«Անդրեյ Մարկով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
| բնագիր անուն = Андрей Марков
}}
'''Անդրեյ Անդրեևիչ Մարկով''' ({{lang-ru|Андрей Андреевич Марков}}, [[1856]]-[[1922]]{{ԱԾ}}), ռուս մաթեմատիկոս։ [[Պետերբուրգ]]ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ([[1890]])։ [[1886]] թվականից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
 
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը ([[1878]])։ Մարկովի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, [[հավանականությունների տեսություն|հավանականությունների տեսությանը]], [[մաթեմատիկական անալիզ]]ին։ Մարկովի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը ([[1880]] թվական) տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Մարկովի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մարկովն առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մարկովն ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մարկովյան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մարկովն զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։