«Տեսողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ «Տեսողական վերլուծիչ» վերանվանված է «Տեսողություն» վերահղմամբ: ավելի հասկանալի վերնագիր
No edit summary
Տող 1.
Արտաքին'''Տեսողությունը''' (''Տեսողական վերլուծիչ''), պատկերների միջոցով աշխարհիընկալելու ունակությունն մասինէ։ Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մեծ մասը (մոտավորապես 70-90%-ը) ընկալվում է տեսողության '''տեսողական վերլուծիչ'''ովմիջոցով: Տեսողական [[վերլուծիչ]]ի գործունեությամբՏեսողությունը պայմանվորված է պայմանվորված հետևյալ ֆունկցիաներըֆունկցիաներով` [[լուսազգացողություն]], առարկայի ձևի և մեծության որոշում, առարկայի հեռավորության որոշում, շարժման ընկալում, [[գունային|գունային տեսողություն]] և [[բինոկուլյար տեսողություն]]: Տեսողական վերլուծիչի ծայրամասային [[օրգան]]ը [[աչք]]ն է:

==Աչքի կառուցվածքը և ֆունկցիան==
[[պատկեր:Eye-diagram.svg|thumb|300px|
1. Հետին խցիկ

Տող 13.
9. [[Ծիածանաթաղանթ]]

10. [[Ոսպնյակի]]ի կեղևը

11. [[Ոսպնյակի]]ի միջուկը

13. [[Կոնյուկտիվ]]

14. Ստորին շեղ մկան

15. Ստորին ուղիղ մկան

16. Մեդիալ ուղիղ մկան

17. Ցանցաթաղանթի զարկերակներ և երակներ

18. [[Կույր բիծ]]

19. Կարծր ուղեղային թաղանթ

20. Ցանցաթաղանթի կենտրոնական [[զարկերակ]]

21. Ցանցաթաղանթի կենտրոնական [[երակ]]

22. [[Տեսողական նյարդ]]

23. Զարկերակ

24. Ակնագնդի բնապատյան

25. [[Դեղին բիծ]]

26. Կենտրոնական փոսիկ

27. [[Սկլերա]]

28. Անոթաթաղանթ

29. Վերին ուղիղ մկան

30. [[Ցանցաթաղանթ]]]]

Տեսողական օրգանը` աչքը ({{lang-la|oculus}}) բաղկացած է [[ակնախնձոր]]ից (աչքից) և [[աչքի օժանդակ ապարատ]]ից, տեղադրված է [[ակնախոռոչ]]ներում:
===Աչքի օժանդակ ապարատ===
Աչքի օժանդակ ապարատին են պատկանում [[կոպեր]]ը, [[հոնքեր]]ը, [[թարթիչներ]]ը, [[արցունքագեղձ]]ը, [[ակնամկաննե]]րը: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա: Աչքի արտաքին անկյունում գտնվող արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի [[մակերես]]ը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն: Տեսողական պատկերի ճանաչման գործում կարևոր նշանակություն ունեն ակնագնդերի շարժումները: Ակնագնդի չորս ուղիղ և երկու թեք [[միջաձիգ զոլավոր մկան]]ներն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով` հորիզոնական, ուղղահայաց և իրենց առանցքի շուրջը: Ակնագնդերի շարժումները իրականանում են միաժամանակ և համաձայնեցված:

===Ակնախնձորի արտաքին կառուցվածքը===
Ակնախնձորը ունի ոչ կանոնավոր գնդի ձև, բաղկացած` երեք [[թաղանթ]]ներից և կորիզից: Մեծահասակների մոտ ակնախնձորի [[տրամագիծ]]ը կազմում է 24 մմ, [[նորածնի|նորածին]] մոտ` 16մմ: Ակնախնձորի աճը շարունակվում է [[ծնունդ|ծննդից]] հետո, ավելի ինտենսիվ այն ընթանում է առաջին հինգ տարում` շարունակվելով մինչև 9-12 տարեկանը:

===Ակնախնձորի ներքին կառուցվածքը===
Ակնախնձորի երեք թաղանթներն են` արտաքին, միջին և ներքին թաղանթը: Արտաքին թաղանթը` [[սկլերա]]ն կամ [[սպիտակուցային թաղանթ]]ը ամուր, 1մմ հաստությամբ, [[շարակցական հյուսվածք|շարակցահյուսվածքային]] թաղանթ է: Առջևի մասում այն վեր է ածվում թափանցիկ [[եղջերաթաղանթ]]ի: Նորածինների մոտ եղջերաթաղանթը ավելի ուռուցիկ է և հաստ, 5 տարեկանին մոտ նրա հաստությունը փոքրանում է: Եղջերաթաղանթը զուրկ է [[արյունատար անոթներ]]ից, օժտված է լուսաբեկիչ հատկությամբ, աչքի առջևի բևեռամասում միանում է [[շաղկապենի|շաղկապենուն]]` թափանցիկ հյուսվածք, որը հարուստ է արյունատար անոթներով:

Միջին թաղանթը` անոթաթաղանթն է, որն գտնվում է սպիտակուցապատյանի տակ, հաստությունը 0.2-0.4 մմ է: Այն պարունակում է մեծ քանակութամբ արյունատար անոթներ: Աչքի առջևի մասում շարունակվում է որպես [[թարթչային մարմին]], ապա` [[ծիածանաթաղանթ]], որի գույնը պայմանավորված է նրանում պարունակվող գունակներով ու նրանց տեղաբշխումով: Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի միջև գտնվում է աչքի առջևի խցիկը` լցված [[ակնահեղուկ]]ով: [[Ծիածանաթաղանթ]]ի կենտրոնում գտնվում է [[բիբ]]ը, որն ապահովում է ցանցաթաղանթի վրա առարկաների հստակ պատկերումը: Բբի չափերը կախված են լուսավորվածությունից: Ծիածանաթաղանթի մկանունքը փոփոխում է բբի մեծությունը և դրանով կարգավորում [[լույս]]ի հոսքը: Ծիածանաթաղանթում գտնվում են երկու տեսակի մկանաթելեր` օղակաձև և ճառագայթաձև: Օղակաձև մկանաթելերը նյարդավորվում են պարասիմպաթիկ, ճառագայթաձևը` սիմպաթիկ նյարդաթելերով: Օղակաձև մկանաթելերի կծկումը նեղացնում է բիբը, իսկ ճառագայթաձև մկանաթելերինը` լայնացնում: Ծիածանաթաղանթի հետևում տեղավորված են աչքի հետին խցիկը և [[ոսպնյակ]]ը: Հետին խցիկը առաջնայինի հետ հաղորդակցվում է բբի միջոցով: Խցիկների շճային հեղուկն արտազատվում է թարթչային ելունների անոթների կողմից: Հեղուկի շրջանառությունն ունի ֆիզիոլոգիական կարևոր նշանակություն, դրանով կարգավորվում է ներակնային [[ճնշում]]ը: Աչքի հետին մասը զբաղեցնում է բուն [[անոթաթաղանթ]]ը, որը բարակ է և հարուստ արյունատար անոթներով, պարունակում է պիգմենտային բջիջներ, որը նրան տալիս է մուգ շագանակագույն երանգ:

Ներքին թաղանթը` [[ցանցաթաղանթ]]ն է կամ [[ցանցենի]]ն, որն ընկած է անոթաթաղանթից ներս, 0.2-0.3մմ: Ունի բարդ կազմություն, կազմված է երկու թերթիկից` ներքին լուսազգաց և արտաքին պիգմենտային: Պիգմենտային բջիջների շերտը մասնակցում է լույսի կլանմանը: Ցանցաթաղանթի ներքին շերտը իրենից ներկայացնում է երեք շերտ [[նյարդային բջիջ]]ներ` արտաքին, պիգմենտային շերտին հարող ֆոտոռեցեպտորներ, միջին` ասոցիատիվ, ներքին` գանգլիոզ: Ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորային շերտը բաղկացած է նեյրոսենսոր շշիկներից և ցուպիկներից, որոնք պարունակում են ֆոտոպիգմենտներ, ցուպիկներում` [[ռոդոպսին]], որի լույսի կլանման [[սպեկտոր|սպեկտրի]] առավելագույնը 500նմ է, կոչվում են մթնշաղային լույսի ռեցեպտորներ, և երեք տեսակի շշիկներում պարունակվում են երեք տեսակի պիգմենտներ, որոնց կլանման սպեկտորը գտնվում է կապույտ (420նմ ), կանաչ (531նմ ) և կարմիր( 558նմ ) ճառագայթների հատվածներում: Կարմիր գույնի նկատմաբ զգայուն գունակը ստացել է [[յոդոպսին]] անվանումը: Ցանցաթաղանթում պարունակում է մոտավորապես 6-7 մլն սրվակ,110-125մլն ցուպիկ: Ցանցաթաղանթի կենտրոնից դեպի ծայրամաս սրվակները աստիճանաբար պակասում են, ցուպիկները` ավելանում: Նեյրոսենսոր բջիջների (սրվակներ և ցուպիկներ) [[աքսոն]]ները փոխանցում են տեսողական [[իմպուլս]]ները ցանցաթաղանթի երկրորդ բջջային շերտի երկբևեռ բջիջներին, որոնք կապ ունեն ցանցաթաղանթի երրորդ գանգլիոզ շերտի [[նեյրոցիտ]]ների հետ: Գանգլիոզ շերտը կազմված է խոշոր նեյրոցիտներից, որոնց աքսոնները կազմում են [[տեսողական նյարդ]] այն մտնելով գանգի խոռոչ, թուրքական թամբի վրա մասնակիորեն խաչվում է: Խաչվածքից հետո նյարդը կոչվում է տեսողական ուղի:
Ցանցաթաղանթի հետին մասում առանձնանում է կույր և [[դեղին բիծ]]ը: [[Կույր բիծ]]ը ակնագնդից դուրս եկող տեսողական նյարդի տեղն է, այն լուսազգաց բջիջներ չի պարունակում: Դեղին բիծը գտնվում է աչքի հետին բևեռում, այն համարվում է ցանցաթաղանթի ամենալուսագաց մասը, ունի մոտավորապես 1.5մմ տրամագիծ, բծի կենտրոնում գտնվում է խորացած կենտրոնական փոսիկը, պարունակում է միայն սրվակներ: Դեղին գույնը պայմանավորված է կարոտինոիդների պարունակությամբ: Նորածինների ցանցաթաղանթի ցուպիկները դիֆերենցված են, շշիկների քանակը դեղին բծում սկսում է մեծանալ ծնվելուց հետո և առաջին տարվա վերջում ցանցաթաղանթի մորֆոլոգիական զարգացումը ավարտվում է:

Ակնախնձորի կորիզը ներառում է ոսպնյակը, ապակենման մարմինը և աչքի շճային հեղուկները:

Ոսպնյակը երկուռուցիկ թափանցիկ մարմին է, տեղավորված բարակ նուրբ պատյանում` [[ցինյան կապաններ]]ով միացած [[թարթչավոր մարմին]]ին, 9 մմ տրամագծով: Ոսպնյակի հետևում գտնվում է ապակենման մարմինը, որը [[հիալուրոնաթթու|հիալուրոնաթթվի]] [[կոլոիդ լուծույթ]] է: Նշված գոյացությունները արյունատար անոթներ չունեն: Մինչև 7 տարեկան երեխաների աչքի ոսպնյակը ավելի ուռուցիկ է, թափանցիկ, օժտված է մեծ էլաստիկությամբ:
[[Պատկեր:Menschliches Auge.jpg|thumb|left|Մարդու աչքը]]
[[Պատկեր:1543, Vesalius'Fabrica, VisualSystem, V1.jpg|right|thumb|Տեսողական ազդակը տեսողական ուղով անցնելիս ենթարկվում է [[խիազմա]]յի (վերին հատված), ստորին հատվածում նշված է կեղևի ծոծրակային գոտին (նկարը` 1543թ [[Վեզալիուս]]ի գրքից]])
==Աչքի օպտիկական համակարգ==
==Աչքի օպտիկական համակարգ==
Եղջերաթաղանթը, ոսպնյակը, առաջին և երկրորդ խցիկների հեղուկները, ապակենման մարմինը կազմում են [[աչքի օպտիկական համակարգ]]ի հիմնական բաղադրամասերը, այն բաժանվում է [[աչքի լուսաբեկման ապարատ]]ի և [[ակոմադացիա]]յի կամ հարմարման ապարատի:Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը: Դեպի աչք գնացող լուսային ճառագայթները, մինչև ցանցաթաղանթ հասնելը անցնում են մի քանի վերը նշված լուսաբեկող կառուցվածքներով: Լույսի ամենաարտահայտված լուսաբեկումը կատարվում է եղջերաթաղանթում: Աչքի լուսաբեկիչ ուժը չափվում է [[դիոպտրիա]]ներով (D): Մեկ դիոպտրիան ոսպնյակի բեկող ուժն է , որի ֆոկուսային հեռավորությանը մեկ մետր է: Եթե բեկող ուժը մեծանում է, ֆոկուսային հեռավորությունը փոքրանում է: Այստեղից հետևում է, որ եթե [[ոսպնյակը]], որի ֆոկուսային հեռավորությունը հավասար է 50 սմ-ի, ունի 2(D ) դիոպտրիային հավասար բեկող ուժ: Աչքի օպտիկական համակարգը ունի մի քանի բեկող միջավայր, որից յուրաքանչյուրը ունի իր բեկող ուժը և կառուցվածքային առանձնահատկությունը: Այս ամենը խիստ բարդացնում են աչքի օպտիկական համակարգի ուսումնասիրումը:

[[Մարդ]]ը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները: Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է [[ակոմոդացիա]] : Մարդու աչքի հարմարումն իրականավում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխմամբ: Այս մեխանիզմը իրականանում է թարթչային մարմնի [[հարթ մկան]]ների կծկմամբ, որոնք փոխում են ոսպնյակի ուռուցիկությունը: Դրանց կծկման ժամանակ [[ցինյան կապան]]ները թուլանում են, փոքրանում է ոսպնյակի վրա ընկնող ճնշումը, և այն իր առաձգականության շնորհիվ ավելի ուռուցիկ է դառնում: Դա հիմնականում տեղի է ունենքւմ մոտ առարկաները տեսնելիս, հեռավորության վրա գտնվող առարկաներին նայելիս ոսպնյակը դառնում է հարթ: Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ակոմոդացիայի պրոցեստ կատարյալ է, քանի որ տարիքի հետ ոսպնյակը աստիճանաբար կորցնում է էլաստիկությունը: Ակոմոդացիայի մեծությունը փոքրանում է սկսած 10 տարեկանից, որը երկար տարիներ չի ազդում տեսողության վրա: Երեխաների մոտ, մինչև կրտսեր դպրոցական տարիքը, ակնագնդի առաջ- ետային տրամագիծը կարճ է, այն դրսևորվում է հեռատեսությամբ, որը ի տարբերություն տարիքավորների հեռատեսության կեղծ է, քանի որ ոսպնյակի մեծ չափի կորացումը երեխային թույլ է տալիս լավ տեսնելու նաև մոտ տեղադրված առարկաները: Մանկական հեռատեսությունը անհետանում է դեռահասության ժամանակաշրջանի սկզբին, երբ ակնագնդի առաջա-ետային առանցքը և բեկող մակերեսի կորությունները ընդունում են չափահասին հատուկ չափեր:

==Աչքի լուսաբեկման խախտումները==
Ակնագնդի առանցքի երկարության խախտումները առաջացնում են աչքի լուսաբեկման խանգարումներ: Եթե ակնագնդի երկայնակի առանցքը բնականոն չափերից ավելի երկար է ( 22.5մմ-ից ավելի ), ապա զուգահեռ ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթից առաջ գտնվող կետում, իսկ ցանցենու վրա առաջանում է լուսացրման շրջան, առաջանում է [[կարճատեսություն]]` [[միոպիա]], ուղղվում է երկգոգավոր ոսպնյակներով: [[Հեռատեսության]]` [[գերմետրոպիա]]յի դեպքում ակնագնդի երկայնակի առանցքը կարճ է ( 22.5մմ-ից փոքր ), որի պատճառով զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի ետևում: Հեռատեսությունն ուղղվում է երկուռուցիկ ոսպնյակներով:

Աչքի լուսաբեկման արատ է նաև [[աստիգմատիզմ]]ը ([[տարաբեկություն]] ), որի դեպքում լույսի ճառագայթները տարբեր ուղղություններով միատեսակ չեն բեկվում: Սա պայմանավորված է եղջերաթաղանթի ոչ համաչափ ուռուցիկությամբ, այն ուղղվում է հպումային ոսպնյակներով:

==Հաղորդող ուղիները և կենտրոնները==
[[Պատկեր:331px-ProvodPutiZritAnalizator.JPG|300px|thumb| '''Տեսողական անալիզատորի հաղորդող ուղիները'''

1 — Տեսադաշտի ձախ հատվածը,
Տող 71.
[[Պատկեր:ERP - optic cabling.jpg|thumb]]

Տեսողական վերլուծիչի լուսաընկալիչ առաջին զգայական օղակը համարվում են ցանցաթաղանթում տեղադրված [[շշիկ]]ները և [[ցուպիկ]]ները: Շշիկներից և ցուպիկներից գնացող հաղորդող ուղին կաղմում է երկրորդ օղակը, երրորդ օղակը կազմում է գլխուղեղի [[մեծ կիսագնդեր]]ի ծոծրակային բաժնի [[տեսողական կեղև]]ը: Շշիկներում և ցուպիկներում առաջացած [[նյարդային ազդակ]]ը հաղորդվում է ցանցաթաղանթի երկբևեռ բջիջներին, այնտեղից էլ [[գանգլիոզ նեյրոցիտ]]ներին: Գանգլիոզ(հանգուցային) նեյրոնների աքսոնները հավաքվելով կույր բծի շրջանում կազմում են տեսողական նյարդ, որն ուղղվում է դեպի գանգի խոռոչ, մասնակիորեն խաչվելով թուրքական թամբի վրա: Տեսողական նյարդի կաղմի մեջ մտնող այն աքսոնները, որոնք սկսվում են ցանցաթաղանթի արտաքին կեսից ( լատերալ § քունքային¦ մակերես )գնում են ուղիղ դեպի նույն կողմի գլխուղեղային բաժինները ու մեծ կիսագնդերի կեղևը, իսկ ցանցաթաղանթի դեպի մեդիալ ( §քթային¦ ) մակերեսից դուրս եկող նյարդաթելերը խաչվում են: Խաչվածքից հետո նյարդը կոչվում է տեսողական ուղի, որը նյարդային ազդակներ է հաղորդում տեսադաշտի հակառակ կեսից: Տեսողական ուղու նյարդերը մոտենում են ուղեղի 4 բաժիններին`
#[[միջին ուղեղ]]ի [[քառաբլուրներ]]ի վերին երկբլուրների [[կորիզ]]ներին,
#[[միջանկյալ ուղեղ]]ի [[տեսաթումբ|տեսաթմբի]] արտաքին ծնկաձև մարմնի կորիզներին (թիկնային և փորային),
#[[ենթատեսաթումբ|ենթատեսաթմբի]] վերխաչվածքային կորիզներին,
#[[միջին ուղեղ]]ի [[ակնաշարժ նյարդ]]ի կորիզներին:
Արտաքին ծնկաձև մարմնից նյարդային ազդակները հասնում են մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային բույթում տեղադրված առաջնային ուրվագծային տեսողական 17-րդ դաշտի III և IV շերտերում գտնվող աստղաձև և [[բրգային նեյրոն]]ներին, որտեղ տեղի է ունենում տեսողական ընկալման բարձրագույն վերլուծություն: Կապակցական նյարդաթելերը 17-րդ դաշտից ուղղվում են դեպի տեսողական երկրորդայան 18, 19, 21 և 7-րդ դաշտերը:

Տեսողական հաղորդող ուղիների մասնակի խաչվածքը ապահովում է երկակնային տեսողությունը: Կեղևում իրականանում է երկակնային համամիտում, որտեղ աջ և ձախ աչքերի սիմետրիկ դաշտերը ներկայացված են յուրաքանչյուր կետում: դրանք նման են ինչպես չափերով, այնպես էլ հիմնական առանցքի կողմնորոշմամբ: Կեղևային մակարդակում իրականանում է նաև ծավալադիտակային տեսողություն:

== Լուսազգայնություն և գունազգայնություն==

[[Պատկեր:Spectrum4websiteEval.png|thumb|right|250px|Լույսի տեսանելի [[սպեկտր]]ը]]
[[Պատկեր:Cone-response.svg|thumb|right|250px|Մարդու աչքի S, M, L շշիկների գունազգացողության կորերը: Կետագծերով ցույց է տրված գումարայինը` ցուպիկների սև-սպիտակ զգայունությունը]]
Լույսի նկատմամբ ցանցաթաղանթի [[զգայնություն]]ը արտակարգ մեծ է: Այն կախված է տեսողական վերլուծիչի նեյրոնների գործառական վիճակից: Գռգիչի այն նվազագույն ուժը, որն առաջանում է տեսողական զգայնություն, կոչվում է աչքի բացարձակ զգայնություն: Աչքի դրդման համար անհրաժեշտ է ընդամենը 8-47 [[քվանտ]] լուսային [[էներգիա]]: Մեկ ցուպիկը կարող է դրդվել 1 քվանտ էներգիայով: Գունային գրգռիչների նկատմամբ դրդունակությունը ավելի մեծ է ցանցաթաղանթի կենտրոնում, որտեղ գերակշռում են սրվակները, իսկ լուսային գռգռիչների նկատմամբ` ցանցաթաղանթի ծայրամասը, որտեղ գերակշռում են ցուպիկները: Լուսային զգայնությունն առաջանում է աչքը 100մբրկ-ից քիչ տևողությամբ գռգռելիս: Տեսողական զգայնությունն առաջանում է գրգիռն ազդելուց 0.03-0.1 վրկ հետո և չեն անհետանում այն դադարելուց որոշ ժամանակ հետո: Այն զգայնությունը, որը պահպանվում է գրգռիչի ազդեցության դադարից հետո կոչվում է հետքային: Հետքային պատկերը մնում է այնքան ժամանակ, մինչև ցանցաթաղանթից չանհետանա լուսազգաց նյութերի քայքայման արգասիքները և նրանց վերականգնումը: Միմյանց արագ հաջորդող լուսային գրգիռները միաձուլվում են առաջացնելով մեկ զգայնություն: Գրգռիչների հաջորդման նվազագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում առանձին զգայնությունների միաձուլում, կոչվում է միաձուլման կրիտիկական հաճախություն: Դա այնքան մեծ է, որքան մեծ է գրգռիչի պայծառությունը:

{| class="wikitable"
!Շշիկի տեսակը|| Նշանակում || Ընկալվող ալիքի երկարությունը ||Առավելագույն զգայնություն
Տող 94.

Տեսողական վերլուծիչի դրդունակությունը կախված է ցանցաթաղանթում լուսազգաց գունակների քայքայման քանակների չափից: Աչքի վրա լուսային ճառագայթներ ընկնելիս լուսազգաց գունակների քայքայման հետևանքով նրա դրդունակությունը նվազում է:Այս երևույթը կոչվում է լուսային ադապտացիա (հարմարում):Աչքի դրդունակության անկումը լույսի ազդման առաջին 3-5 րոպեներին կազմում է 90-98%: Հակառակ երևույթ տեղի է ունենում, երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ: Սկզբում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների ցածր դրդունակության հետևանքով նա սկզբում ոչինչ չի տեսնում, այնուհետև աստիճանաբար սկսում է զանազանել առարկաների ուրվագծերը, ապա դրանց մանրամասները: Դա տեղի է ունենում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների դրդունակության բարձրացման հետևանքով: Տեսողության զգայնության բարձրացումը, որն ապահովում է նրա հարմարումը թույլ լուսավորության պայմաններին, կոչվում է մթնային ադապտացիա: Մթային հարմարումը նվազում է սննդային քաղցի, [[A վիտամին]][[ի անբավարարության, [[թթվածնաքաղց]]ի, հոգնածության ժամանակ: Սրվակների դրդունակությունը մթության մեջ կարող է աճել 20-50 անգամ, իսկ ցուպիկներինը` 200-400 000 անգամ: Բացի լուսային ադապտացիայից գոյություն ունի նաև գունային ադապտացիա: Ինչքան վառ է գույնը, այնքան արագ է նվազում աչքի դրդունակությունը: Աչքի դրդունակությունն ավելի շատ թուլանում է կապտամանուշակագույն գռգռիչի և ավելի քիչ` կանաչի դեպքում: Կարմիր գույնը գրավում է միջին դիրք: Ադապտացիայի արդյունքում մարդը չէր կարող տեսնել անշարժ առարկաները, եթե չլիներ աչքի անընդհատ շարժումները, որը կատարվում է ամեն 25մվրկ- ը մեկ, այն ընդհատում է համապատասխան ընկալչական դաշտի հարմարումը և վերականգնվում է տեսողական գրգռիչի ընկալումը, որի դեպքում մարդը կարող է տեսնել անշարժ առարկաները:

==Աչքի հիվանդությունները==
Աչքի հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը [[օֆտալմոլոգիա]]ն է:
Աչքի որոշ հիվանդություններ`
*[[կատարակտ]]
Տող 120.
# Դ.Ն.Խուդավերդյան, Վ.Բ.Ֆանարջյան Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ: Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, Երևան, 1998:
# .Մ.Վ. Խանբաբյան, Ա.Մ.Խանբաբյան-Լսողության, խոսքի, տեսողության օրգանների անատոմիա, ֆիզիոլոգիա և պաթոլոգիա, Երևան, 2008թ.

[[Կատեգորիա:Տեսողություն| ]]

[[ang:Sihþ]]
[[ar:حاسة البصر]]
[[bg:Зрение]]
[[bs:Vid]]
[[br:Gweled]]
[[ca:Vista]]
[[cs:Zrak]]
[[da:Synssans]]
[[de:Visuelle Wahrnehmung]]
[[et:Nägemine]]
[[el:Όραση]]
[[en:Visual perception]]
[[es:Visión]]
[[eo:Vidkapablo]]
[[eu:Ikusmen]]
[[fa:بینایی]]
[[fr:Vue]]
[[gl:Visión]]
[[ko:시각]]
[[hi:दृश्य बोध]]
[[hr:Vid]]
[[ia:Vista]]
[[is:Sjón]]
[[it:Vista (senso)]]
[[la:Visus]]
[[lt:Rega]]
[[ml:കാഴ്ച]]
[[mr:दृष्टी]]
[[ms:Penglihatan]]
[[nl:Zien]]
[[ja:視覚]]
[[pl:Wzrok]]
[[pt:Percepção visual]]
[[qu:Rikuy]]
[[ru:Зрение человека]]
[[sk:Zrak]]
[[sl:Vid]]
[[fi:Näköaisti]]
[[tl:Paningin]]
[[tr:Görme]]
[[uk:Зір]]
[[vi:Thị giác]]
[[fiu-vro:Nägemine]]
[[yi:זען]]
[[zh:视知觉]]