«Օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 84.
Ժամանակի հաշվարկման ժամանակակից համակարգերում ընդունված է օրվա բաժանումը հավասար տևողություն ունեցող 24 մասերի։
 
Օրվա այդպիսի բաժանում (բայց մասերի ոչ հավասար տևողություններով) առաջին անգամ հանդիպում է [[Հին Եգիպտոս]]ում մեր թվարկությունից շուրջ 2100 տարի առաջ. ժամանակի մեջ կողմնորոշվելու այդ համակարգն ընդունել են եգիպտացի քրմերը։ Այդ օրերի 24 ժամերի թվում եղել է մեկ ժամ առավոտյան մթնշաղը, ցերեկվա ինը ժամերը, երեկոյան մթնշաղի մեկ ժամն ու գիշերվա տասներկու ժամերը։ Մեր թվարկությունից շուրջ 1300 տարի առաջ օրվա այդ բաժանումը բարեփոխվել է. օրվա լուսավոր ու մութ հատվածները բաժանվել են 12-ական մասի, ինչի արդյունքում «ցերեկային» ու «գիշերային» ժամերի տևողությունները փոխվել են՝ կախված եղանակից<ref>Бикерман Э. Хронология древнего мира. Ближний Восток и античность.  М., 1976.  С. 11—1211–12.</ref>։
 
Բաբելոնում նույնպես ցերեկն ու գիշերը բաժանվել են 12-ական ժամերի։ Համաձայն [[Հերոդոտոս]]ի «Պատմության» (II, 109)՝ բաբելացիներից այդ համակարգը փոխառել են հույները, ավելի ուշ՝ հավանաբար եգիպտացիներից կամ հույներից այն վերցրել են հռոմեացիները։ Օրինակ՝ Հռոմում ձմեռը «ցերեկային ժամի» տևողությունը կազմել է շուրջ 45 րոպե։
Տող 92.
[[Միջնադար|Միջնադարյան]] Եվրոպայում օրը մասերի բաժանվել է ըստ եկեղեցական ժամերգությունների, որոնց սկիզբն ու տևողությունը որոշվել է ըստ հին հռոմեական օրացույցի<ref name="ИНГ" />։
 
16-17-րդ դարերում Ռուսաստանում օրվա ժամերն ունեցել են հավասար տևողություններ, բայց կախված տարվ այս կամ այն ամսված որոշակի ամսաթվից՝ փոխվել է օրվա «ցերեկային» ու «գիշերային» ժամերի քանակը։ Նրանց թիվը տատանվել է 7-ից մինչև 17<ref>Л. В. Черепнин. [http://www.russiancity.ru/books/b40.htm#c27 Русская хронология, § 14. Сутки и их деление]</ref>, ընդ որում՝ Կրեմլի ժամացույցներում շարժվել է թվատախտակը, իսկ միակ սլաքը մնացել է անշարժ<ref>[http://www.lifeofpeople.info/themes/?theme=20.1.17.s#article1 Эрколе Зани, 1678.]</ref>։ Ժամերգությունների այդ կարգը չեղարկվել է սինոդի կողմից [[1722 թվական]]ին, երբ նախկին ժամերի համակարգը փոխվել է ընդհանուր եվրոպականով, ընդ որում՝ օրվա սկիզբը սահմանվել է կեսգիշերը, ոչ թե առավոտը, ինչպես նախկինում էր<ref name="П">''Д. Прозоровский'' {{ВТ-ЭСБЕ|День, в древней Руси}}</ref>, меж тем, поясное время в Новгороде отличалось в XV веке от Московского на 3 часа<ref>[//www.lifeofpeople.info/themes/?theme=20.1.16.s#article5 Новгородская Вторая летопись, 1551]</ref>։
 
{| class="wikitable"
Տող 98.
! width="26%"|Ժամանակաշրջան!! Ցերեկային ժամերի քանակ !! Ցերեկվա առաջին ժամի սկիզբը ժամանակակից կարգով !! Գիշերային ժամերի քանակ !! Գիշերվա առաջին ժամի սկիզբը ժամանակակից կարգով
|-
| 27 նոյեմբերի 1 հունվարի || 7 || 8:30 || 17 || 15:30
|-
| 2—162–16 հունվարի, 11—2611–26 նոյեմբերի|| 8 || 7:21 || 16 || 15:21
|-
| 17 հունվարի 1 փետրվարի,<br>26 հոկտեմբերի 10 նոյեմբերի|| 9 || 7:30 || 15 || 16:30
|-
| 2—172–17 փետրվարի, 10—2510–25 հոկտեմբերի|| 10 || 6:21 || 14 || 16:21
|-
| 18 փետրվարի 5 մարտի,<br>24 սեպտեմբերի 9 հոկտեմբերի || 11 || 6:30 || 13 || 17:30
|-
| 6—206–20 մարտի, 8—238–23 սեպտեմբերի|| 12 || 5:21 || 12 || 17:21
|-
| 21 մարտի 5 ապրիլի,<br>23 օգոստոսի 7 սեպտեմբերի || 13 || 5:30 || 11 || 18:30
|-
| 6—226–22 ապրիլի, 7—227–22 օգոստոսի || 14 || 4:21 || 10 || 18:21
|-
| 23 ապրիլի 8 մայիսի,<br>23 հուլիսի 6 օգոստոսի || 15 || 4:30 || 9 || 19:30
|-
| 9—249–24 մայիսի, 6—226–22 հուլիսի || 16 || 3:21 || 8 || 19:21
|-
| 25 մայիսի 5 հուլիսի || 17 || 3:30 || 7 || 20:30
|-
|}
 
 
=== Բաժանում 12 հիմնական մասի ===
Չինաստանում [[Հան դինաստիա]]յի տիրապետության տարիներից (206 մ.թ.ա. – 220 մ. թ.) սկիզբ է առել օրը տասներկու հավասար մասերի բաժանելու ավանդույթը՝ ըստ աստղագուշակի տասներկու կենդանիների թվի։ Այդ ավանդույթը հետագայում տարածվել է նաև [[Ճապոնիա]]յում, [[Կորեա]]յում և [[Վիետնամ]]ում։ Աստղագուշակի յուրաքանչյուր կենդանու հատկացվել է ժամանակ, որը պայմանականորեն կոչվել է «ժամ», օրինակ՝ «Առնոտի ժամ» (կեսգիշեր) կամ «Ձիու ժամ» (կեսօր)<ref>Shelly H. Wu. (2005). ''Chinese Astrology''. Publisher: The Career Press, ISBN 1-56414-796-7</ref>։
{| class="wikitable"
|+ Օրվա ժամերի չինական ավանդական բաժանում
! width="12%"|Ժամանակ !! width="13%"|Անվանում!! Անվան նշանակություն
|-
| 23:00–01:00 || Առնետի ժամ || Այն ժամանակը, երբ [[առնետներ|առնետներն]] առավել ակտիվ են սնունդ որոնում։ Դրանից բացի, առնետներն առջևի ու հետևի ոտքերի վրա ունեն տարբեր թվով մատներ, ինչի շնորհիվ դարձել են «շրջադարձի», «նոր սկզբի» խորհրդանիշ։
|-
| 01:00–03:00 || Ցլի ժամ || Այն ծամանակը, երբ [[եզ]]ներն սկզում են արոճ անել՝ դանդաղ ու հաճույքով։
|-
| 03:00–05:00 || Վագրի ժամ || Այն ժամանակը, երբ վագրերն առավել կատաղի են՝ ռիսկի դիմելով որս գտնելու համար։
|-
| 05:00–07:00 || Ճագարի ժամ || Այն ժամանակը, երբ հեքիաթային [[Լուսնային ճագար]]ը Լուսնի վրա բուսական բուսահեղուկ է պատրաստում մարդկանց օգնելու համար։
|-
| 07:00–09:00 || Վիշապի ժամ || Այն ժամանակը, երբ [[Չինական վիշապ|վիշապները]] ճախրում են երկնքում, որպեսզի անձրև գա։
|-
| 09:00–11:00 || Օձի ժամ || Այն ժամանակը, երբ օձերը լքում են իրենց բները։
|-
| 11:00–13:00 || Ձիու ժամ || Այն ժամանակը, երբ Արևը կանգնած է զենիթում, և երբ մյուս կենդանիները պառկում են հանգստանալու, իսկ ձիերը դեռ ոտքի վրա են։
|-
| 13:00–15:00 || Ոչխարի ժամ || Այն ժամանակը, երբ ոչխարներն ու այծերը խոտ են ուտում և հաճախակի միզում։
|-
| 15:00–17:00 || Կապկի ժամ || Կապիկների ակտիվ կենսագործունեության ժամանակը։
|-
| 17:00–19:00 || Աքաղաղի ժամ || Այն ժամանակը, երբ աքաղաղները հավաքվում են իրենց խմբերով։
|-
| 19:00–21:00 || Շան ժամ || Շան՝ շենքը պահպանելու իր պարտականությունները կատարելու ժամանակը։
|-
| 21:00–23:00 || Խոզի ժամ || Այն ժամանակը, երբ խոզերն անխռով քնում են։
|-
|}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օր» էջից