«Գդալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
չ (մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →)
Դեռևս հնագույն ժամանակներում գդալներն օգտագործվում էին որպես սեղանի սպասքի պարագա՝ ի տարբերություն ավելի ուշ հայտնագործված [[Պատառաքաղ (սպասք)|պատառաքաղ]]ների: Աֆրիկյան կալենինին էթնիկ խմբում տարածված է մի ճաշատեսակ, որն ուտում են գդալով:
 
Հնագույն գդալները պատրաստվում էին [[փայտ]]ից, [[ոսկոր]]ներից, եղջյուրից, [[հույն]]երն օգտվում էին իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներով, որոնք որպես գդալ էին ընդունում դեռևս նախնադարյան մարդիկ: [[Եգիպտոս]]ում գդալները պատրաստում էին փղի ոսկորներից, քարից, ծառից: Հաճախ դրանք ծածկում էին կրոնական պատկերներով: Հռոմեական և հունական [[քաղաքակրթություն]]ների ծագման ժամանակ առաջացավ բրոնզե և արծաթյա սպասքը: Պահպանվել են այդ ժամանակաշրջանի [[Բրոնզ|բրոնզեբրոնզ]]ե և [[Արծաթ|արծաթյաարծաթ]]յա գդալների բազմաթիվ նմուշօրինակներ, որոնք պահվում են ողջ աշխարհի պատմության [[թանգարան]]ներում:
 
[[Պատկեր:Dene spoon (UBC-2010)a.jpg|250px|մինի|Հնդկական [[դենե]] ցեղերի գդալ, [[Կանադա]]]]
 
[[Միջին դարեր]]ում գդալները հիմնականում փայտյա և եղջյուրյա էին: Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործվում էին [[արույր]], [[պղինձ]] և [[արճիճ]]. այդպիսի գդալները հայտնի դարձան [[15-րդ դար]]ում: Արիստոկրատները և [[արքա]]ներն օգտվում էին արծաթյա և ոսկյա գդալներից: Այդպիսի գդալների մասին համեմատաբար վաղ հիշատակումը վերաբերում է [[1259 թվական]]ին: Անգլիացի արքա [[Էդուարդ I]]-ի անձնական իրերի թվում [[1300 թվական]]ին նշվում էին ոսկյա և արծաթյա գդալները՝ ''fleur-de-lis'' դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում): Մեծ հետաքրքրություն ունեն թագադրության գդալները, որոնք կիրառվում էին [[Անգլիա|անգլիացիանգլիա]]ցի արքաներին օծելու համար:
 
[[Եվրոպա]]յում [[Վերածնունդ|Վերածննդի]] դարաշրջանում տարածված էին, այսպես կոչված, առաքելական գդալները: Դրանք ի հայտ եկան դեռևս [[15-րդ դար]]ում, բայց տարածում ստացան [[16-րդ դար|16-րդ հարյուրամյակ]]ում՝ որպես քրիստոնեական տոների [[նվեր]]ներ: Քրիստոնեական գդալների վրա պատկերված էին [[Քրիստոս]]ի [[աշակերտ]]ները: Հենց [[Հիսուս]]ին գդալների վրա հազվադեպ էին պատկերում: Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ փոխվեց գդալի ձևը՝ բռնակը դարձավ հարթ, իսկ շերեփը լայն էլլիպսի ձև ստացավ:
 
=== Գդալների հավելյալ տեսակներ ===
* Բարի (բարմենի) գդալ
* Դեկորատիվ փայտից նկարազարդ գդալ
* Չինական գդալ՝ ապուրի համար (սովորաբար կերամիկական)
281 469

edits