«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

չ (→‎Հովհաննես Մկրտչի կերպարը հայ մատենագրության մեջ: փոխարինվեց: փոքր ինչ → փոքր-ինչ oգտվելով ԱՎԲ)
== Հովհաննես Մկրտչի ծնունդը և մանկությունը ==
[[Պատկեր:Jacopo Tintoretto - The Birth of John the Baptist - WGA22441.jpg|մինի|300px|«Հովհաննես Մկրտչի ծնունդը»]]
Համաձայն [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկասի Ավետարան]]ի, որն ի տարբերություն մյուսների ([[Ավետարան ըստ Մատթեոսի|ՄատթոեսիՄատթեոսի]], [[Ավետարան ըստ Մարկոսի|Մարկոս]]ի և [[Ավետարան ըստ Հովհաննեսի|Հովհաննեսի Ավետարան]]ների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող [[Եղիսաբեթ]]ի և քահանա [[Զաքարիա]]յի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ [[Հրեշտակապետ|Գաբրիել հրեշտակապետ]]ի միջոցով՝ [[Տաճար]]ում ծիսական [[խնկարկություն]] կատարելու ժամանակ։ Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, [[Սուրբ Հոգի|Սուրբ Հոգով]] լցված՝ մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված [[Հիսուս|Մեսիայի (Քրիստոսի)]] գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1: 8-25)։ Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է։ Հովհաննեսի՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա՝ դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է [[Մարիամ Կույս]]ին, ով արդեն հղի էր [[Հիսուս]]ով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1: 35-45)։ Հովհաննեսի ծնունդը ըստ գիտական հաշվարկների՝ համընկնում է Ք.ա. 5-4 թթ.-ի միջև։ Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել [[Աստված|Աստծուն]] (Ղուկ. 1: 67-75)։ Համաձայն Գաբրիելի հրամանի՝ մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.՝ ioannes, եբր.՝ johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն<ref>Եղիայեան Բ., Քննական պատմութիւն սուրբգրական ժամանակներու, Դ գիրք, Ներածութիւն Նոր Կտակարանի, Անթիլիաս-Լիբանան, 1974, էջ 920, Barclay William. The Gospel of Luke, p. 17, Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 768</ref>: Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց [[Իսրայել]]ում» (Ղուկ. 1: 80)։ Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա։ Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են՝
 
# Հովհաննեսը [[նազովրեական ուխտ]] էր արել<ref>The Oxford bible commentary, oxford, 2007, p. 926, Иисус и Евангелия, Словарь, Москва, 2003, стр. 265,</ref>
1797

edits