վանի ուրարտական կառույցների նման ձեռակերտեր, ստեղծել վիմափոր դամբարաններ։ Ամասիան, որ իր ընդհանուր համայնապատկերով նման էր մի հսկայական ամֆիթատրոնի, հին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, [[Կոստանդին Ծիրանածին]]ի հիշատակած Հայկական բանակաթեմի 7 նշանավոր քաղաքներից մեկը։ Հետագա ժամանակներում նույնպես Ամասիան խոշոր ու ծաղկուն քաղաք էր։ Արաբական հեղինակ Իբն-Բաթուտան գրում է, որ Ամասիան «մեծ ու գեղեցիկ քաղաք է. ունի գետեր, պարտեզներ, ծառեր և շատ պտուղներ։ Գետերի վրա կան անիվներ, պարտեզները ջրելու և խմելու համար։ Ունի լայն փողոցներ ու շուկաներ»։ Իբրև ծաղկուն քաղաք, Ամասիան իր վրա էր գրավել շատ նվաճողների ուշադրությունը։ Այն զավթել են հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, մոնղոլները։ [[Լենկթեմուր]]ը 7 ամիս շարունակ պաշարել է այդ քաղաքը, բայց չի հաջողել այն գրավել։ Ամասիան թուրքերի կողմից նվաճվել է Բայազետ Սսուլթանի օրոք, [[1392]] թվականին։ Հենց այդ ժամանակներից էլ սկսում է վայրէջք ապրել վաղեմի շեն ու ծաղկուն քաղաքը, XVIII-XIX դարերում վերածվելով սովորական գավառական անշուք կենտրոնի։ Այն կարող է պարծենալ միայն իր անցյալի փառքով և հուշարձանների ու հնությունների մնացորդներով, որոնց մասին հիշատակություններ ունեն եվրոպական ճանապարհորդները՝ Տավերնիեն, Տուրնեֆորը, Մորիերը, Համիլտոնը և ուրիշներ։ Ամասիայում է կնքվել սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև [[1555]] թվականի հաշտությունը, որով Հայաստանն առաջին անգամ բաժանվել է այդ երկու գիշատիչ պետությունների միջև։
 
== Բնակչություն ==