«Եվրոպա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 4.
'''Եվրոպա''', [[Երկրագունդ|Երկրագնդի]] վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է [[Հյուսիսային կիսագունդ|Հյուսիսային]] և մեծամասամբ [[Արևելյան կիսագունդ|Արևելյան կիսագնդերում]]։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ին, արևմուտքից՝ [[Ատլանտյան օվկիանոս]]ին, իսկ հարավից՝ [[Միջերկրական ծով]]ին։ Համարվում է [[Եվրասիա]] մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։
 
Սկսած մոտ 1850 թվականից, Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական [[ջրբաժան]]ը համարվում են [[Ուրալյան լեռներ|Ուրալյան]] և [[Կովկասյան լեռնաշղթա|Կովկասյան լեռները]], [[Ուրալ (գետ)|Ուրալ գետ]]ը, [[Կասպից ծով|Կասպից]] և [[Սև ծով]]երը, ինչպես նաև [[Սևծովյան նեղուցներ]]ը<ref name="NatlGeoAtlas">{{Cite book|title=National Geographic Atlas of the World|edition=7th|year=1999|location=Washington, DC|publisher=National Geographic Society|isbn=978-0-7922-7528-2}} "Europe" (pp. 68–69); "Asia" (pp. 90–91): "A commonly accepted division between Asia and Europe&nbsp;... is formed by the Ural Mountains, Ural River, Caspian Sea, Caucasus Mountains, and the Black Sea with its outlets, the Bosporus and Dardanelles."</ref>։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ, ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է, սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ [[Անտիկ դարաշրջան|անտիկ դարաշրջան]]ում։ [[Եվրասիա]]յի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է [[Արևելք-արևմուտք|արևելք-արևմուտք]] մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ [[Թուրքիա]]ն, [[Ռուսաստան]]ը և [[Ղազախստան]]ը համարվում են միջմայրցամաքային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև [[Վրաստան]]ի և [[Ադրբեջան]]ի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
 
Եվրոպայի ընդհանուր տարածքը կազմում է 10,180,000 կիլոմետր քառակուսի (3,930,000 քառակուսի մղոն) կամ [[Երկիր]] մոլորակի մակերեսի 2 %-ը (ցամաքային տարածքի 6․8 %-ը)։ Քաղաքական տեսանկյունից Եվրոպան բաժանված է հիսուն ինքնավար պետությունների։ Տարածքով և բնակչությամբ ամենամեծ պետությունը [[Ռուսաստանի Դաշնություն]]ն է։ Ռուսաստանի տարածքը կազմում է Եվրոպայի տարածքի 39 %-ը, իսկ բնակչությունը՝ մոտ 15 %-ը։ 2016 թվականի տվյալներով, Եվրոպայի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 741 միլիոն մարդ կամ երկրագնդի բնակչության 11 %-ը։ Եվրոպական կլիմայի վրա մեծապես ազդում են Ատլանտյան տաք հոսանքները։ Ամառները շոգ են, իսկ ձմեռները՝ ցուրտ։ Ի տարբերություն [[Ասիա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի, որտեղ կլիման ավելի խիստ է, Եվրոպայում այն ավելի մեղմ է։ Ծովից հեռու գտնվող շրջաններում կլիմային սեզոնային տատանումներն առավել տեսանելի են, քան մերձափնյա հատվածներում։
Տող 10.
Եվրոպան, հատկապես [[Անտիկ Հունաստան]]ը, համարվում է [[Արևմտյան քաղաքակրթություն|Արևմտյան քաղաքակրթության]] բնօրրանը<ref>{{harvnb|Lewis|Wigen|1997|page=226}}</ref><ref>{{cite book|author=Kim Covert|title=Ancient Greece: Birthplace of Democracy|url=https://books.google.am/books?id=KVMYJNvUiYkC&pg=PP5|year=2011|publisher=Capstone|isbn=978-1-4296-6831-6|page=5|quote=Ancient Greece is often called the cradle of western civilization. ... Ideas from literature and science also have their roots in ancient Greece.}}</ref><ref name="Duchesne2011">{{cite book|author=Ricardo Duchesne|title=The Uniqueness of Western Civilization|url=https://books.google.am/books?id=pWmDPzPo0XAC&pg=PA297|year=2011|publisher=Brill|isbn=978-90-04-19248-5|page=297|quote=The list of books which have celebrated Greece as the "cradle" of the West is endless; two more examples are Charles Freeman's The Greek Achievement: The Foundation of the Western World (1999) and Bruce Thornton's Greek Ways: How the Greeks Created Western Civilization (2000)}}</ref>։ 476 թվականին [[Արևմտյան Հռոմեական կայսրություն|Արևմտյան Հռոմեական կայսրության]] կործանումը և [[Ժողովուրդների մեծ գաղթ]]ը արձանագրեցին հին պատմության ավարտը և ազդարարեցին միջնադարի մեկնարկը։ [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանի հումանիզմը, արվեստը և գիտությունը դարձան ժամանակակից դարաշրջանի մեկնարկի հիմքը։ Սկսած [[Աշխարհագրական մեծ հայտնագործություններ]]ով, որի մեկնարկը տվել էին [[Իսպանիա]]ն և [[Պորտուգալիա]]ն, Եվրոպան դոմինանտ դեր ստացավ համաշխարհային քաղաքականության ասպարեզում։ 16-20-րդ դարերում, եվրոպական գաղութատիրական իշխանությունը տարբեր ժամանակներում իր վերահսկողությունն էր իրականացնում [[Ամերիկա]] աշխարհամասում, [[Աֆրիկա]]յում, [[Օվկիանիա]]յում և [[Ասիա]]յի մեծ մասում։
 
[[Լուսավորության դարաշրջան]]ը, հաջորդած [[Ֆրանսիական հեղափոխություն]]ը և [[Նապոլեոնյան պատերազմներ]]ը 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ձևավորեցին Եվրոպայի մշակութային, քաղաքական և տնտեսական սահմանները։ [[Արդյունաբերական հեղափոխություն]]ը, որն սկսվել էր 18-րդ դարի վերջին [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Արևմտյան Եվրոպա]]յում նպաստեց տնտեսական, մշակութային և սոցիալական արմատական փոփոխությունների, որոնք հետագայում տարածվեցին ողջ աշխարհում։ Համաշխարհային երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Եվրոպայի տարածքի մեծ մասում, որի արդյունքում 20-րդ դարի կեսերին աշխարհում ավարտվեց Արևմտյան Եվրոպայի գերիշխանությունը և միջազգային հարաբերությունների համակարգը դարձավ երկբևեռ։ Պետությունների մեծ մասը միացան ԱՄՆ-ի շուրջ, իսկ մի մասն էլ միավորվեցին սոցիալիստական ճամբարի շրջանակներում<ref name="natgeo 534">National Geographic, 534.</ref>։ [[Սառը պատերազմ]]ի ընթացքում, ընդհուպ մինչև [[Բեռլինի պատ]]ի փլուզում (1989 թվական), Եվրոպան [[Երկաթե վարագույր]]ով բաժանված է եղել արևմուտքում [[ՆԱՏՕ]]-ի և արևելքում՝ [[Վարշավյան դաշինք]]ի երկրների միջև։
 
[[պատկեր:Europe subregion map world factbook.svg|thumb|300x300px|<nowiki>Եվրոպայի տարածաշրջանները (ըստ ԿՀՎ փաստերի տեղեկագրքի)</nowiki>{{legend|#007FFF|Հյուսիսային Եվրոպա}}{{legend|#00FFFF|Արևմտյան Եվրոպա}}{{legend|#F0DC82|Կենտրոնական Եվրոպա}}{{legend|#66FF00|Հարավային Եվրոպա}}{{legend|#D2691E|Հարավարևելյան Եվրոպա}}{{legend|#FF0000|Հարավարևմտյան Եվրոպա}}{{legend|#F88379|Արևելյան Եվրոպա}}]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եվրոպա» էջից