«Ձիթենյաց լեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 5.
}}
 
'''Ձիթենյաց լեռ''' ({{lang-lathe|Monsהַר olivetiהַזֵּיתִים}}, ''Հար հա-Զեյթիմ'', {{lang-ar|جبل الزيتون }} ''Ջեբել ալ-Զեյթուն''), լեռ [[Երուսաղեմ]] քաղաքի արևելյան կողմում<ref name="autogenerated1">{{cite book|title=This is Jerusalem|author= Har-El, Menashe |publisher= Canaan Publishing House|location= Jerusalem|date= 1977|page= 117}}</ref>, Կեդրոն գետի ափին։ Ունի երեք կատար (միջին բարձրությունը՝ 809 մետր)։ Անցյալում պատած է եղել ձիթենու ծառերով։ Հրեաների հնագույն սրբավայր է (արմ. լանջերին կան մ.թ.ա. II-I հազարամյակում վիմափոր գերեզմաններ)։ Ըստ ավետարանական ավանդության, արմ. ստորոտի Գեթսեմանի կոչվող պուրակը եղել է [[Հիսուս Քրիստոս]]ի սիրած մենարանը, որտեղ նա [[Հուդա]]յի մատնությամբ ձերբակալվել է և խաչվել [[Գողգոթա]]յում (հետագայում այստեղ հիմնվել է Սուրբ Գերեզմանի եկեղեցին)։ Նույն ավանդության համաձայն՝ Քրիստոսը հարություն առնելուց հետո երկինք է համբարձվել (Ձիթենյաց լեռան այն կատարից, որի քարերից մեկին իբր դրոշմվել է նրա աջ ոտնատեղը)։ [[326]] թվականին կամ [[333]] թվականին Հռոմի Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Ձիթենյաց լեռան վրա հիմնել է բազիլիկ եկեղեցի (վերակառուցվել է III դարում, կործանվել է XI դարում)։ V-VI դարերում այնտեղ եկեղեցի են հիմնել նաև հայերը։ Հայտնաբերվել է հայերեն գրությամբ ու հայական զարդաքանդակներով (սիրամարգ, կաքավ ևն պատկերներ) VI դ. խճանկարի նմուշ։ Ձիթենյաց լեռան վրա հետագայում կառուցվել են նաև այլ եկեղեցիներ ու մատուռներ։ Ձիթենյաց լեռն այժմ քրիստոնյա ժողովուրդների սրբավայր է։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}