«Մենսֆիլդ պարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
'''«Մենսֆիլդ պարկ»''' ([[Անգլերեն|անգլ]]. Mansfield Park), [[Ջեյն Օսթին|Ջեյն Օսթինի]] [[դաստիարակչական վեպ]] (1811-1813), որը պատկանում է նրա հասուն տարիքի ստեղծագործություններին։ Լույս է տեսել 1814 թվականին։»
 
== Բովանդակություն ==
Ֆաննի Պրայս - աղջիկ՝ աղքատ, պորտսմութական ընտանիքից։ Նրա հորաքույրը ժամանակին ամուսնացել էր ունևոր բարոնետ Թոմաս Բերտրամի հետ, ով ուներ կալվածք Մենսֆիլդ պարկ Նորթհեմփթոնշիր կոմսությունում, և բնակեցրել է այդ տարածքում իր այրիացած քրոջը՝ գռեհիկ Միսիս Նորիսին, որպեսզի վերջինս հետևի իր դստերի՝ Մարիի և Ջուլիի դաստիարակությանը։ Բարի նպատակներից ելնելով Միսիս Նորիսն ու Տիկին Բերտրամն իրենց մոտ հրավիրեցին ապրելու նաև չունևոր քեռադստրին՝ Ֆաննի Պրայսին։ Ֆաննին դարձավ Բերտրամների ընտանիքի անդամ, թեկուզ և երկրորդ կարգի. Միսիս Նորիսն ամեն կերպ հիշեցնում էր նրան, որ նա հավասար չէ Բերտրամների ընտանիքի իր կուզեն-զարմիկ բարեկամներին։ Դեռ երիտասարդ տարիքից Ֆաննիին գրավում էր Էդմունդ Բերտրամը՝ Պարոն Թոմասի կրտսեր որդին, ով ընտրել էր քահանայի ուղին։ Կալվածքի տիրոջ բացակայության ժամանակ (նա գնացել էր ընտանեկան պլանտացիայի Վեստ-Ինդիայում) Լոնդոնից Մենսֆիլդ պարկ են գալիս երիտասարդ Քրոուֆորդները՝ Հենրին և իր քույր Մերին, ովքեր հիացնում են տան բոլոր անդամներին՝ բացի Ֆաննիից։ Ժամանակի ընթացքում Էդմունդը սիրահարվում է Մերիին, իսկ Հենրին սիրահետում է Մարիային։ Վերջինս, սակայն, նշանված էր մերձավոր հարուստ Ռաշուորտի հետ, և ստիպված է լինում լքել Մենսֆիլդ պարկը։ Հենրին ուղղում է իր ուշադրությունը Ֆաննիի վրա և նրան առաջարկություն է անում։ Աղջիկը, ով թաքուն սիրահարված էր Էդմունդին ու կասկածում էր Քրոուֆորդին կնամոլության մեջ, մերժում է նրան։ Նրա անկոտրումնություն վշտացնում է Պարոն Թոմասին։ Նա առաջարկում է Ֆաննիին ուղեկցել իր եղբորը դեպի Պորստմութ՝ ծնողների մոտ։ Այնտեղ էլ նրա հետևից գնաց Քրոուֆորդը։ Երբ Ֆաննին մտովի արդեն պատրաստ էր զիջել Քրոուֆորդի ճնշմանը, Պորստմութ եկան սոսկալի լուրեր այն մասին, որ Հենրին գայթակղել է Մարիային ու փախել է նրա հետ Ռաշուորտի տանից։ Բերտմանների ընտանիքի վրա ընկավ անպատվության ստվերը։ Բոլոր կապերը Քրոուֆորդների, ինչպես նաև ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտության մեղավորների հետ խզվեցին։ Խորաթափանց Ֆաննին վերադարձավ Մենսֆիլդ պարկ և ամուսնացավ ազնվազարմ Էդմունդի հետ։
 
== Գլխավոր հերոսներ ==
 
* '''Ֆաննի Պրայս''' ([[Անգլերեն|անգլ]].՝ Fanny Price)՝ երկրորդն էր ըստ ավագության աղքատ ու ոչ ազնվական Պրայսերի ընտանիքի ինը զավակներից։ Լավ ճակատագրի փնտրտուքների համար նրան ուղարկում են ապրել մոր հարուստ քույրերի մոտ՝ դեպի շքեղ Մենսֆիլդ պարկ կալվածքը։ Աղջկա մայրն ամուսնացել էր սիրով, նրա ընտրյալը դարձել էր աղքատ նավաստի։ Ժամանակի ընթացքում հայրը բարոյալքվեց՝ դարձավ կոպիտ, անկառավարելի և ալկոհոլից կախվածություն ձեռք բերեց։ Ֆաննին դյուրընկալ էր, երկչոտ, խելացի և բարի։ Մենսֆիլդ պարկում բարեկամները չեն մոռանում շեշտել իր ցածր ծագման մասին։ Վեպի մեծ մասում նա տասնութ-տասնինը տարեկան է։ Նենգ Հենրի Քրոուֆորդը մտադիր էր ամուսնանալ աղջկա հետ, սակայն նա մերժում է նրա սիրահետումը, քանի որ շատ պարզ տեսնում էր Հենրիի երկերեսանիությունը։ Նա սիրահարված է իր կուզենզարմիկ Էմունդին և, երբ երիտասարդ տղան գիտակցում է աղջկա հանդեպ իր զգացմունքների մասին՝ նրանք ամուսնանում են։
* '''Պարոն Պրայս''' ([[Անգլերեն|անգլ]]. Mr. Price)՝ Պրայսերի ընտանիքի գլխավոր, Ֆաննիի հայր։ Ծովային հետևազորի սպա, լեյտենանտ առանց կրթության, ունեցվածքի և կապերի, ապրում է Պորստմութում։ Նա հաճախ արբած է, չարացած ու կոպիտ։ Չի գնահատում իր ընտանիքը։
* '''Տիկին Ֆրանսիս Պրայս''' ([[Անգլերեն|անգլ]]. Mrs. Frances Price) - Ֆաննիի մայրը, Միսիս Նորիսի և Տիկին Բերտրամի քույրը։ Նույնքան թուլակամ, որքան նրա քույր Մարիան։ Փնթի և անհոգ։ Ինչպես ամուսինը, այնքան էլ անհանգստացած չէ Ֆաննիի ճակատագրով։
Տող 17.
* '''Էդմունդ Բերտրամ''' ([[Անգլերեն|անգլ]]. Edmund Bertram) - Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի կրտսեր որդին։ Վեց տարով մեծ է իր զարմիկից։ Պլանավորում է դառնալ հոգևորական։ Միակ մարդը, ով վերաբերվում է Ֆաննիին եղբայրաբար, նա քրոջ պաշպանն է, ընկերը և ունի շատ մեծ ազդեցություն աղջկա բնավորության ձևավորման վրա։ Էդմունդը հրապուրվում է երկերեսանի Միսս Քրոուֆորդով, սակայն նրա կարծիքը Ռաշուորտի և եղբոր սկանդալի մասին, ստափեցնում է նրան։ Ամուսնանում է Ֆաննիի հետ։
* '''Մարիա Բերտրամ''' ([[Անգլերեն|անգլ]]. Maria Bertram) - Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի գեղեցիկ ավագ դուստրը։ Երեք տարով մեծ է Ֆաննիից։ Ամուսնացած է հարուստ Պարոն Ռաշուորտի հետ, բայց ֆլիրտում է Հենրի Քրոուֆորդի հետ։ Հույս ուներ, որ Միսթր Քրոուֆորդը նրան առաջարկություն կանի, բայց այդպես էլ չսպասելով՝ ամուսնանում է անդաստիարակ և օտար Ռաշուորտի հետ։ Սակայն անմիջապես հարսանիքից հետո Հենրին կրկին գայթակղում է աղջկան, և նրանք թաքուն փախչում են միասին։ Ընտանիքը վիրավորված էր Մարիայի պահվածքից, հաջորդում է ամուսնալուծությունը, Քրոուֆորդը հրաժարվում է ամուսնանալ նրա հետ, և այժմ Մարիան ապրում է իր սիրելի հորաքույր Նորիսի տանը։
* '''Ջուլիա Բերտրամ''' ([[Անգլերեն|անգլ]]. Julia Bertram) - Պարոն Թոմասի և Տիկին Բերտրամի կրտսեր դուստրը։ Երկու տարով մեծ է Ֆաննիից։ Սիրահարված է Քրոուֆորդին, ով իր հերթին նախընտրում է Մարիային։ Նրա երկրպագուն է Թոմիի ընկերը՝ Պարոն Յետսը։ Ինչպես ավագ քույրը, Ջուլիան նույնպես անխոհեմ փախչում է նրա հետ. <<«Նա փախավ նրա հետ միայն իր իսկ հանդեպ տածած վախից։ Նրան թվում էր, թե ուրիշ ելք չկա։ Ջուլիայի անխոհեմության պատճառ էր հանդիսացել Մարիայի քայլը>>»։ Վեպի վերջում, ամուսնու հետ, վերադառնում է հայրական տուն` զղջալով, և Պարոն Թոմասը ներում է նրան ու համակերվում է դստեր ամուսնության հետ։
* '''Տիկին Նորիս''' ([[Անգլերեն|անգլ]]. Mrs. Norris) - Ֆաննիի մոր ու Տիկին Բերտրամի քույրը, այրի։ Աներես ու ժլատ կին, ապրում է Մենսֆիլդ պարկի մոտակայքում։ Նրա ամուսինը՝ Միսթր Նորիսը, շրջանում բողոքական քահանա էր։ Միսիս Նորիսը չի սիրում Ֆաննիին և օգտվում է ցանկացամ հնարավորությունից, որպեսզի ցույց տա զարմիկների և երկու քույրերի ծագման տարբերությունը։
* '''Հենրի Քրոուֆորդ''' ([[Անգլերեն|անգլ]]. Henry Crawford) - Միսիս Գրանթի խորթ, իսկ Տիկին Քրոուֆորդի հարազատ եղբայր։ Հմայիչ, բավականին խելացի, ամուրի։ Խաղում է Մարիայի և Ջուլիայի զգացմունքների հետ։ Դրան հետևում է Ֆաննին։ Մարիայի ամուսնությունից հետո, որպեսզի չձանձրանա, նա որոշում է իրեն սիրահարեցնել Ֆաննիին, սակայն դրա փոխարեն ինքն է հրապուրվում։ Մարիայի հետ փախուստից հետո, կորցնում է Միսիս Պրայսի համակրանքը։
* '''Մերի Քրոուֆորդ''' ([[Անգլերեն|անգլ]]. Mary Crawford) - Միսիս Գրանթի խորթ ու Միսթր Քրոուֆորդի հմայիչ և կծու լեզու ունեցող քույր, երկերեսանի անձնավորություն։ Հետաքրքություն է տածում դեպի կրտսեր Բերտրամը, չնայած նրան, որ նա ժառանգորդ չէ։ Գիտի իր եղբոր մտադրությունների մասին՝ խաղալ Ֆաննիի սրտի հետ, սակայն չի խոչընդոտում։
* '''Բժիշկ Գրանթ''' ([[Անգլերեն|անգլ]]. Dr. Grant) - Մենսֆիլդ պարկի այժմյա բողոքական քահանա։ Նա. <<«... քառասունհինգամյա առողջ մարդ է... նա շատ է սիրում ուտել, և նրան ցանկացած օր անհրաժեշտ էին առատ ճաշեր>>»։
* '''Տիկին Գրանթ''' ([[Անգլերեն|անգլ]]. Mrs. Grant) - Բժիշկ Գրանթի կինը և Հենրի և Մերի Քրոուֆորդների խորթ քույրը։
* '''Պարոն Ռաշուորտ''' ([[Անգլերեն|անգլ]]. Mr. Rushworth) - ունևոր ու հիմար երիտասարդ, ամուսնացած Մարիա Բերտրամի հետ։ Ամուսնալուծվում է կնոջ հետ, Հենրի Քրոուֆորդի հետ նրա փախուստից հետո։
* '''Տիկին Ռաշուորտ''' ([[Անգլերեն|անգլ]]. Mrs. Rushworth) - Պարոն Ռաշուորտի մայրն ու Մարիայի սկեսուր։
* '''Հարգարժան Ջոն Յեթս''' ([[Անգլերեն|անգլ]]. The Hon. John Yates) - Թոմ Բերտրամի նորելուկ ընկեր. <<«...չէր կարող ոչ մի արտասովոր բանով գլուխ գովալ, բացի ունակությունից վարել ազնվակիրթ կյանք և վատնել գումար, և նրանով, որ հանդիսանում է ինչ-որ բավարար անկախ ունեցվածքի տեր լորդի կրտսեր որդին>>։ Հետաքրքված է Ջուլիա Բերտրամով և թաքուն փախչում է նրա հետ՝ Մարիայի և Հենրիի հետ միաժամանակ։
 
== Քննադատություն ==
Վլադիմիր Նաբոկովը սկսել է իր <<«Դասախոսություններն արտասահմանյան գրականության վերաբերյալ>>» <<«Մենսֆիլդ պարկ>>»-ի վերլուծությունից։ Նա անվանում էր Օսթինի վեպը, չնայած այնտեղ զետեղված սեցիալական քննադատմանը, կախարդական հեքիաթ, որտեղ Ֆաննիին տրված էր Մոխրոտի դերը. <<«Անպաշտպան, միայնակ, կախյալ, աննկատելի, բոլորի կողմից մոռացված, իսկ վերջում դառնում է գլխավոր կերպարի կինը։ Չնայած իր անկասկած գեղարվեստական արժանիքներին, <<«Մենսֆիլդ պարկ>>»-ը չի կարելի անվանել Ջեյն Օսթինի ամենահայտնի գիրքը։ Ժամանակակից ընթերցողներին դուր չի գալիս գլխավոր հերոսուհու խստաբարոյությունն ու ընգծված խոհեմությունը, ում նույնիսկ հեղինակի մայրը համարում էր <<«անալի>>», իսկ ժամանակակից հեղինակ Կինգսլի Էմիսը համարել է <<«բարոյապես հերձվածող>>»։ 1999 թվականին բրիտանական կինեմատոգրաֆները ստեղծեցին վեպի համահունչ ֆիլմը, որտեղ փորձեցին ժամանակակից դարձնել վեպը՝ ավելացնելով ռասայական անհավասարության ու ֆեմինիզմի թեմաները, իսկ Տիկին Բերտրամին ներկայացնելով թմրամոլ։ Հեղինակ Ջոան Էյքերը 1985 թվականին հրատարակել է դրա շարունակությունը։
 
== Ադապտացիաներ ==