«Գարեգին Բ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 140 բայտ ,  10 ամիս առաջ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է 1951 թվականի օգոստոսի 21-ին [[ՀԽՍՀ|Խորհրդային Հայաստանի]] [[Ոսկեհատ (Արմավիրի մարզ)|Ոսկեհատ]] գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո՝ 1965 թվականին ընդունվել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]։ 1970 թվականի դեկտեմբերի 26-ին՝ [[Ստեփանոս Նախավկա]]յի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է [[սարկավագ]]<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1970/1970(12).pdf Սուրբ Ստեփանոսի տոնը և սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում, «Էջմիածին», 12(1970), էջ 27-29]</ref>։ 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]ը և նշանակվել տեսչի օգնական՝ ստանձնելով նաև «[[Նոր Կտակարան]]» առարկայի դասավանդման պարտականությունը։ 1972 թվականի հոկտեմբեր]]ի 15-ին Գերաշնորհ [[Տ. Տիրան արք. Ներսոյան]]ի կողմից ձեռնադրվել է [[Աբեղա|կուսակրոն քահանա]] և ի պատիվ [[Ավարայրի ճակատամարտ]]ին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1972/1972(10).pdf Սամվել սրկ. Պետրոսյան, Ձեռնադրություն Մայր Տաճարում, «Էջմիածին», 10(1972), էջ 43-45]</ref>։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]]-ի տնօրինությամբ մեկնել է [[Ավստրիա]]՝ [[Վիեննայի համալսարան]]ի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ 1975 թվականին նշանակվել է [[Գերմանիա]]յի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով [[Բոննի համալսարան]]ում։
 
1979 թվականին [[Գերմանիա]]յից տեղափոխվել է [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]] և իր ուսումը շարունակել [[Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ Եկեղեցու]] Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1980 թվականին վերադարձել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]] և նշանակվել [[Արարատյան հայրապետական թեմ]]ի Առաջնորդական փոխանորդի օգնական<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1980/1980(2-3).pdf Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15]</ref>, իսկ 1983 թվականի ապրիլին՝ փոխանորդ։ 1983 թվականի հոկտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]]-ի կողմից արժանացել է [[եպիսկոպոս]]ական ձեռնադրության<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1983/1983(9-10).pdf Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83]</ref>։ Գարեգին եպիսկոպոսը 1992 թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո 1995 թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Մեծի Տանն Կիլիկիո]] [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Բ]] Կաթողիկոսի։ 1998 թվականի նոյեմբերի 30-ին [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Ա]] Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1998/1998(10-11).pdf Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3]</ref>, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։
 
== Գործունեություն ==
35 232

edits