«Սարագոսա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (13)
Տող 10.
712-713 թվականներին Սարագոսան նվաճվում է արաբների կողմից: 8-րդ դարից քաղաքը պատկանել է [[Կորդովայի խալիֆայություն|Կորդովայի խալիֆայությանը]] և ծառայել է որպես [[Մավրեր|մավրիտանյան]] ֆորպոստ ընդդեմ Հյուսիսային Իսպանիայի քրիստոնեական թագավորությունների: Խալիֆայության անկումից հետո Սարագոսան դարձավ [[Սարագոսա (տայֆա)|անկախ մուսուլմանական պետության]] կենտրոն: Այնուհետև, 1118 թվականին թվականին [[Ռեկոնկիստա]]յի շրջանակներում այն նվաճվել է [[Արագոնի թագավորություն|Արագոնի]] և [[Նավառայի թագավորություն|Նավարայի]] թագավոր [[Ալֆոնսո I (Արագոնի թագավոր)|Ալֆոնսո I-ի]] կողմից և հետագայում դարձավ վերջինի թագավորության ծաղկուն մայրաքաղաքը: Ալֆոնսո I-ի կարգադրությամբ Սարագոսայում բնակվող բոլոր արաբները պետք է լքեին քաղաքի սահմանները: 12-րդ դարից այն եղել է Արագոնայի կենտրոնն ու հանդիսացել է Իսպանիայի քաղաքական կենտրոններից մեկը: 1348 թվականի հոկտեմբերին [[Պեդրո IV (Արագոնի թագավոր)|Պեդրո IV-ի]] օրոք Սարագոսյան կորտեսները ընդունեցին օրենք, որով արգելվում էր թագավորի դեմ ուղղված դաշինքի կրթությունը:
 
1391 թվական ջարդերը շրջանցեցին Սարագոսայի հրեաներին, և շուտով քաղաքը դարձավ центром [[история евреев в Испании|Իսպանիայի հրեական կյանքի]] կենտրոնը<ref name="saragosa">{{ЭЕЭ|13694|Сарагоса}}</ref>: Այդ ժամանակ հրեական համայնքը ղեկավարում էր [[փիլիսոփա]] ու [[ռաբբի]] [[Խասիդայ Կրեսկաս]]ը: 1942 թվականին տեղի ունեցավ Սարագոսայից արաբների ու [[Հրեաների վտարում Իսպանիայից|հրեաների վերջնական վտարումը]], ինչը էականորեն նվազեցրեց քաղաքի բնակչության թվաքանակը: Այնուամենայնիվ, Սարագոսան մնաց Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկը: Հայտնի է, որ 1548 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 25 հազար մարդ:
 
[[Պատկեր:Suchodolski Assault on Saragossa.jpg|մինի|ձախից|[[Սարագոսայի պաշտպանություն (1808-1809)|Սարագոսայի պաշարում]], 1808 թվական]]
Տող 17.
1936-1939 թվականներին Իսպանիայում տեղի ունեցած [[Իսպանիայի քաղաքացիական պատերազմ|քաղաքացիական պատերազմի]] ընթացքում Սարագոսայի առաջին գրավման փորձի ժամանակ խռովարարները մատնվեցին անհաջողության: Երկրորդ փորձը պսակվեց հաջողությամբ: Քաղաքը վերցնելուց հետո այն դարձավ այդ տարածաշրջանում [[Ֆրանկիստական Իսպանիա|ազգայնականների]] կենտրոնը: Հայտնի է, որ պատերազմական տարիներին Տորերո գերեզմանոցում սպանվեցին 3543 [[Իսպանիայի երկրորդ հանրապետություն|հանրապետական]]:
 
20-րդ դարի երկրորդ կեսին Սարագոսայի տնտեսության [[Արդյունաբերականացում|արդյունաբերականացման]] և [[ուրբանիզացիա]]յի շնորհիվ այն սկսեց արագորեն զարգանալ: Քաղաքում և հարակից տարածքներում գործարկվեցին նոև գործարաններ, ինչը ներգրավեց նոր բնակչության: Ներկայում Սարագոսան հանդիսանում է Իսպանիայի մեծությամբ թվով հինգերորդ քաղաքը: 2008 թվականին Սարագոսայում տեղի ունեցավ [[Համաշխարհային ցուցահանդես (2008)|համաշխարհային ցուցահանդես]], ինչը քաղաքի տնտեսությանը զարգացման նոր զդակներ հաղորդեց:
 
== Բնակչություն ==
Տող 103.
 
== Կլիմա ==
Քանի որ Սարագոսան գտնվում է [[Էբրո]] գետի ավազանում և բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, քաղաքի կլիման [[Կիսաանապատ|ցուրտ տափաստանային]] է (ըստ [[Կյոպպենի կլիմաների դասակարգում|Կյոպպենի կլիմաների դասակարգմամ]] BSk): Սակայն նկատվում են նաև [[Միջերկրածովյանմիջերկրածովյան կլիմա|միջերկրածովյան կլիմային]]յին բնորոշ դրսևորումներ (Csa), այսինքն՝ չոր ամառ ու ձմեռ և առավել խոնավ կլիմա գարնանն ու աշնանը: Այն ժամանակ, երբ ամառը սովորաբար [[երաշտ|երաշտային]]ային է մինչև 40 &nbsp;°C, տեղումների մեծ մասը թափվում են գարնանը:
 
Ձմռանը ցածր ջերմաստիճանը (0-ից մինչև 10 &nbsp;°C) պայմանավորված է հաճախակի գրանցվող [[մառախուղ]]ով (ընդհանուր հաշվով ընդամենը 20 օր՝ նոյեմբերից մինչև հունվար)կամ սառը չորային քամով, որըփչում է հյուսիս-արևմտյան ուղղությունից:Ձմռանը երբեմն լինում են [[Ցրտահարություն|ցրտահարություններցրտահարություն]]ներ և [[ձյուն]]:
{{Եղանակի աղյուսակ
| վայր = Սարագոսա
Տող 143.
[[Պատկեր:WTCZ World Trade Center Zaragoza.JPG|thumb|Սարագոսայի համաշխարհային առևտրային կենտրոնը]]
[[Պատկեր:Городской рынок.jpg|մինի|Քաղաքային շուկան]]
Տնտեսական զարգացվածության տեսանկյունից Սարագոսան հանդիսանում է [[Իսպանիա]]յի չորրորդ քաղաքը<ref>[http://www.anuarieco.lacaixa.comunicacions.com/java/X?cgi=_WWW&frame=x&file=/caixa/pdf/AE10_Seleccion_de_indicadores.pdf Anuario | CaixaBank Research] {{webarchive|url=https://web.archive.org/web/20160425063734/http://www.anuarieco.lacaixa.comunicacions.com/java/X?cgi=_WWW&frame=x&file=%2Fcaixa%2Fpdf%2FAE10_Seleccion_de_indicadores.pdf |date=2016-04-25 }}</ref>: Շրջանում [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] մասնաբաժինը աստիճանաբար նվազում է: Քաղաքի տնտեսության առանցքը արդյունաբերությունն է: 1982 թվականին Սարագոսայի հարևանությամբ գտնվող [[Ֆիգերուելաս]] շրջանումբացված [[Օփել]] մակնիշի ավտոմոբիլների արտադրության գործարանը հանդիսանում է շրջանի ամենակարևոր գործատուներից մեկը: Գործարանում արտադրվում են Օփելի մակնիշի [[Opel Corsa|Կորսա]], [[Opel Meriva|Մերիվա]], [[Opel Combo|Կոմբո]] դասի ավտոմեքենաներ: Ֆիգերուելասի գործարանը, որտեղ աշխատում են 6400 մարդ, հանդիսանում է [[Ջեներալ Մոթորս]] ընկերության՝ [[Եվրոպա]]յումգտնվող ամենամեծ գործարանը<ref>[http://media.gm.com/media/ru/ru/opel/company_opel/plants/zaragoza.html Завод в Сарагосе. Цифры и факты.]</ref>: Գործարանի մոտակայքում տեղակայված են ավտոմոբիլային դետալների մատակարար ընկերությունները:
 
Բացի այդ, Սարագոսայում գտնվում է նաև «[[BSH Hausgeräte|BSH Bosch und Siemens Hausgeräte GmbH]]» ([[կենցաղային տեխնիկա]]յի արտադրություն), «[[Construcciones y Auxiliar de Ferrocarriles]]» (երկաթուղային համակարգեր), «[[Sociedad Anónima Industrias Celulosa Aragonesa]]», «[[ICT Ibérica]]» և «[[Torraspapel|Տորասպապել]]» (թղթի արտադրություն), «[[Pikolin|Պիկոլին]]» (ներքնակների արտադրություն), «[[Lacasa|Լակասա]]» (շոկոլադի արտադրություն), «[[Tata Hispano|Տատա Հիսպանո]]» (ավտոբուսների արտադրություն), «[[Ámbar|Ամբեր]]» (գինու արտադրություն) և այլ ընկերությունների մասնաճյուղեր:
Տող 155.
 
=== Օդանավակայաններ ===
Քաղաքից 16 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է [[Սարագոսա (օդանավակայան)|Սարագոսայի օդանավակայանը]] (ZAZ): Այն բացվել է 1947 թվականի սեպտեմբերին: 2012 թվականի դրությամբ օդանավակայանի ուղևորափոխադրումների հոսքը կազմել է 551 հազար մարդ: Օդանավակայանը քաղաքի հետ կապում է ավտոբուսային կանոնավոր երթուղին: Տաքսիով մինչև քաղաքի կենտրոն արժի շուրջ 20 [[եվրո]]: Օդանավակայանը առաջարկում է նաև ավտոմեքենաների վարձակալության ծառայություններ: 2008 թվականի մարտին [[Համաշխարհային ցուցահանդես (2008)|Էքսպո-2008]] ցուցահանդեսի անցկացման կապակցությամբ բացվեց օդանավակայանի նոր հանգույցը: Ժամանակակից շինությունը կարող է տարեկան ընդունել մոտավորապես մեկ միլիոն ուղևոր: Ներկա դրությամբ օդանավակայանում գործում են չորս ավիաընկերություններ (Ryanair, Air Europa, Air Nostrum и Wizz Air), որոնք իրականացնում են կանոնավոր երկկողմ չվերթներ դեպի [[Լոնդոն]], [[Փարիզ]], [[Բրյուսել]], [[Միլան]], [[Բուխարեստ]], [[Կլուժ-Նապոկա]], ինչպես նաև դեպի [[Մալյորկա]], [[Տեներիֆե]], [[Լանսարոտե]] և այլ ուղղություններով: Նախատեսվում է չվերթներ իրականացնել նաև դեպի [[Պրահա]], [[Տիմիշոարա]] և [[Մարաքեշ]]:
 
Բացի կոմերցիոն նպատակներով օգտագործելուց, օդանավակայանը հանդիսանում է [[Իսպանիայի ռազմաօդային ուժեր]]ի ռազմաբազա: Օդանավակայանի թռիչքուղին օգտագործվում է տիեզերանավերի [[Սփեյս Շաթլ բազմակի օգտագործման տիեզերանավերի թռիչքի վթարային անջատման ռեժիմ|Տրանսատլանտյան վթարային վայրէջքի]] համար:
Տող 163.
Սարագոսան տեղակայված է [[Մադրիդ]]ն ու [[Բարսելոնա]]ն իրար կապող [[RENFE]] գերարագ երկաթուղային գծի վրա: Մինչև Մադրիդ ճանապարհորդության տևողությունը կազմում է շուրջ 75 րոպե, իսկ մինչև Բարսելոնա՝ 90 րոպե: Քաղաքի գլխավոր կայարանից (Intermodal Zaragoza Delicias Station), որը բացվել է 2007 թվականին, մեկնում են ինչպես միջքաղաքային հեռավորության գնացքներ, այնպես էլ քաղաքային [[Cercanías]] էլեկտրագնացքները:
 
[[Cercanías]]-ի առաջին գիծը բացվել է 2008 թվականի հունիսի 11-ին և Սարագոսան կապել է քաղաքամերձ Կասետասի, Ուտեբոյի, Դելիսիասի, Պորտիլոյի և Միրաֆլորեսի հետ: Նախատեսվում է քաղաքային էլեկտրական գնացքների ցանցը ընդլայնել դեպի արևմուտք և արևելք ուղղություններով, ինչպես նաև կառուցել երկրորդ գիծը:
 
=== Ավտոմոբիլային ճանապարհների ցանց ===
[[Պատկեր:Puente del Tercer Milenio (Zaragoza).jpg|thumb|«Երրորդ հազարամյակ» կամուրջը, որը կառուցվել է [[Համաշխարհային ցուցահանդես (2008)|Էքսպո-2008]] ցուցահանդեսի շրջանակներում]]
Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը Սարագոսան կապում է Իսպանիայի խոշոր քաղաքների՝ [[Մադրիդ]]ի, [[Բարսելոնա]]յի, [[Բիլբաո]]յի և [[Վալենսիա]]յի հետ, որոնցից յուրաքանչյուրը տեղակայված է Սարագոսայից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա: Սարագոսայով անցնում է Mudéjar (А-23) մայրուղին, որը Somport թունելով Իսպանիան կապում է [[Ֆրանսիա]]յի հետ:
 
[[Պատկեր:BiZi Zaragoza.jpg|thumb|BiZi հեծանիվների կայանատեղի Սարագոսայի Իսպանիա հրապարակում]]
Տող 179.
Սարագոսայի քաղաքային տրանսպորտը ներկայացված է «Urban Transport Company of Zaragoza (TUZSA)» ավտոբուսային ընդարձակ ցանցով, որը կազմված է 31 կանոնավոր գծերով, այդ թվում՝ 2-ը շրջանաձև: Ավտոբուսները սպասարկում են 30 մունիցիպալիտետներ, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնից մինչև 30 կիլոմետր հեռավորության վրա (Զուերա, Սան Մատեո դե Գալեգո, Օզերո, Մյուլ, Լա Մուելա և այլն): Կարմիր գույնով և գազարագույն գծերով ներկված քաղաքային ավտոբուսների համար «Interbús» հատուկ վճարային քարտեր:
 
[[Սարագոսայի տրամվայ]]ի առաջին գիծը շահագործման է հանձնվել 2011 թվականի ապրիլի 19-ին: Այն անցնում է հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք՝ ներառելով քաղաքի հիմնական տեսարժան վայրերը: Տրամվայի գծի երկարությունը 12,8 կիլոմետր է: Սպասվող տարեկան ուղևորահոսքը 35 միլիոն ուղևոր է: Ներկայում ընթանում են երկու նոր գծերի կառուցման աշխատանքներ:
 
Սարագոսայում գոյություն ունի նաև «BiZi Zaragoza» քաղաքային [[Ընդհանուր օգտագործման հեծանիվների համակարգ|հեծանիվների հասարակական ցանց]]: Այն բացվել է 2008 թվականի հունիսին [[Համաշխարհային ցուցահանդես (2008)|Էքսպո-2008]] ցուցահանդեսի կապակցությամբ: Սկզբնական շրջանում քաղաքային իշխանությունները գնեցին 350 հեծանիվ և կահավորեցին 29 կայանատեղի, որոնք հիմնականում տեղակայվեցին [[Էբրո]] գետի երկայնքով, ինչպես նաև կազմակերպեցին 88,4 կիլոմետրանոց հեծանվային արահետների ցանց: 2008 թվականի նոյեմբերին «BiZi»-ն արդեն ուներ 12500 բաժանորդ: 2009 թվականի սեպտեմբերին այն իրականացրեց առաջին նշանակալի ընդլայնումը՝ հեծանիվների թվաքանակը հասցնելով մինչև 1000-ի, իսկ կայարանների թիվը՝ 100-ի: Այդ ժամանակ «BiZi»-ի բաժանորդների թվաքանակը հասավ 29000-ի և 9000 ամենօրյա օգտագործման ցուցանիշի: Սարագոսայի քաղաքային իշխանությունները նախատեսել էին «BiZi» ցանցով ծածկել ամբողջ քաղաքը 2014 թվականին՝ կահավորելով 250 կայնատեղի և 2500 հեծանիվ: Ծառայությունը աշխատում է տարվա ընթացքում 365 օր ժամը 06:00-ից մինչև 24:00-ն: Ծառայությանը մեկ տարով բաժանորդագրվելու վճարը կազմում է 25 [[եվրո]]:
Տող 197.
 
=== Գրադարաննեեր ===
Սարագոսա քաղաքն ունի գրադարանային զարգացած ցանց, որը կազմված է համակարգող կենտրոնից և 24 մունիցիպալիտետային հասարակական գրադարաններից: Քաղաքում նաև տեղակայված է Սարագոսայի մունիցիպալիտետային արխիվն ու Արագոնայի գրադարանը, որը գտնվում է [[Արագոն]]ի կառավարության հովանավորության ներքո: Հարուստ գրադարան ունի նաև [[Սարագոսայի համալսարան]]ը:
 
=== Տոներ ===
Տող 204.
 
; [[մարտի 5]] - «La Cincomarzada»
Այս տոնը նշվում է [[Կառլիստական առաջին պատերազմ]]ի ընթացքում՝ 1838 թվականի մարտի 5-ին [[կառլիստներ]]ի կողմից քաղաքը վերցնելու ժամանակ բնակչության դրսևորած խիզախության հիշատակի առթիվ
 
; [[Ավագ շաբաթ]]
Տող 216.
Քրիստոնեական այս տոնը ավանդաբար համընկնում է ամառային գիշերահավասարի օրվա հետ և նշվում է հունիսի 23-ի գիշերվանից մինչև հաջորդ օրը: Այդ գիշեր Սարագոսայի համար դառնում է ամենագունեղը. շուրջբոլորը վառվող ջահերն ու կրակները խորհրդանշում են արևի ուժը: Քաղաքի որոշ շրջաններում, մասնավորապես՝ Դելիսիասի զբոսայգում, հարյուրավոր մարդիկ մինչ առավոտ հսկայական կրակների շուրջ ուրախանում են:
 
; [[հոկտեմբերի 29]] - Աստվածածին Պիլարի պատվին նվիրված փառատոնի օր (''Fiestas del Pilar'')
Համարվում է քաղաքի հովանավորուհին: Առասպելի համաձայն [[Մարիամ Աստվածածին]]ը հայտնվում է [[Հակոբոս առաքյալ]]ին, երբ վերջինը սկսում է [[Մկրտություն|մկրտել]] առաջին քրիստոնեաներին: Աստվածածնի պատվին կառուցվել է [[Տիրակալի տաճար|Բազիլիկա դե Նուեստրա Սենորա դել Պիլար]] տաճարը, որը համարվում է նրան նվիրված ամենահին տաճարներից մեկը:
Այս տոնը կարող է շարունակվել մինչև 10 օր և յուրաքանչյուր տարի ներգրավում է մեծ թվով զբոսաշրջիկներ, ովքեր հիմնականում մասնակցում են տոնակատարության ամենագունեղ միջոցառումներին՝ Մարիամ Աստվածածնի ծաղիկների հանձնման արարողությանը, ինչպես նաև «Rosario de cristal» անվանումը կրող հանդիսավոր երթին, փողոցային նկարիչների ու երաժիշտների հսկայական մանիկենների երթին:
 
Տող 225.
 
=== Կրթություն ===
[[Սարագոսայի համալսարան]]ը հանդիսանում է Իսպանիայի ամենահին համալսարաններից մեկը, ինչպես նաև [[Արագոն|ինքնավար համայնքի]] միակ պետական համալսարանը: Այն հիմանդրվել է 1583 թվականին: Համալսարանի 22 ֆակուլտետներում կրթություն են ստանում ավելի քան 40 հազար ուսանողներ: Ներկա դրությամբ այն տեղակայված է մի քանի մասնաճյուղերում, որոնցից երկուսը գտնվում են քաղաքից դուրս: Սարագոսայի համալսարանը հայտնի է իր գիտական գործունեությամբ և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ գործընկերային հարաբերություններով:
 
«[[Universidad San Jorge]]» մասնավոր համալսարանը գտնվում է Սարագոսայից 13 կիլոմետր հեռու՝ [[Վիլյանուևա դե Գալեգո]]ում:
Տող 231.
=== Գրականություն ===
[[Պատկեր:José Antonio Labordeta (2009).jpg|thumb|Սարագոսայի բնակիչ, գրականագետ ու քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Լաբրոդենտա]]
Սարագոսա քաղաքն ունի գրական հարուստ ավանդույթներ: Այստեղ բնակվել է Ռամոն Սենդերը, [[Բալթազար Գրասիան]]ը, Բրաուլիո Ֆոսը, Մարիա դե Զայասը, Խոսե Մոր դե Ֆուենտեսը, Մարիո դե Կավիան, Մարիանո Միգել դե Վալը, Մարիա Պիլար Սինուեսը, [[Խոսե Մարտի]]ն, Բարտոլոմե Լեոնարդո դե Արխենսոլան, Լուպերսիո դե Արխենսոլան, Միգել Լաբորդետան, Թոմաս Սերալ ի Կասասը, Ֆելիպե Ալաիսը, [[Լուիս Բունյուել]]ը, Իլդեֆոնսո Մանուել Հիլը, Խուլիո Անտոնիո Գոմեսը, Խեսուս Մոնկադան, Էդուարդո դե Օրին, Խոսե Մարիա Մատեուն, Խուան Էդուարդո Կիրլոտը, Չուսե Իսուելը, Էդուարդո Վալդիվան և շատ ուրիշներ:
 
Ժամանակակից հեղինակներից առավել առանձնանում է Իգնասիո Մարտինես դե Պիսոնը, Սոլեդադ Պուրետոլասը, Մարիանո Գիստաինը, Խոսե Մարիա Կոնգետը, Անտոն Կաստրոն, Միգուել Մենուան, Կրիստինա Գրանդեն, Իսմայել Գրասան, Դանիել Գասկոն, Ռուդոլֆո Նուտիվոլը, Խոսե Անտոնիո Լաբրոդետան, Անխելա Լաբրոդետան,Վիտալ Սիտորեսը, Իգնասիո Գարսիա Վալինոն, Խավեր Դելգդոն, Սանտյագո Գասկոն, Ադոլֆո Այուսոն, Անա Ալկոլեան, Խավեր Բարեյրոն, Ռամոն Աին Ֆանլոն, Անխելես դե Իրիսարին, Մագդալենա Լասարան, Ֆելիկս Ռոմեոն, Խուլիո Խոսե Վալեսը, Անա Մարիա Նվալեսը, Դավիդ Մայորը, Իգնասիո Էսկուինը, Պակո Ռուբիո Սեսեն:
Տող 241.
Սարագոսայի խոշորգույն հրատարակչություններն են «Olifante Ediciones de Poesía», «Xordica», «PRAMES», «Logi», «Zona de Obras», «Egido», «Gara d’Edizions», «Onagro», «Libros del innombrable», «Eclipsados», «Mira»:
 
Քաղաքը շրջանառվում է «[[Ձեռագիր, որը գտնվել է Սարագոսայում]]» վեպում և [[Ձեռագիր, որը գտնվել է Սարագոսայում (ֆիլմ)|համանուն ֆիլմում]]:
 
=== Արվեստ ===
Սարագոսայի ամենահայտնի բնակիչ է համարվում գեղանկարիչ [[Ֆրանցիսկո Գոյա]]ն (չնայած իրականում նա ծնվել է Սարագոսայից 44 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆուենդետոդոս բնակավայրում): Քաղաքի բնակիչները նաև պատվում են 15-րդ դարի վարպետ Բլասկո դե Գրանենին:
 
16-րդ դարում [[Վերածնունդ|վերածննդի դարաշրջանի]] գեղարվեստական ոճը Սարագոսայում ներկայացրել են այնպիսի վարպետներ, ինչպիսին է Խերոնիմո Կոսիդան, Պեդրո Մորոնեն, Ռոլան դե Մուան և Ֆրանցիսկո Լուպիչինին:
 
Բարրոկոյի գեղանկարչության զարգացմանը նպաստել է Խերոնիմո դե Մորան, Միգել Խերոնիմո Լորերին, Պաբլո Ռաբիելը, Խուան Օրկոյենան, Ֆրանցիսկո դել Պլանոն, Ռաֆայել Պերտուսան, Վիսենտե Բերդուսան և Խուսեպե Մարտինեսը:
18-րդ դարի գեղանկարչությունը ներկայացված է Ֆրանցիսկո Գոյայի առաջին ուսուցիչ Խոսե Լուզանայի և նրա աշակերտ ու Գոյայի աներձագ Ֆրանցիսկո Բաեույի աշխատանքներով:
 
Սարագոսայում 19-րդ դարի հայտնի գեղանկարիչներից է Բերնարդինո Մոնտանեսը, Մարսելինո դե Ունկետան, Մարիանո Վարբազան, ինչպես նաև Ֆրանցիսկո Պրադիլյան, ով ծնվել է Սարագոսայից 7 միլ հեռավորության վրա գտնվող Վիլյանուեվա դե Գալեգո բնակավայրում:
 
20-րդ դարում իրենց ստեղծագործություններով աչքի ընկած արվեստագետներից է Մանուել Վիոլան, Սանտյագո Լագունասան, Խոսե Մանուել Բրոտո Խիմենոն, Ֆրանցիսկո Մարինա Բագուեսան և Ֆերմինա Ագուայոն:
 
Մեր օրերում լուրջ ստեղծագործական ունակություններ են ցուցաբերում Պեպե Սերդան, Վիսենտե Պասկուալ Ռոդրիգոն, Ֆերնանդո Սինագան, Լինա Վիլան, Դինո Վալսը և ուրիշներ:
 
Սարագոսան հայտնի է նաև իր քանդակագործներով, որոնցից է Իգլեսիա դե Սանտա Էնգրացիա տաճարի ճակատամասի կառուցող Խիլ Մորլանեսը, Խերոնիմո Սեկանոն, Ֆելիկս Բուրիելը, Կառլոս Պալաոն:
 
Լուսանկարչության ասպարեզում աչքի է ընկել Խոսե Ռամոն Սապետտին, ով 1837 թվականին ([[Լուի Դագեր]]ի կողմից այտ հայտնագործության պաշտոնապես գրանցելուց երկու տարի առաջ) պղնձե թիթեղների վրա ստացել է լուսանկարներ: 1856-ից 1874 թվականներին նա աշխատեցրել է իր լուսանկարչական սեփական գրասենյակը, որը հետագայում տվել է իր որդուն՝ Անսելիո Մարիա Կոյնին: Ավելի ուշ նրա որդին՝ Իգնասիո Կոյն Լապատերը, ընդարձակեց բիզնեսն ու հիմնեց «Կոյն կինո» կինոստուդիան:
 
=== Երաժշտություն ===
Սարագոսան համարվում է «արագոնյան նոր երաժշտության» ({{lang-es|nueva canción Aragonesa}}) օրրան: Այն իրենից ներկայացնում է երաժշտական հոսանք, որը առաջատարներից են դարձել Խոսե Անտոնիո Լաբորդետան, Խոակին Կարբոնելան և «La Bullonera» անսամբլը, ինչպես նաև ժամանակակից կատարողներ Անխել Պետիզմեն և Կարմեն Պարիսը:
 
Սարագոսան համարվում է նաև[[Héroes del Silencio]] ռոք խմբի հայրենիքը: Այն ստեղծվել է 1980-ական թվականներին: Քաղաքում ժամանակակից ինդի երաժշտություն են նվագում «El niño gusano», «Tachenk», «La Costa Brava» և «Da» խմբերը: [[Ռեփ]] և [[հիփ հոփ]] երաժշտական ուղղությունների առաջատարն է «Violadores del verso» խումբը: Պանկ ռոքում ակտիվ է Մոնոլ Կաբեսբոլոն, իսկ բլյուզում Անա Միդոնը:
 
Քաղաքում թողարկվում են նաև երաժշտական պարբերականներ, որոնցից է իսպանալեզու «Zona de obras»-ը: Այն հիմնական շեշտը դնում է լատինաամերիկյան երաժշտության և մշակույթի վրա:
 
=== Սպորտ ===
Քաղաքի [[Ռեալ Սարագոսա]] ֆուտբոլային ակումբը մասնակցում է [[Իսպանիայի ֆուտբոլի առաջնությանը]]երկրորդ դիվիզիոնում և հանդիսանում է [[Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ|Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի]]ի վեցակի գավաթակիր: Ֆուտբոլային ակումբի ժամանակակից պատմության մեջ ամենափառավոր իրադարձություններից մեկն այն է, որ ՈւԵՖԱ-յի գավաթակիրների գավաթի 1994-1995 մրցաշրջանի հաղթող: Ռեալ Սարագոսա ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է հանդիսանում [[Ռոմարեդա]]ն: Քաղաքում տեղակայված է նաև «Club Deportivo Transportes Alcaine» կանանց ֆուտբոլային ակումբը:
 
Սարագոսայի «Club Deportivo Básico Balonmano Aragón» հանդբոլի ակումբը խաղում է իսպանիայի [[Liga ASOBAL]] հանդբոլի առաջնության բարձրագույն խմբում:
 
[[Սարագոսա ԲԱ|Սարագոսա]] բասկետբոլային ակումբը ներկա դրությամբ նույնպես մասնակցում է Իսպանիայի բասկետբոլի առաջնության բարձրագույն խմբում (ACB):
Տող 289.
* Պաբլո Գարգալոյի թանգարան ({{lang-es|Museo Pablo Gargallo}}),
* Պիլարի թանգարան ({{lang-es|Museo Pilarista}}),
* Լա Սեո պատկերանկար գորգերի թանգարան ({{lang-es|Museo de Tapices de La Seo}}), այստեղ պահպանվում և ցուցադրվում է 15-ից 18-րդ դարերի պատկերանկար գորգերի մեծ հավաքածուն, որը համարվում է [[Եվրոպա]]յում լավագույններից,
* Սարագոսայի թանգարան ({{lang-es|Museo de Zaragoza}}),
* Պաբլո Սերանոյի թանգարան ({{lang-es|Museo Pablo Serrano}}), այստեղ պահպանվում են քանդակագործ Պաբլո Սերանոյի քանդակները, նա հանդիսացել է «Grupo El Paso»-ի հիմնադիր և արքայազն Աուստրիացու 1982 թվականի արվեստի մրցանակակիր,
Տող 314.
[[Պատկեր:La Romareda en día de partido.jpg|thumb|[[Ռեալ Սարագոսա]] ֆուտբոլային ակումբի [[Ռոմարեդա|Լա Ռոմարեդա]] մարզադաշտը]]
 
Սարագոսայի դիմագիծը ձևավորվել է բազում դարերի ընթացքում: Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ չնայած այն հանգամանքին, որ 19-րդ դարում այն լրջորեն վնասվել է [[Նապոլեոնյան պատերազմներ]]ի ընթացքում: Պատմության և մշակույթի հուշարձանների մեծ մասը գտնվում են Հին քաղաքում: Սարագոսայի հռոմեական ժամանակաշրջանի մասին հիշեցնում են պահպանված պաշտպանական ամրությունների մի մասը, [[հռոմեական թատրոն]]ը, [[Ֆորում (հրապարակ)|հռոմեական ֆորումը]], գետային անտիկ նավամատույցը և [[Թերմ|հասարակական բաղնիքները]]: [[Էբրո]] գետի վրա կառուցված [[Քարե կամուրջ (Սարագոսա)|Քարե կամուրջը]] ունի բազմադարյա պատմություն: Արդեն հռոմեական ժամանակներում Քարե կամրջի տեղում կառուցված էր փայտյա կամուրջ: Մինչև մեր օրեր պահպանված կամուրջը թվագրվում է 15-րդ դարի առաջին կեսով: Այն նաև անվանում են Առյուծի կամուրջ, քանի որ երկու կողմում սյուների վրա տեղադրված են քաղաքի խորհրդանիշ համարվող չորս առյուծներ:
 
[[Պատկեր:Plaza de las catedrales, Lonja y Seo.jpg|thumb|[[Լա Սեո տաճար]]]]
Ստորև ներկայացված է Սարագոսա քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկը.
* [[Տիրակալի տաճար|Բազիլիկա դե Նուեստրա Սենորա դել Պիլար տաճար]] - հանդիսանում է Իսպանիայում բարոկկո ոճով կառուցված ամենամեծ եկեղեցին ու Սարագոսայի խորհրդանիշներից մեկը: Սկզբնապես տաճարի տեղում քաղաքի առաջին քրիստոնեաների կողմից կառուցվել է [[մատուռ]]: Լեգենդի համաձայն 40 թվականին [[Մարիամ Աստվածածին]]ը հայտնվել է [[Հակոբոս առաքյալ]]ին մոտավորապես ''Պիլարի'' սյուների մոտ: Բազիլիկան համարվում է Իսպանիայում գտնվող և Տիրամորը նվիրված ամենահարգի եկեղեցին, իսկ Կույս Պիլարը՝ Սարագոսայի հովանավոր: Տաճարի ներսում առկա են [[Ֆրանցիսկո Գոյա|Գոյայի]] ու [[Ֆրանցիսկո Բաեու|Բաեույի]] հեղինակած որմնանկարներ: Հռչակավոր է նաև 16-րդ դարում Դամիենա Ֆորմենտի կառուցած խորանը: Տաճարից ոչ հեռու տեղակայված է Լա Լոնխայի բորսայի, [[Եպիսկոպոսի նստավայր (Սարագոսա)|եպիսկոպոսի նստավայրի]] շենքերը:
 
* [[Լա Սեո տաճար]] - տաճարը կառուցվել է 12-րդ դարում և վերակառուցվել վերջերս: [[Ռոմանական ճարտարապետություն|ռոմանական]] եկեղեցուց պահպանվել է [[աբսիդ]]ը: Տաճարի ճարտարապետությունն իրենից ներկայացնում է տարբեր ոճերի համադրություն: [[Կապելլա (ճարտարապետություն)|կապելլաներից]] մեկը կառուցված է [[մուդեխար]] ոճով, մյուսները՝ [[Վերածնունդ|վերածննդի]] ոոճով: Աշտարակը կառուցված է իսպանական [[բարոկկո]] ոճով: Տաճարի արտաքին տեսքում առկա են [[գոթիկա]] ոճի տարրեր և [[Գոբելեն|ֆլամանդական գոբելեններ]]: Լա Սեո տաճարը հանդիսանում է [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-յի [[Համաշխարհային ժառանգություն|համաշխարհային ժառանգության]] օբյեկտ:
* [[Ալխաֆերիա]] - մավրիտանական ոճի դղյակ, որը կառուցվել է 11-րդ դարում Սարագոսայի [[տայֆա]]յի խալիֆի Ալ Մուկտադիրի կողմից: Դղյակն օգտագործել են նաև [[Արագոն]]ի քրիստոնյա կառավարիչները, մասնավորապես՝ [[Պեդրո IV (Արագոնի թագավոր)|Պեդրո IV-ն]] և [[Ֆերդինանդ I Արդար|Ֆերդինանդ Արագոնացին]]: 19-րդ դարում Նապոլեոնյան պատերազմների հետևանքով Ալխաֆերիան լրջորեն վնասվել է: Հետագայում այն օգտագործվել է որպես ինկվիզիցիայի շտաբակայան: Ներկայում այստեղ տեղակայված է [[Արագոն]]ի ինքնավար համայնքի խորհրդարանը: Դղյակի հնագույն հատվածը՝ Տրուբադուրի աշտարակը շրջանառվում է [[Ջուզեպպե Վերդի|Վերդիի]] «[[Տրուբադուր (օպերա)|Տրուբադուր]]» օպերայում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սարագոսա» էջից