«Կոմբինատորիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (9)
Տող 8.
 
== Պատմություն ==
Կոմբինատորիկայի հիմնական հասկացությունները ի հայտ են եկել անտիկ աշխարհում: Քրիստոսից առաջ [[Ք. ա. 6-րդ դար|6-րդ դարում]] անտիկ [[Հնդիկներ|հնդիկ]] բժիշկ [[Սուշրուտա]]ն պնդեց իր աշխատությունում, որ 6 տարբեր համերից կարող է լինել 63 հնարավոր կոմբինացիա՝ վերցնելով միայն մեկ համը, վերցնելով միայն երկուսը և այդպես շարունակ, սա հաշվում է բոլոր 2<sup>6</sup> − 1 հնարավոր դեպքերը: Հույն պատմաբան [[Պլուտարքոս]]ը քննարկեց Խրիսիպոսի և Հիպարքոսի բանավեճը կապված բավական նուրբ թվային խնդրի հետ, որը հետագայում պարզվեց, որ կապված է [[Շրոդեր-Հիպարքոսի թիվ|Շրոդեր-Հիպարքոսի թվերի]] հետ: Օստորմախիոնում Արքիմեդը ընդունում էր դա որպես ծածկող գլուխկոտրուկ:
 
[[Միջին դարեր]]ում, կոմբինատորիկան շարունակվում էր լայնորեն ուսուցանվեր եվրոպական քաղաքակրթությունից դուրս: Հնդիկ [[մաթեմատիկոս]] [[Մահավիրա (մաթեմատիկոս)|Մահավիրան]] ապահովել է [[բանաձև]] զուգորդությունների և կարգավորությունների համար, և այս բանաձևերը կարող է ծանոթ լինեին հնդիկ մաթեմատիկոսներին նույնիսկ [[6-րդ դար]]ում: [[Փիլիսոփա]] և [[Աստղագետ|աստաղագետ]] [[Ռաբի Աբրահամ իբն Եզրա]]ն հիմնել է բինոմական գործակիցների համաչափությունը, մինչ դեռ համապարփակ բանաձևը ստացվել է ավելի ուշ թալմուդիստների և մաթեմատիկոս [[Լևի բեն Գերշոն|Լեվի բեն Գերշոն]]<nowiki/>ի կողմից [[1321]] թվականին: Թվաբանական եռանկյունին՝ գրաֆիկական աղյուսակը, որը ցույց է տալիս բինոմական գործակիցների կապը իրար հետ, ցուցադրվել է մաթեմատիկոսների կողմից [[10-րդ դար]]ում գիտական հանդիպման ժամանակ, և վերջապես հայտնի է դարձել, որպես [[Պասկալի եռանկյուն]]: Ավելի ուշ միջնադարյան [[Անգլիա]]յում, [[կամպանոլոգիա]]ն ապահովեց մի օրինակ, որը այժմ հայտնի է, որպես կարգավորությունների վրա [[Համիլտոնյան ցիկլ]] որևէ [[Արթուր Քելի|Քելիի]] գրաֆում<ref>{{Cite book|title=Fabian Stedman: The First Group Theorist?|last=White,|first=Arthur T.|publisher=American Mathematical Monthly|year=1996|isbn=|location=|pages=no. 9, 771–778.}}</ref>։
 
[[Վերածնունդ|Վերածնունդի ժամանակաշրջանում]], մաթեմատիկայի և բնագիտության հետ մեկտեղ, կոմբինատորիկան ևս վերածնվեց: [[Բլեզ Պասկալ|Պասկալը]], [[Իսահակ Նյուտոն|Նյուտոնը]], [[Հակոբ Բեռնուլլ|Բեռնուլլը]] և [[Լեոնարդ Էյլեր|Էյլերը]] դարձան ի հայտ եկող ճյուղի հիմնադիրները: Նորագույն ժամանակներում Սիլվեստերի (ուշ [[19-րդ դար]]) և Պերսի Մակմահոնի (վաղ [[20-րդ դար]]) օգնեց հիմք դնել թվաբանական և հանրահաշվական կոմբինատորիկային: Նույն ժամանակաշրջանում, [[Գրաֆների տեսություն]]ը նույնպես ներառվեց ճյուղի ընդլայմանը հիմնական պատճառը դարձավ [[Չորս գույների թեորեմ|Չորս գույների խնդրի]] կապը միմիանց հետ:
 
20-րդ դարի երկրորդ կեսին, կոմբիանտորիկան մեծ աճ արձանագրեց, որը հիմք հանդիսացավ ստեղծելու թեմատիկ տասնյակ նոր ամսագրեր և կոնֆերանսներ: Այս առարկայի զարգացմանը խթանեց այլ առարկաների հետ նոր կապերն ու կիրառութությունները՝ [[Հանրահաշիվ|հանրահաշվից]] մինչև [[Հավանականությունների տեսություն|հավանականություն]], [[ֆունկցիոնալ անալիզ]]ից մինչև [[թվերի տեսություն]] և այլն: Այս կապերը հետագայում քանդեցին կոմբինատորիկայի և [[Համակարգչային գիտություններ|համակարգչային գիտության]] միջև եղած սահմանները, բայց նույն ժամանակ բերեցին ճյուղի մասնակի բաժանմանը:
 
== Ենթաբաժինները ==