«Լյուցեռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (12)
Տող 61.
| կայք = luzern.ch
}}
'''Լյուցեռն''' ({{lang-fr|}}Lucerne [lyˈsɛʁn], {{lang-it|}} Lucerna [luˈtʃerna]), քաղաք [[Շվեյցարիա]]յում, [[Շվեյցարական սարահարթ]]ի կենտրոնում, համանուն գերմանալեզու Լյուցեռն [[գավառ]]ի և վարչական շրջանի [[մայրաքաղաք]]ը: Քաղաքը գտնվում է Լյուցեռն լճի ափին, Պիլատուս լեռան ստորոտում:
 
== Պատմություն==
[[Պատմաբան]]ները ենթադրում են, որ Լյուցեռնը հիմնադրվել է [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ժամանակ կամ էլ ավելի շուտ՝ այն վայրում, որտեղ Ֆիրվալդշտետր  լճից հոսում է Ռոյս գետը: Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքը հիմնադրվել է [[13–րդ դար|13-րդ դարի]] սկզբին, նրա մասին առաջին տարեգրային հիշատակությունը վերաբերում է [[840|840 թվականին]]: Ռոյսի վրայի կամրջի միջոցով միացող վանքը և հարավում տեղակայված ագարակներից ժամանակի ընթացքում ձևավորվեց առևտրային գյուղ, որը տարածաշրջանում բավականին կարևոր դեր էր զբաղեցնում: [[1178|1178 թվականին]] այդ եկեղեցական համայնքը Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքից անցավ Լյուցեռնին և [[Պատմություն|պատմության]] հենց այդ ակտն դիտվում է որպես քաղաքի հիմնադրման ակտ: Քաղաքի զարգացման համար նոր խթան հանդիսացավ [[Սեն Գոթարդ|Սեն Գոթարդ լեռնանցքի]] բացումը [[1720 թվական|1220 թվականին]]: Այդ ընթացքում հիմնադրվել է առաջին պարսպապատը, ամրացված աշտարակներով:
 
[[1332 թվական]]ը ուշագրավ էր Շվեյցարիայի պատմության մեջ: Առաջին անգամ մշտական հավասարություն հաստատվեց քաղաքների և գյուղերի բնակիչների միջև, որը կարևոր դեր խաղաց գավառների միավորման մեջ: Այս նշանավոր իրադարձությունը խթան հանդիսացավ քաղաքի զարգացման համար և Լյուցեռնը շուտով վերածվեց քաղաք-պետության:
 
[[1386 թվական]]ին [[Զեմպախ]]ում Շվեյցարական Համադաշնության տարած հաղթանակը օգնեց Լյուցեռնին ի վերջո ազատվել [[Ավստրիա]]յի ճնշումներից և այսպիսով նպաստեց Լյուցեռն պետության տարածքային ձևավորմանը: [[18–րդ դար|18-րդ դարի]] վերջին հազարամյակում քաղաք-պետությունը ամբողջությամբ ղեկավարում էին [[Պատրիկներ|պատրիկները:]]
[[Պատկեր:Luzern old part of town.JPG|մինի|ձախից|Ռոյս գետը Լյուցեռնի հին քաղաքամասում|245x245փքս]]
Լինելով առաջին քաղաքը, որը մտել է Շվեյցարական Համադաշնություն, Լյուցեռնը հատուկ տեղ էր զբաղեցնում, ինչը բարենպաստ աշխարհագրական դիրքի հետ միասին թվում էր պետք էր քաղաքը դարձնել Շվեյցարիայի մայրաքաղաք: Սակայն Լյուցեռնի շրջանը գլխավորում էր Սոնդերբունդը, որը [[1847 թվական]]ին պարտություն կրեց, իսկ նրա բնակիչները [[1848 թվական]]ին դեմ քվեարկեցին Դաշնային [[Սահմանադրություն|Սահմանադրության]] ընդունմանը, այդ իսկ պատճառով Շվեյցարիայի մայրաքաղաքը դարձավ [[Բեռն]]ը: Այսպիսով [[19–րդ դար|19-րդ դարի]] կեսերին Լյուցեռնը կորցնում է իր քաղաքական նշանակությունը և ազդեցությունը, բայց արդյունքում զբոսաշրջության զարգացման շնորհիվ այդ քաղաքը դարձավ Շվեյցարիայի մշակութային կենտրոնը:
 
== Տեսարժան վայրեր ==
Տող 77.
Երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվում է Մշակույթի և Կոնգրեսի կենտրոնը: Շենքի կառուցումը ավարտվել է [[1999|1999 թվականին]]՝ ֆրանսիացի ճարտարապետ, [[Պրիցկերի ճարտարապետական մրցանակ|Պրիցկերի մրցանակի]] դափնեկիր [[Ժան Նուվել]]ի կողմից, այն ժամանակակից ճարտարապետության և ձևավորման օրինակ է: [[Պատկեր:Lucerne city, lake and mountains.jpg|մինի|կենտրոն|Լյուցեռն քաղաքը, լիճը և լեռները, տեսարան աշտարակից|540x540փքս]]
[[Պատկեր:Люцерн.jpg|մինի|ձախից|Պատմական, տիպական շենքեր|286x286փքս]]
Կենտրոնի չորրորդ հարկում գտնվում է Լյուցեռնի արվեստի թանգարանը: Կենտրոնը, տարածքը և նրա հարակից ճեմուղին հաճախ հրապարակ են հանդիսանում ցուցադրությունների, համերգների և փառատոնների համար:
 
[[Լյուցեռնի առյուծ|«Լյուցեռնի առյուծ»]]՝ [[Դանիացիներ|դանիացի]] [[Քանդակագործություն|քանդակագործ]] [[Բերտել Տորվալդսեն]]ի աշխատանքն է, որը պատկանում է համաշխարհային ճանաչում ունեցող քանդակների շարքին: Այս հուշարձանը նվիրված է շվեյցարիական գվարդիայի սխրագործությանը, ովքեր [[1792]] թվականի [[Օգոստոսի 10|օգոստոսի 10-ին]] ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ, պաշտպանելով ֆրանսիական թագավորի կյանքը: [[Մարկ Տվեն]]ը նկարագրել է այդ հուշարձանը որպես «ամենատխուր և ամենահուզիչ քարե արձանը աշխարհում»:
[[Պատկեր:Luzern Loewendenkmal um 1900.jpg|մինի|աջից|«Լյուցեռնի առյուծ» հուշարձան, նկարը՝ 1900 թվական|270x270փքս]]
Լյուցեռնում պահպանվել է միջնադարյան բերդապատը (կանգնեցվել մոտավորապես [[1400|1400 թվականին]], 870 մետր երկարությամբ) պատի զգալի հատված ութ բարձր աշտարակներով: Նրանցից երեքը բաց են այցելությունների համար: Աշտարակներից մեկի ժամացույցը արտոնություն ունի ամեն ժամ մեկ րոպե առաջ ժամ ազդարարել, քան քաղաքի մյուս ժամացույցները: Այժմ Շվեյցարիայում միջնադարյան պատերով քաղաքներ գրեթե չկան, սրանում է կայանում Լյուցեռնի առանձնահատկություններից մեկը:
 
[[Ճիզվիտների միաբանություն|Ճիզվիտների]] եկեղեցու հարևանությամբ տեղակայված է Ասպետաական պալատը: Ի սկզբանե [[Վերածնունդ|Վերածննդի]] այդ շենքը պատկանում էր ճիզվիտների միաբանությանը, իսկ [[1804 թվական]]ից դարձավ քաղաքային վարչակազմի նստավայրը: Նրա ներքին բակը՝ տոսկանական սյունաշարով արևոտ [[Իտալիա]]յի իսկական անկյուն է:
 
Լյուցեռնը գերազանցապես [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] քաղաք է ի տարբերություն Բեռնի և [[Ցյուրիխ]]ի, որտեղ գերակշռում է [[բողոքականություն]]ը:
 
Լյուցեռնում է գտնվում [[Եվրոպա]]յի ամենամեծ տրանսպորտի թանգարանը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյուցեռն» էջից