«Գուրգեն Մահարի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Undid edits by 46.71.35.61 (talk) to last version by 23artashes
չ (Undid edits by 46.71.35.61 (talk) to last version by 23artashes)
Պիտակ: Հետ շրջել SWViewer [1.3]
{{Տեղեկաքարտ Գրող
anpayman kardaceq ogtakar nyuter kan
| ծննդյան անուն = Գուրգեն Գրիգորի Աճեմյան
|վախճանվել է=[[1969 թվական]]ի [[հուլիսի 16]]| գրական անուն = Գուրգեն Մահարի
}}
 
'''Գուրգեն Գրիգորի Մահարի''' (Աճեմյան, {{ԱԾ}}), աճյունը ամփոփվել է [[Երևան]]ում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, [[ՀԽՍՀ]] մշակույթի վաստակավոր գործիչ ([[1965]] թվական), [[1934]] թվականից [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ։
<br />
 
== Կենսագրություն ==
Գուրգեն Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են [[Պարսկաստան]]ից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին»։
 
Գուրգեն Մահարին ծնվել է [[1903 թվական|1900 թվական]]ի [[օգոստոսի 1]]-ին (նոր տոմարով՝ 14) [[Արևմտյան Հայաստան]]ի [[Վան]] քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ 1915 թվականի Վանի հերոսամարտից հետո գաղթել է [[Արևելյան Հայաստան]]։ Գաղթի ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին, ապա մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է [[Երևան]]ի ու [[Դիլիջան]]ի որբանոցներում և հետագայում սովորում [[ԵՊՀ|Երևանի պետական համալսարանի]] պատմա-լեզվագրական ֆակուլտետում<ref>[http://upload.wikimedia.org/wikipedia/վիքիպահեստ/thumb/9/95/Հայկական_Սովետական_Հանրագիտարան_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_7.djvu/page183-4417px-Հայկական_Սովետական_Հանրագիտարան_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_7.djvu.jpg Գուրգեն Մահարին ՀՍՀ-ում]</ref>։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։
 
[[1918]] թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «[[Վան-Տոսպ (թերթ)|Վան-Տոսպ]]» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ 1935 թվականին Գ. Մահարին ամուսնացել է մի հայուհու հետ: 1936 թվականին ծնվել է նրանց որդին` Գրիգորը: Ցավոք, գրողին վիճակված չէր ընտանեկան երջանկություն: Նրա գրական գործունեությունն ընդհատվում է [[1936]] թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան բռնաճնշումների արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր [[Սիբիր]]ի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է [[1947 թվական]]ին, երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ [[1949]] թվականին, Գ. Մահարին կրկին աքսորվել է [[Սիբիր]] որպես անբարեհույս տարր, բայց այս անգամ իբրև ազատ աքսորյալ։ Այս անգամ նրան թույլատրվել է կարդալ ու գրել։ Աշխատել է որպես խոզապահ և միաժամանակ գրել է «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի [[Անտոնինա Մահարի|Անտոնինա Պովիլայտիտեի]] հետ։ Նրանք ամուսնացել են [[1952]] թվականին, ունեցել մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։
4

edits